Չայփարե շահրեստան (պարս.՝ شهرستان چایپاره), շահրեստան (գավառ) Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Արևմտյան Ադրբեջան օսթանի հյուսիսարևելյան մասում։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 47 292 մարդ (2016)[1]։ Վարչական կենտրոնը Ղարա-Զիաադդին քաղաքն է։ Շահրեստանը ստեղծվել է 2007 թվականին Խոյ շահրեստանի հյուսիսարևելյան շրջանների առանձնացման արդյունքում։

Արագ փաստեր Չայփարե շահրեստանպարս.՝ شهرستان چایپاره, Երկիր ...
Thumb
Չայփարե շահրեստան
պարս.՝ شهرستان چایپاره
ԵրկիրԻրան Իրան
Կարգավիճակշահրեստան (գավառ)
Մտնում էԱրևմտյան Ադրբեջան օսթան
ՎարչկենտրոնՂարա-Զիաադդին
Բնակչություն47 292 մարդ (2016)[1]
Փակել

Շահրեստանը հյուսիս-արևմուտքից սահմանակից է Արևմտյան Ադրբեջան օսթանի Չալդորան, հյուսիսից` Շոթ, հյուսիս-արևելքից` Փոլդաշտ, հարավից` Խոյ շահրեստաններին, արևելքից` Արևելյան Ադրբեջան օսթանին։

Բնակչություն

2011 թվականի մարդահամարի տվյալներով շահրեստանի բնակչությունը կազմում էր 43 206 մարդ՝ 11 775 տնային տնտեսություններում[2]։ Ըստ վերջին՝ 2016 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչությունը կազմում էր 47 292 մարդ՝ 13 718 տնտեսություններում[3]։

Բնակիչերը հիմնականում իրանական ադրբեջանցիներ են։

Վարչական բաժանում

Վարչական տեսանկյունից շահրեստանը բաժանված է 2 բախշերի (շրջանների), որոնք իրենց հերթին ընդգրկում են 4 գյուղական շրջաններ և 2 քաղաքներ։ Շահրեստանի բաժանումը վարչական միավորների ըստ վերջին մարդահամարների բնակչության տվյալների հետ մեկտեղ բերված են աղյուսակում ստորև.

Մանրամասն տեղեկատվություն Վարչական միավոր ...
Չայփարե շահրեստանի բնակչությունը
Վարչական միավոր2011[2]2016[3]
Կենտրոնական շրջան (բախշ)34 52338 932
Չուրս գյուղական շրջան4 8274 662
Ղարա-Զիաադդին գյուղական շրջան5 9277 503
Ղարա-Զիաադդին (քաղաք)23 76926 767
Հաջիլար շրջան (բախշ)8 6838 360
Հաջիլար Ջոնուբի գյուղական շրջան6 0315 781
Հաջիլար Շոմալի գյուղական շրջան2 6522 579
Հաջիլար (քաղաք)
Ընդհանուր43 20647 292
Փակել

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.