From Wikipedia, the free encyclopedia
Չարլզ Գլովեր Բարկլա (անգլ.՝ Charles Glover Barkla, հունիսի 7, 1877[1][2][3][…], Ուիդնես, Չեշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հոկտեմբերի 23, 1944[1][2][3][…], Էդինբուրգ, Միացյալ Թագավորություն), բրիտանացի ֆիզիկոս, 1917 թվականին «Քիմիական տարրերին բնորոշ ռենտգենյան ճառագայթման հայտնաբերման համար» ստացել է ֆիզիկայի նոբելյան մրցանակ։
Չարլզ Գլովեր Բարկլա անգլ.՝ Charles Glover Barkla | |
---|---|
Ծնվել է | հունիսի 7, 1877[1][2][3][…] Ուիդնես, Չեշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | հոկտեմբերի 23, 1944[1][2][3][…] (67 տարեկան) Էդինբուրգ, Միացյալ Թագավորություն |
Բնակության վայր(եր) | Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Ազգություն | անգլիացի |
Մասնագիտություն | ֆիզիկոս և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Քեմբրիջի համալսարան Լիվերպուլի համալսարան Էդինբուրգի համալսարան |
Գործունեության ոլորտ | ատոմային ֆիզիկա և Միջուկային ֆիզիկա |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն |
Ալմա մատեր | Թրինիթի քոլեջ, Լիվերպուլի համալսարան, Քեմբրիջի համալսարան և Թագավորական քոլեջ, Քեմբրիջ |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն |
Գիտական ղեկավար | Օլիվեր Լոջ |
Եղել է գիտական ղեկավար | Robert Dunbar?[4] |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Mary Esther Cowell? |
Charles Glover Barkla Վիքիպահեստում |
Ծնվել է Անգլիայի Ուիդնես քաղաքում, հայրը՝ Ջոն Մարտին Բարկլան, Ատլաս քիմիական կազմակերպությունում քարտուղար էր, մայրը՝ Սարա Գլովերը, ժամագործի աղջիկ էր։ Չարլզ Բարկլան սովորել է տղաների համար Լիվերպուլի ինստիտուտում և Լիվերպուլի համալսարանում։ Օլիվեր Լոջի ղեկավարությամբ ֆիզիկայի մագիստրոսի դիպլոմ ստանալուց հետո սկսել է հետազոտություններ կատարել Քեմբրիջի համալսարանում գտնվող Կավենդիշի լաբորատորիայում։ 1899-1902 թվականներին աշխատել է Ջոզեֆ Ջոն Թոմսոնի ղեկավարության տակ, բայց 1902 թվականին վերադարձել է Լիվերպուլ։ 1909 թվականին Բարկլան Լոնդոնի թագավորական քոլեջում ստացել է ֆիզիկայի պրոֆեսորի կոչում։ 1913 թվականից մինչև կյանքի վերջը ղեկավարել է Էդինբուրգի համալսարանի բնափիլիսոփայության ֆակուլտետը։ 1907 թվականին ամուսնացել է Մերի Էստեր Քոուելի հետ, ունեցել են երկու տղա և մեկ աղջիկ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.