From Wikipedia, the free encyclopedia
Չարլզ Մայլզ Մենսոն (անգլ.՝ Charles Milles Manson, ծնվ. որպես՝ Չարլզ Մայլզ Մեդոքս (Charles Milles Maddox), նոյեմբերի 12, 1934[1][2][3], Ցինցինատի, Օհայո, ԱՄՆ[4] - նոյեմբերի 19, 2017[5][3], Բեյկերսֆիլդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկյան հանցագործ և երաժիշտ, առավել հայտնի որպես «Ընտանիք» պաշտամունքային հանցագործ խմբավորման ղեկավար, որը ծնունդ էր առել 1960-ականներին՝ Կալիֆորնիա նահանգում և որի շրջանակներում տեղի էին ունեցել մի շարք ծանրակշիռ սպանություններ՝ խմբի տարբեր անդամների կողմից[6]։ Մենսոնի «Ընտանիքը» բաղկացած է եղել տղամարդկանցից և կանանցից։
Չարլզ Մայլզ Մենսոն Charles Milles Manson | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 12, 1934[1][2][3] |
Ծննդավայր | Ցինցինատի, Օհայո, ԱՄՆ[4] |
Մահացել է | նոյեմբերի 19, 2017[5][3] (83 տարեկան) |
Մահվան վայր | Բեյկերսֆիլդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | Ամերիկացի |
Կրոն | աթեիզմ |
Կրթություն | Տղաների ազգային թրեյնինգ դպրոց, Գիբոլտի տղաների դպրոց, Arroyo High School? և Պասադենայի քաղաքի քոլեջ |
Մասնագիտություն | հանցագործ, cult leader, սերիական մարդասպան և երաժիշտ |
Ամուսին | Ռոզալի Ջեյն Ուիլիս Լեոնա (լրիվ անունը հայտնի չէ) |
Ծնողներ | Քոլոնել Սկոտ (հայր) Ուիլյամ Մենսոն (խորթ հայր) Քեյթլին Մեդոքս (մայր) |
Երեխաներ | Չարլզ Մայլզ Մենսոն կրտսեր (մայրը՝ Ռոզալի Ուիլիս) Չարլզ Լյութեր Մենսոն (մայրը՝ Լեոնա) Վալենթայն Մայքլ Մենսոն (մայրը՝ Մերի Բրաններ) Ստորագրությունը |
Կայք | charlesmanson.com |
Ստորագրություն | |
Charles Manson Վիքիպահեստում |
Մենսոնը ծրագրել և խմբավորման անդամների ձեռքերով իրականացրել է բազմաթիվ դաժան սպանություններ, որոնցից առավել հայտնին տեղի է ունեցել 1969 թվականի օգոստոսի 8-ին, երբ նրա հանցակիրները դաժանաբար սպանում են օսկարակիր ռեժիսոր Ռոման Պոլանսկու կնոջը՝ դերասանուհի Շերոն Թեյթին, որը այդ պահին գտնվում էր հղիության ութերորդ ամսում։ Նույն գիշերվա ընթացքում ոճրագործները սպանել էին նաև տան այգեպանի ընկերոջը՝ Սթիվեն Փերենթին, տանը գտնվող վարսահարդար Ջեյ Սեբրինգին, սոց աշխատող Էբիգեյլ Ֆոլջերին և լեհ գրող Վոյչիշ Ֆրիկովսկուն, որոնք հյուրընկալվել էին Թեյթին։ Հաջորդ գիշերվա ընթացքում Մենսոնը մի քանի հետևորդի հետ սպանում է նպարեղենի խանութի տնօրեն Լենո Լա Բիանկային և նրա կնոջը՝ Ռոզմերիին։ Մենսոնն ու հետևորդները ավելի ուշ ձերբակալվում են ավտոմեքենաներ գողանալու համար, սակայն շուտով պարզվում է նրանց մեղավորությունը վերոնշյալ սպանություններում։
Սկզբնապես Մենսոնը և հանցակիցները դատապարտվել են մահապատժի, սակայն այդ ժամանակահատվածում Կալիֆորնիայի վերին ատյանի դատարանը ժամանակավորապես վերացնում է պատժի այդ ձևը, և մինչ օրս նրանք կրում են իրենց ցմահ բանտարկությունը։ Բանտարկությունից հետո Մենսոնի մոտ ախտորոշվել է շիզոֆրենիա և պարանոյա[7]։ Իր ագրեսիվ և անկայուն պահվածքի պատճառով 2012 թվականին Մենսոնին հրաժարվում են պայմանական վաղաժամկետ ազատման ենթարկել։
Մենսոնն առաջին երաժշտական ալբոմը թողարկել է 1970-ին՝ «Lie: the Love and Terror Cult» վերնագրով։ 2006-ին վերաթողարկվում է ալբոմը՝ CD տարբերակով, և դրա վաճառքից ստացված ողջ հասույթը տրվում է Վոյչիշ Ֆրիկովսկու ընտանիքին։ Allmusic երաժշտական բազան ալբոմը գնահատել է 4 աստղանի՝ առավելագույն 5-ից[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.