Ուոթֆորդի թանգարան

From Wikipedia, the free encyclopedia

Ուոթֆորդի թանգարանmap

Ուոթֆորդի թանգարան (անգլ.՝ Watford Museum), Մեծ Բրիտանիայի Հարթֆորդշիր կոմսության Ուոթֆորդ քաղաքում գտնվող գավառագիտական թանգարան։ Գտնվում է Լոուեր Հայ սթրիթ փողոցում։ Բացվել է 1981 թվականին և տեղակայված է Գեորգինյան դարաշրջանի ճարտարապետության հին շենքում, որը նախկինում պատկանում էր Benskins գարեջրատանը, իսկ այժմ ունի 2-րդ դասի մշակութային ժառանգության օբյեկտի կարգավիճակ[3][4]։ Թանգարանի հավաքածուում ներառված են կերպարվեստի առարկաներ, քաղաքի և շրջանի պատմության, դրանց արդյունաբերության հետ կապված ցուցանմուշներ։ Կա նաև հատուկ ցուցադրություն՝ նվիրված Կասիոբերի կալվածքի պատմությանը[5]։

Արագ փաստեր Ուոթֆորդի թանգարան, Տեսակ ...
Ուոթֆորդի թանգարան
Thumb
Տեսակտեղական թանգարան և local authority museum?
Երկիր Միացյալ Թագավորություն[1]
ՏեղագրությունWatford?
ՎայրՈւոթֆորդ
Հասցե194 High Street, Watford WD17 2DT[2]
Հիմնադրվել է1981
Կայքwatfordmuseum.org.uk(անգլ.)
Thumb
Thumb
Փակել

Պատմություն

Thumb Ուոթֆորդ Հայ սթրիթի առանձնատունը Դայսոնների ընտանիքի համար կառուցվել է շուրջ 1775 թվականին, թեև կան գրառումներ գարեջրատան մասին, որն այդ վայրում աշխատել է դեռևս 1750 թվականից։ Եռահարկ կարմիր աղյուսով տունը, որը կառուցվել է Գեորգյան դարաշրջանի նեոկլասիկ ճարտարապետական ոճով, իր ճակատամասում ունի ֆրոնտոն՝ երեք հատվածներով՝ կենտրոնական պատուհանով՝ ցլի աչքի տեսքով կենտրոնական պատուհանով և ներքևից երկու թևերով և նրա երկու կողմերում, որոնք ավելացվել են մոտավորապես 1807 թվականին։ Տան հետևում մի ժամանակ բարձր, դեղին աղյուսով Վիկտորիանական դարաշրջանի շենքեր են եղել, չնայած հետագայում դրանք քանդվել են[6][7][8]։

1867 թվականին տունը գնել է Ջոզեֆ Բեսկինը, որից հետո այստեղ կրկին եղել է գարեջրատուն, մինչև այն ձեռք չի բերել ind Coope ընկերությունը 1957 թվականին։ Առանձնատունն ավելի ուշ վերածվել է գրասենյակների։ Անգլիական ժառանգության կազմակերպության կողմից 1952 թվականին այն ընդգրկվել է երկրորդ կարգի մշակութային ժառանգությունների ցուցակում[7]։ 1981 թվականին այն դարձել է Ուոթֆորդի թանգարանի տեղը և պաշտոնապես բացվել 1981 թվականի մարտի 14-ին՝ դերասան և կատակերգու Թերի Սքոթի կողմից, որը ծնվել է Ուոթֆորդում[9]։

2011 թվականին թանգարանը նշել է իր 30-ամյակը[9]։

Էքսպոզիցիա

Thumb
Ուոթվորդի թանգարանի գեղարվեստական հավաքածուն

Թանգարանում պահվում է կերպարվեստի զգալի հավաքածու, որն իր մեջ ներառում է Կասիոբերի կալվածքների հավաքածուն։ Ցուցահանդեսում ներկայացված են աշխատանքներ, որոնք նախկինում պատկանում էին Էսեքսի կոմսի հավաքածուին. Ջոն Վութոնի «Տեսարան Կասիոբերի այգուց», Ուիլյամ Թըրների «Տեսարան Կասիոբերի ապարանքի հարավարևմուտքից», Չարլզ Վիքերսի «Գեյթս Կասիոբերի այգին» և Ուիլյամ Հենրի Հանթի 1831 թվականի «Կասիոբերի տան ձմեռային ճաշասենյակը»[10]։

Թանգարանում տեղ են գտել նաև Էսեքսի մի շարք կոմսերի դիմանկարները[11][12]։

Thumb Թանգարանում ներկայացված արվեստի մյուս գործերի թվում են հոլանդական և ֆլամանդական գեղանկարչության դպրոցների յուղանկարները. դրանք են Ադամ Ֆրանսուա վան դեր Մեյլենի, Կլաես Մոլեների, Փիթեր Նեֆս ավագի, Ադրիան վան Օստադեի, ինչպես նաև Թյորների, Պիտեր Լելիի, Ռոնալդ Պոուպի և Ջոշուա Ռեյնոլդսի ստեղծագործությունները[13]։ Արվեստի գործերի հավաքածուի մի շարք ձեռքբերումներ կատարվել են Մեծ Բրիտանիայի արվեստի հիմնադրամի շնորհիվ։ Դրանք Հենրի Էդրիջի, սըր Հուբերտ ֆոն Հերկոմերի, Ուիլյամ Հենրի Հանթի և Ջոն Վութոնի կտավներն են, ինչպես նաև Ուիլյամ Բլեյքի հավաքածուն, որը կազմված է իր «Եհվա» գրքի 21 նկարազարդումներից[14]։

Քանդակների թանգարանային հավաքածուում ներկայացված են բրոնզից, պղնձից և պողպատից գործեր, որոնք կատարվել են Մերի Բրոմետի, Չարլզ Բրաունի, Չարլզ Դայսոն-Սմիթի, Ջեյքոբ Էպշտեյի, Մարիո Նեգրիի, Ռոնալդ Պոուպի և Տակաակիի կողմից[15]։

Թանգարանում կան մի շարք ցուցանմուշներ, որոնք նվիրված են Ուոթֆորդ Ջանկշենի երկաթուղային կայարանի պատմությանը, իսկ Ուոթֆորդի ֆուտբոլային ակումբի պատմությանը նվիրված փոքրիկ պատկերասրահը ներառում է սպորտային իրեր և ֆուտբոլային ակումբի գույներով բեմական կոստյում, որը կրել է Էլթոն Ջոնը[16]։

Թանգարանում պահվում են նաև Ուոթֆորդի քաղաքացիների, քաղաքային խորհրդի անդամների, տեղական ազնվականության և բիզնեսի ներկայացուցիչների հետ կապված փաստաթղթերի, տպագիր էֆեմերների, լուսանկարների և օրագրերի հավաքածուն[17]։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.