Ուրվական
From Wikipedia, the free encyclopedia
Ուրվական, ֆոլկլորում, դիցաբանությունում, գեղարվեստական գրականության մեջ մահացած մարդու կամ կենդանու հոգին է, որը կարող է լինել տեսանելի մյուս կենդանի օրգանիզմների համար։ Ուրվականների նկարագրությունները տարբերվում են՝ համարյա թափանցիկ, հազիվ տեսանելիից մինչև իրական, կենդանանման ձևեր։ Մահացած անձի հոգու հետ կամ հաստատելու փորձն անվանվում է նեկրոմանտիա, սպիրիտիզմ կամ սեանս (séance):
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/0/0d/John_Dee_evoking_a_spirit.jpg)
Մահացած մարդու հոգու հայտնվելու հանդեպ հավատը շատ տարածված է և թվագրվում է սկզբնական մշակույթներում անիմիզմի, նախնիների պաշտամունքի ժամանակներին։ Որոշակի կրոնական պրակտիկաներ՝ թաղման ծեսերը, էքզորցիզմը, ծիսական մոգության և սպիրիտուալիզմի որոշակի պրակտիկաներ հատուկ նախատեսված են մահացածի հոգու հանգստություն համար։ Ուրվականներին սովորաբար նկարագրում են որպես միայնակ էություններ, որոնք բնակվում են կոնկրետ վայրում, առարկաների կամ մարդկանց հետ. հայտնի են նաև ուրվական զորքերի, ուրվական, ուրվական նավեր և նույնիսկ կենդանիների ուրվականներ[1][2]։