![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/ba/Ponderea_ucrainenilor_%25C3%25AEn_Republica_Moldova_la_nivel_de_comune.jpg/640px-Ponderea_ucrainenilor_%25C3%25AEn_Republica_Moldova_la_nivel_de_comune.jpg&w=640&q=50)
Ուկրաինացիները Մոլդովայում
From Wikipedia, the free encyclopedia
Ուկրաինացիները Մոլդովայում (ուկրաիներեն՝ Українці в Молдові, ռումիներեն՝ Ucrainienii din Moldova)՝ 21-րդ դարի սկզբի դրությամբ երկրի ամենամեծ էթնիկ խումբը մոլդովացիներից հետո[2][3]։ Պատմականորեն նրանք բնիկ (ավտոխթոն) բնակչություն են, որը տարածաշրջանում ապրել է երկար դարեր[2]։
Ուկրաինացիները Մոլդովայում |
---|
![]() |
Ընդհանուր քանակ |
2004 թվականի դրությամբ՝ Մոլդովայի Հանրապետություն՝ 282 հազար[1] |
Բնակեցում |
Լեզու(ներ) |
ուկրաիներեն, մոլդավերեն, ռուսերեն |
Հավատք(ներ) |
քրիստոնեություն՝ ուկրաինական ուղղափառ եկեղեցի և հույն կաթոլիկ եկեղեցի |
Մոլդովայի 2004 թվականի մարդահամարի տվյալներով (առանց Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության) երկրում ապրում էր 282,406 ուկրաինացի, որը կազմում էր բնակչության 8,4%-ը[1], մինչդեռ ևս ավելի քան 160 հազարը ապրում է չճանաչված Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունում։ 2014 թվականի մարդահամարի դրությամբ ուկրաինացիների թիվն էականորեն կրճատվել է՝ 181,035 մարդ կամ երկրի բնակչության 6.6 տոկոսը՝ հայտնվելով մոլդովացիներից ու ռումինացիներից հետո արդեն երրորդ տեղում[4]։ 2022-2023 թվականներին Ուկրաինայի սուվերեն տարածքներ Ռուսաստանի ներխուժումից հետո 2022 թվականի հուլիսի 26-ի դրությամբ ավելի քան կես միլիոն ուրկաինացիներ փախստականի կարգավիճակով հայտնվել են Մոլդովայում[5]։