Մոլդովա
From Wikipedia, the free encyclopedia
Մոլդովա ( արտասանություն), պաշտոնապես՝ Մոլդովայի Հանրապետություն (ռումիներեն՝ Republica Moldova), դեպի ծով ազատ ելք չունեցող պետություն Արևելյան Եվրոպայում[5], որն արևմուտքում սահմանակցում է Ռումինիային, իսկ հյուսիսում, հարավում և արևելքում՝ Ուկրաինային։ Ուկրաինայի հետ երկրի արևելյան սահմանին՝ Դնեստր գետի երկայնքով, ձգվում է Մերձդնեստրի ինքնահռչակ հանրապետությունը, որի տարածքը դուրս է Մոլդովայի Հանրապետության վերահսկողությունից։ Մոլդովայի մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքը Քիշինյովն է։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մոլդովա (այլ կիրառումներ)
Մոլդովայի Հանրապետություն Republica Moldova |
||||
---|---|---|---|---|
|
||||
Ազգային օրհներգ՝ ռումիներեն՝ Limba noastră «Մեր լեզուն» |
||||
|
||||
Մայրաքաղաք և ամենամեծ քաղաք | Քիշնև (Քիշինյով) | |||
պաշտոնական լեզու ազգային լեզու |
ռումիներեն[1][2] | |||
Էթնիկ խմբեր (2014, (առանց Մերձդնեստր)) | էթնիկ խմբեր՝
|
|||
Կրոն (2014 (առանց Մերձնեստր)) | * 91.8%՝ քրիստոնեություն
|
|||
Կառավարում | ունիտար խորհրդարանական հանրապետություն | |||
- | նախագահ | Մայա Սանդու | ||
- | վարչապետ | Դորին Ռեչան | ||
- | խորհրդարանի նախագահ | Իգոր Գրոսու | ||
Ժամանակագրություն | ||||
- | Մոլդովական իշխանություն կամ Մոլդավիա | 1346 | ||
- | Բեսարաբիա | 1812 | ||
- | Մոլդովայի ժողովրդավարական հանրապետություն | դեկտեմբերի 15, 1917 | ||
- | միավորում Ռումինիայի հետ | ապրիլի 9, 1918 | ||
- | Մոլդովական ԻԽՍՀ | հոկտեմբերի 12, 1924 | ||
- | Մոլդովական ԽՍՀ | օգոստոսի 2, 1940 | ||
- | Մերձդնեստրյան պատերազմ | նոյեմբերի 2, 1990 | ||
- | անկախացում Խորհրդային միությունից | օգոստոսի 27, 1991a | ||
- | Ջրային (%) | 1.4 (ներառյալ Մերձդնեստրը) | ||
Բնակչություն | ||||
- | 2023 թվականի նախահաշիվը | 2,603,813[3] (139-րդ) | ||
- | 2014 մարդահամարը | 2,804,801 | ||
ՀՆԱ (ԳՀ) | 2023 գնահատում | |||
- | Ընդհանուր | $42.028 միլիարդ[4][Ն 1] (132-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $16,840[4] (89-րդ) | ||
ՀՆԱ (անվանական) | 2023 գնահատում | |||
- | Ընդհանուր | $15.829 միլիարդ[4][Ն 1] (138-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $6,342[4] (130-րդ) | ||
Ջինի (2019) | 26.0 | |||
ՄՆԶԻ (2021) | 0.767 (80-րդ) | |||
Արժույթ | մոլդովական լեյ (MDL) | |||
Ժամային գոտի | EET (ՀԿԺ+2) | |||
- | Ամռանը (DST) | (ՀԿԺ+3) | ||
Ազգային դոմեն | .md | |||
Վեբկայք Մոլդովայի պաշտոնական էլեկտրոնային կայք |
||||
Հեռախոսային կոդ | ++373 |
Մոլդովայի ներկայիս տարածքի մեծ մասը 14-րդ դարից մինչև 1812 թվականը եղել է Մոլդովական իշխանության մաս` մինչ Օսմանյան տերության կողմից վերջինիս հանձնումը Ռուսական կայսրությանը։ Կայսերական Ռուսաստանի կազմում Մոլդովան հայտնի է դառնում Բեսարաբիա անվանումով։ 1856 թվականին հարավային Բեսարաբիան վերադարձվում է Մոլդովային, որը երեք տարի անց միավորվելով Վալախիայի հետ ձևավորում է Ռումինիան։ Այնուամենայնիվ, շատ չանցած՝ 1878 թվականին, ռուսական տիրապետությունը տարածաշրջանի նկատմամբ վերականգնվում է։ 1917 թվականի Ռուսական հեղափոխության շրջանում Բեսարաբիան կարճ ժամանակով դառնում է ինքնավար հանրապետություն Ռուսաստանի կազմում։ 1918 թվականի փետրվարին Մոլդովան հռչակում է իր անկախությունը և նույն տարում ազգային ժողովի քվեարկությամբ միավորվում Ռումինիայի հետ։ Այդ որոշումը վիճարկվում է Խորհրդային Ռուսաստանի կողմից, որը 1924 թվականին Ուկրաինական ԽՍՀ-ի կազմում ստեղծում է այսպես կոչված Մոլդովական ինքնավար հանրապետություն Բեսարաբիայից արևելք գտնվող մոլդովաբնակ տարածքներում։
1940 թվականին՝ Մոլոտով-Ռիբենտրոպ պայմանագրի արդյունքում, Ռումինիան ստիպված է լինում Խորհրդային Միությանը զիջել Բեսարաբիան և հյուսիսային Բուկովինան, ինչն էլ հիմք է դառնում Մոլդովական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության (Մոլդովական ԽՍՀ) ստեղծման համար։ 1991 թվականի օգոստոսի 27-ին, երբ Խորհրդային Միության փլուզման եզրին էր, Մոլդովական ԽՍՀ-ն հռչակում է իր անկախությունը՝ վերանվանվելով «Մոլդովա»[6]։ Նույն ժամանակահատվածում բռնկված ռազմական հակամարտության ավարտից հետո Դնեստրի արևելյան ափին գտնվող Մոլդովայի տարածքը գտնվում է Մերձդնեստրի անջատողական կառավարության փաստացի վերահսկողության ներքո։ Մոլդովայի Սահմանադրությունն ընդունվել է 1994 թվականին։ Այն երկիրը հռչակում էր խորհրդարանական հանրապետություն, որտեղ նախագահը պետության ղեկավարն է, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարը։
Մոլդովան Եվրոպա աշխարհամասի երկրորդ ամենաաղքատ երկիրն է (Ուկրաինայից հետո)՝ մեկ շնչին ընկնող պաշտոնական ՀՆԱ-ի ցուցանիշով, և վերջինիս ՀՆԱ-ի մեծ մասը բաժին է ընկնում է ծառայությունների ոլորտին[7]։ Այն ունի Մարդկային զարգացման ամենացածր ցուցանիշներից մեկը Եվրոպայում՝ զբաղեցնելով 76-րդ տեղն աշխարհում (2022-ի տվյալներով)։ Մոլդովան Միավորված ազգերի կազմակերպության, Եվրոպայի խորհրդի, Առևտրի համաշխարհային կազմակերպության, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության, ՎՈՒԱՄ-ի, Անկախ պետությունների համագործակցության, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ է։ Մոլդովայի Հանրապետությունը Եվրոպական միության անդամակցելու պաշտոնական թեկնածու է 2022 թվականի հունիսից[8]։