8․000 մ բարձր 14 լեռնագագաթ From Wikipedia, the free encyclopedia
Ութհազարականներ կամ ութհազարական լեռներ, աշխարհում ութ հազար մետրից բարձր լեռների լեռների տարածված անվանումը։
Աշխարհում դրանք տասնչորսն են։ Իրականում ութ հազար մետրից բարձր գագաթներ շատ կան, բայց հաշվի են առնվում միմիայն իրարից հեռու գտնվող գագաթները[1]։ Բոլոր 14 գագաթների՝ «Երկրի թագերի» նվաճումը, համաշխարհային լեռնագնացության մեծ նվաճումն է։ Բոլոր 14 գագաթները նվաճել հաջողվել է միայն 30 լեռնագնացների (27 տղամարդ և 3 կին).[2]
Բոլոր 14 ութհազարականներն էլ գտնվում են Կենտրոնական Ասիայում՝ Նեպալի, Չինաստանի (Տիբեթի ինքնավար շրջան), Հնդկաստանում և Պակիստանում (Քաշմիրի վիճելի տարածք)։
10 ութհազարականները գտնվում են Հիմալայներում, 4-ը Կարակորումում.
Ութհազարականների ցուցակը, ըստ բարձրության նվազման։
Տեղ | Պատկեր | Գագաթ | Բարձրություն, մ |
Լեռնաշղթա | Լեռնային Համակարգ |
Երկիր | Նվաճման տարեթիվ |
---|---|---|---|---|---|---|---|
1 | Էվերեստ | 8848 | Մահալանգուր-Հիմալ | Հիմալայներ | Նեպալ Չինաստան |
1953 | |
2 | Չոգորի (K2) | 8614 | Բալտորո Մուզթաղ | Կարակորում | Պակիստան Չինաստան |
1954 | |
3 | Կանչենջանգա | 8586 | Կանչենջանգա | Հիմալայներ | Նեպալ Հնդկաստան |
1955 | |
4 | Լհոցզե | 8516 | Մահալանգու-Հիմալ | Հիմալայներ | Նեպալ Չինաստան |
1956 | |
5 | Մակալու | 8485 | Մահալանգու-Հիմալ | Հիմալայներ | Նեպալ Չինաստան |
1955 | |
6 | Չո Օյու | 8201 | Մահալանգու-Հիմալ | Հիմալայներ | Նեպալ Չինաստան |
1954 | |
7 | Դհաուլագիրի | 8167 | Դհաուլագիրի | Հիմալայներ | Նեպալ | 1960 | |
8 | Մանասլու | 8156 | Մանասլու | Հիմալայներ | Նեպալ | 1956 | |
9 | Նանգա Պարբատ | 8126 | Նանգա Պարբատ | Հիմալայներ | Պակիստան | 1953 | |
10 | Անապուրնա | 8091 | Անապուրնա | Հիմալայներ | Նեպալ | 1950 | |
11 | Հաշերբրում I (Հիդեն Պիկ) | 8080 | Բալտորո Մուզթաղ | Կարակորում | Պակիստան Չինաստան |
1958 | |
12 | Բրոուդ պիկ | 8051 | Բալտորո Մուզթաղ | Կարակորում | Պակիստան Չինաստան |
1957 | |
13 | Հաշերբրում II | 8035 | Բալտորո Մուզթաղ | Կարակորում | Պակիստան Չինաստան |
1956 | |
14 | Շիշա Պանգմա | 8027 | Լանգթանգ | Հիմալայներ | Չինաստան | 1964 | |
Առաջին նվաճված գագաթը Անապուրնան էր։ 1950 թվականին նրա գագաթը բարձրացան ֆրանսիացի լեռնագնացներ Մորիս Էրցոգը և Լուի Լաշանելը։
Առաջին ութհազարականի նվաճումը ցրեց նման բարձրության գագաթների շուրջ հյուսված անմատչելիության առասպելը, և նշան էր բազմաթիվ երկրների լեռնագնացներին, սկսելու իրենց ութհազարականների վերելքները։
Հաջորդ հինգ տարիների ընթացքում նվաճվեցին ևս վեց հսկա՝ Ջոմոլունգմա (Նոր Զելանդիայի և Նեպալի լեռնագնացներ), Նանգապարբատը (Հերման Բուլ, Ավստրիա), Չոգորին (Իտալացի լեռնագնացներ), Չո Օյուն (ավստրիացի լեռնագնացներ), Կանչենջանգան (Միացյալ Թագավորության և Ֆրանսիացի լեռնագնացները)։
Հետագա տարիներին ութհազարականները նվաճելու ձգտումը մեծացավ։ Ավանդաբար լեռնագնացությամբ զբաղվող երկրներին, ութհազարականների նվաճման գործում, միացան Հնդկաստանի, Իտալիայի, Չինաստանի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, իսկ ավելի ուշ՝ Բուլղարիյի, Հունգարիայի, Հունաստանի, Իռլանդիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Չեխոսլովակիայի, Հարավսլավիայի, Հարավային Կորեայի, ԽՍՀՄ-ի, իսկ նրա փլուզումից հետո Ղազախստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի լեռնագնացները։
1953 թվականին աշխարհի բարձրագույն գագաթը՝ Ջոմոլունգման բարձրացան շերփ Տենցինգ Նորգեյը և նորզելանդացի Էդմունդ Հիլարին։
Յուրաքանչյուր լեռնագնացի երազանքն է «Երկրի թագի»՝ բոլոր 14 գագաթների գրավումը։ 2012 թվականի դրությամբ դա հաջողվել է անել միայն 30 լեռնագնացների (27 տղամարդ և 3 կին)[2]։
Առաջին մարդը, որ կարողացավ նվաճել (1970—1986) բոլոր 14 գագաթները իտալացի լեռնագնաց Ռայնհոլֆ Մեսներն է։
Երկրորդը լեհ լեռնագնաց Եժի Կուկուչկան էր, որը բարձրացավ բոլոր գագաթները ութ տարում (1979—1987), այդ ռեկորդը մնաց 25 տարի, մինչև որ հարավ-կորեական լեռնագնաց Կիմ Չանգ Հոն (Kim Chang-ho) նվաճեց բոլոր գագաթները 7 տարի, 10 ամիս և 6 օրում։
Ութհազարական նվաճած առարին կինը հարավ-կորեացի Օ Ին Սոն էր (Oh Eun-Sun)[3] Նա «Երկրի թագը» նվաճողներից 14-րդն է[3] Նրանից 20 օր անց բոլոր գագաթները գրավեց իսպանուհի Էդուրնե Պասաբանը[4]։ Կասկածներ կան որ հարավկորեացի լեռնագնացուհին գագաթ չէր հասել, և այդ պատպճառով իսպանուհին նույնպես համարվում է առաջին բոլոր գագաթներ գրաված կինը[5]։ Կանանց մրցավազքին մասնակցող մյուս հարավ-կորեացի լեռնագնացուհի Միս Գոուն, Նանգապարբատից իջնելուց զոհվել է։
Երեք հայազգի լեռնագնացներ եղել են Էվերեստ լեռան գագաթին[6]։ Նրանք են ամերիկաբնակներ Կարո Հովասափյանը[7][8] և Իգոր Խալաթյանը[9][10], և վրացահայ Լյովա Սարկիսովը[8]։
2012 թվականին երկու հայուհիներ Լյուբա Բալյանը և Մարիամ Մարտիրոսյանը բարձրացել են մինչև 5364 մետր[11]։
Մահվան վիճակագրությունը 2008 թվականի հունիսի 19*ի դրությամբ, ինչ-որ չափով ցույց է տալիս ութհազարականներ բարձրանալու ուղիների դժվարությունն ու վտանգավոր լինելը[12]։
Լեռ | Բարձրացող․ քանակ | Իջնելուց զոհվածներ | Մահացություն իջնելուց, % | Ընդհանուր զոհվածներ | Մահացություն, % |
---|---|---|---|---|---|
Անապուրնա | 153 | 8 | 5,23 % | 58 | 37,91 % |
K2 (Չոգորի) | 284 | 24 | 8,45 % | 66 | 23,24 % |
Նանգա պարբատ | 287 | 5 | 1,74 % | 64 | 22,30 % |
Կանչենջանգա | 209 | 8 | 3,83 % | 40 | 19,14 % |
Մանասլու | 297 | 4 | 1,35 % | 53 | 17,85 % |
Ջհաուլագիրի | 358 | 5 | 1,40 % | 58 | 16,20 % |
Մակալու | 234 | 11 | 4,70 % | 26 | 11,11 % |
Հաշերբրում I | 265 | 7 | 2,64 % | 25 | 9,43 % |
Շիշա Պանգմա | 274 | 3 | 1,09 % | 23 | 8,39 % |
Ջոմոլունգմա | 3 684 | 56 | 1,52 % | 210 | 5,70 % |
Բրոուդ պիկ | 359 | 5 | 1,39 % | 19 | 5,29 % |
Լհոձե | 321 | 3 | 0,93 % | 11 | 3,43 % |
Հաշերբրում II | 836 | 4 | 0,48 % | 19 | 2,27 % |
Չո Օյու | 2 668 | 8 | 0,30 % | 39 | 1,46 % |
Ընդամենը | 10 229 | 151 | 1,48 % | 711 | 6,95 % |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.