From Wikipedia, the free encyclopedia
Ուիլյամ Քենթ (անգլ.՝ William Kent, 1684[1][2][3][…], Բրիդլինգտոն, East Riding of Yorkshire, Իսթ Ռայդինգ օֆ Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա - ապրիլի 12, 1748[1][4][5][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[6]), անգլիացի ճարտարապետ և այգեգործ, որը բրիտանական կլասիցիզմի և անգլիական պարտեզային համակարգի հիմնադիրներից մեկն է։ Հայտնի է Լանսելոտ Բրաունի և կոմս Բերլինգթոնի հետ համագործակցությամբ (որի Փիքադիլիում գտնվող տանը նա մշտական բնակվել է)։
Ուիլյամ Քենթ | |
---|---|
Ծնվել է | 1684[1][2][3][…] |
Ծննդավայր | Բրիդլինգտոն, East Riding of Yorkshire, Իսթ Ռայդինգ օֆ Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա |
Մահացել է | ապրիլի 12, 1748[1][4][5][…] |
Մահվան վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[6] |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Երկեր | Holkham Hall? և Claremont Landscape Garden?[7] |
Մասնագիտություն | ճարտարապետ, նկարիչ, նկարիչ-փորագրող, դեկորատոր, լանդշաֆտային ճարտարապետ և կահույքի դիզայներ |
Զբաղեցրած պաշտոններ | պալատական նկարիչ |
William Kent Վիքիպահեստում |
1709-1719 թվականներին սովորել է Հռոմում՝ Բենեդետտո Լուտիի մոտ։ Նա Բուրլինգթոնի կոմսի հետ հեռացել է Իտալիայից[8]։ Բուրլինգթոնի համար նա մշակել է ոչ միայն նրա այգիների և շենքերի դասավորությունը, այլ նույնիսկ ընտրել է նրա տան կահույքը։ Նա հավասարապես ուշադիր է եղել նաև իր հիմնական աշխատանքի՝ Նորֆոլկի Գոլկգեմում գտնվող կոմս Լեսթերի պալատական համալիրի ներքին հարդարանքին[9]։ Նրա էսքիզների համաձայն կահավորվել են Դևոնշիրի դուքսի լոնդոնյան պալատները և Ռաուշեմի (Օքսֆորդշիր) վիլլան։ Ուելսի արքայազնի համար նա Թեմզայով նավարկելու համար նավ է նախագծել (ցուցադրվում է Գրինվիչի ծովային թանգարանում)։ Կյանքի վերջում նա վերակառուցել է Ուայթհոլն ու նրա շրջակայքը (վարչապետի նստավայր, արքայական արենայի շենք, ձիապահների զորանոցներ և այլն)։ Մահացել է թագավորի առաջին նկարչի և գլխավոր ճարտարապետի կոչումով 1748 թվականին։
Սթոուի այգիները նախագծելիս Քենթը հրաժարվել է անկյունային գծերից և համաչափությունից, որոնք գերակշռում էին ֆրանսիական պարտեզներում (դրանք ձգտում էին առանձին մասերի իդեալական միասնության, որոնք չէին հակասում բնությանը)[10]։
Ճարտարապետությունն ինքնին լանդշաֆտին և ներքին հարդարանքին ներդաշնակեցնելու այս ավանդույթը շարունակել են նոր սերնդի պալլադացիները Ռ. Ադամի գլխավորությամբ, որը քննադատում էր նախորդ սխեմատիկ ձևավորումը և շենքերի ծանրությունը[11]։
Ստոուի այգիները | Ստոու - հաուս | Ստոուի Հաղթանակի և համաձայնության տաճարը |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.