Ուղեղիկ
From Wikipedia, the free encyclopedia
Ուղեղիկը (լատին․՝ cerebellum) հետին ուղեղի ածանցյալն է, որը զարգացել է ստատիկայի ռեսեպտորների հետ կապված։ Ուստի այն անմիջական հարաբերության մեջ է շարժումների կոորդինացիայի հետ և հանդիսանում է օրգանիզմի զանգվածի հիմնական հատկանիշների՝ ծանրության և իներցիայի, հաղթահարման հարմարանքի օրգան։ Այն համարում են նաև վեգետատիվ նյարդային համակարգի (սիմպաթիկ) բարձրագույն կենտրոններից մեկը (Լ.Ա. Օրբելի և նրա դպրոցը)։ Ուղեղիկը տեղավորված է գլխուղեղի մեծ կիսագնդերի ծոծրակային բլիթների տակ, վարոլյան կամրջից և երկարավուն ուղեղից հետ ու գտնվում է հետին գանգափոսում։ Նրա մեջ տարբերում են երկու կողմնային ծավալուն մասեր՝ կիսագնդերը (hemispheria cerebelli) և նրանց արանքում գտնվող մի նեղ մաս՝ որդը (vermis)։
Արագ փաստեր Ուղեղիկ, Տեսակ ...
Ուղեղիկ | |
---|---|
Տեսակ | գլխուղեղի հատված, օրգանի տիպ և անատոմիական կառուցվածքների դաս |
Ենթադաս | organ component of neuraxis?[1] և անհատական անատոմիական կառուցվածք |
Մասն է | metencephalon? |
Կազմված է | նեյրոն, Նեյրոգլիա և cerebellar vermis? |
Զարկերակ | superior cerebellar artery?, anterior inferior cerebellar artery? և posterior inferior cerebellar artery? |
Երակ | superior cerebellar veins? և inferior cerebellar veins? |
Անատոմիական կառուցվածքի զարգացում | cerebellum development? |
MeSH | A08.186.211.132.810.428.200 |
Foundational Model of Anatomy | 67944 |
Terminologia Anatomica 98 | A14.1.07.001 |
Նկարագրված է | Գրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[2] և Սովետական մեծ հանրագիտարան (1926—1947) |
Cerebellum Վիքիպահեստում |
Փակել