ամերիկացի դերասան From Wikipedia, the free encyclopedia
Ուեսլի Կուկ Բենթլի (անգլ.՝ Wesley Cook Bentley, սեպտեմբերի 4, 1978[1][2], Ջոնսբորո, Արկանզաս, ԱՄՆ), ամերիկացի դերասան։ Իր դերերով հայտնի է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Րոպեում սրտի 128 զարկ», «Գեղեցկություն ամերիկյան ձևով», «Չորս փետուր», «Ուրվական մրցարշավորդ» և «Քաղցած խաղեր»։
Ուես Բենթլի անգլ.՝ Wes Bentley | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 4, 1978[1][2] (46 տարեկան) |
Ծննդավայր | Ջոնսբորո, Արկանզաս, ԱՄՆ |
Կրթություն | Ջուլիարդ դպրոց և Sylvan Hills High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, կինոպրոդյուսեր և թատրոնի դերասան |
Ուես Բենթլին ծնվել է ԱՄՆ-ի Արկանզաս նահանգի Ջոնսբորո քաղաքում՝ Չերիի և Դևիդ Բենթլիի ընտանիքում, որոնք երկուսն էլ Միացյալ մեթոդիստական եկեղեցու քարոզիչներ են[3][4]։ 1996 թվականին Ուեսը ավարտել է Արկանզաս նահանգի Շերվուդ քաղաքի Sylvan Hills միջնակարգ դպրոցը[5]։ Այնուհետև Բենթլին սկսել է հաճախել դրամատիկական դպրոց (Juilliard School’s Drama Division)[6], բայց մեկ տարվա ուսումնառությունից հետո հեռացել է, որպեսզի զբաղվի իր դերասանական կարիերայով[7]։
Դերասանը հայտնի է դարձել 1999 թվականին «Գեղեցկություն ամերիկյան ձևով» ֆիլմի թողարկումից հետո։ Ստացել է հինգ «Օսկար» մրցանակ։ Բենթլին անձամբ Ռիկի Ֆիտս դերի համար ստացել է մի քանի մրցանակներ և մասնավորապես առաջադրվել է «BAFTA» մրցանակին՝ «Երկրորդ պլանի լավագույն տղամարդու դերի համար» անվանակարգում։
Բենթլին նաև նկարահանվել է Սթիվեն Քինգի կարճ պատմվածքի հիման վրա նկարահանված «Կադիլակ Դոլանա» թրիլլերում[8][9] և ռեժիսոր Ռոլան Ժոֆեի «Այնտեղ բնակվում են վիշապները» դրամայում։ Ուեսը ռեժիսոր Թոնի Զիերայի «My Big Break» վավերագրական ֆիլմի գլխավոր հերոսներից մեկն է, որը պատմում էր երեք նախկին ընկերների՝ Չեդ Լինդբերգի, Բրեդ Ռոուի և Գրեգ Ֆոուսետայի մասին, որոնք երազում էին Հոլիվուդում հաջողակ դերասան դառնալու մասին։
2007 թվականին Բենթլին «Ուրվական մրցարշավորդ» ֆիլմում մարմնավորել է սատանա Բլեքհարտին, որը գլխավոր հակահերոսն էր։
2012 թվականին Ուեսը «Քաղցած խաղեր» բլոկբաստերում խաղացել է խաղերի կարգադրիչ Սենեկա Քրեյնի դերը։ Նույն թվականին Բենթլին նկարահանվել է ռեժիսոր Գաբրիել Կովանի «3 օր անապատում» ֆիլմի դերասանական կազմում այնպիսի դերասանների հետ, ինչպիսիք են՝ Էմբեր Թեմբլինը և Վինսենտ Պիացցան։
2014 թվականի հունիսին միացել է «Ամերիկյան սարսափ պատմություն» սերիալի դերասանական կազմին[10]։
2001-2009 թվականներին Ուեսն ամուսնացած է եղել դերասանուհի Ջենիֆեր Քվոնսի հետ։ Զույգը բաժանվել է դեռևս 2006 թվականին, Բենթլիի՝ թմրամիջոցներից կախվածության ժամանակ։
2010 թվականին Բենթլին ամուսնացել է պրոդյուսեր Ջեքի Սվեդբերգի հետ։ Նույն թվականին զույգը որդի է ունեցել՝ Չարլզը[11]։
2010 թվականի փետրվարի 8-ին The New York Times թերթի հոդվածում Ուեսը պատմել է այն մասին, որ «Գեղեցկություն ամերիկյան ձևով» ֆիլմում իր ցնցող հաջողությունից հետո սկսել է թմրանյութեր ընդունել։ Բենթլին իր կախվածությունը թաքցրել է Ջենիֆերից։ 2006 թվականին նրանք բաժանվել են, և Ուեսը տեղափոխվել է նոր բնակարան, որտեղ սկսել է գրեթե ամբողջ ժամանակը թմրանյութեր օգտագործել։ Այդ ընթացքում նա ժամանակ առ ժամանակ նկարահանվել է միայն այն բանի համար, որ վճարի հաշիվները և ստանա հերթական դոզան։ 2008 թվականին Ուեսը ձերբակալվել և հետագայում ստիպված է եղել 12 քայլից բաղկացած կուրս անցնել։ Ինչևէ, նա նորից սկսել է հերոին օգտագործել, մինչև վերջնականապես կոտրվել է[12]։
2009 թվականի հուլիսին Ուեսը իր ընկերոջը խոստովանել է, որ ինքը կատարյալ թմրամոլ ու հարբեցող է, և որ նրա օգնության կարիքն ունի կամ կմահանա[13]։
Բենթլին կրկին սկսել է իր քայլ առ քայլ վերականգնողական ծրագիրը և վերջնական ազատումից հետո շարունակել է իր դերասանական կարիերան՝ հայտնվելով «Վեներան մորթիների մեջ» պիեսում։ «My Big Break» վավերագրական ֆիլմում գրեթե ամբողջությամբ ցուցադրվել է Բենթլիի իրական կյանքը, նրա կախվածությունը, աստղային հիվանդության դեմ պայքարը ու թմրամոլությունից հետո վերականգնումը[12]։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1998 | ֆ | Սիրելի | Beloved | Ուսուցչի եղբորորդի |
1999 | ֆ | Գեղեցկություն ամերիկյան ձևով | American Beauty | Ռիկի Ֆիտս |
2000 | ֆ | Հավակնություն | The Claim | Դալգլիշ |
2001 | ֆ | Անմահ հոգիներ | Soul Survivors | Մեթ |
2002 | ֆ | Չորս փետուր | The Four Feathers | Ջեք Դուրանս |
2005 | ֆ | Նրանց կյանքի խաղը | The Game of Their Lives | |
2007 | ֆ | Ուրվական մրցարշավորդ | Ghost Rider | Բլեքհարթ |
2007 | ֆ | Ճակատագրական քաղաք | Weirdsville | Ռոյս |
2007 | ֆ | Ավտոկանգառ | P2 | Թոմաս |
2008 | ֆ | Վերջին խոսքը | The Last Word | Էվան / Evan |
2010 | ֆ | Ջոն Հեքս | Jonah Hex | Ադլեման Լասք |
2011 | ֆ | Այնտեղ ապրում են վիշապները | There Be Dragons | Մանոլո Տորես |
2012 | ֆ | Ուրիշ աշխարհ։ Վերածնունդ | Underworld: Awakening | Անտիգեն գիտնական (տիտրերում նշված չէ) |
2012 | ֆ | Քաղցած խաղեր | The Hunger Games | Սենեկա Քրեյն |
2012 | ֆ | Լավլեյս | Lovelace | Լարի Մարչիանո |
2014 | ֆ | Միջաստղային ճամփորդություն | Interstellar | Դոյլ |
2014—2015 | ս | Ամերիկյան սարսափ պատմություն | American Horror Story: Freak show | Էդվարդ Մորդրեյք |
2015 | ֆ | Գավաթների ասպետը | Knight of Cups | Բարի |
2015 | ֆ | Րոպեում սրտի 128 զարկ | We are you friends | Ջեյմս Ռիդ |
2015—2016 | ս | Ամերիկյան սարսափ պատմություն | American Horror Story: Hotel | Ջոն Լոու |
2016 | ֆ | Փիթը և իր վիշապը | Pete’s Dragon | Ջեք |
2016 | ս | Ամերիկյան սարսափ պատմություն։ Ռոանոկ | American Horror Story: Roanoke | Ամբրոս Ուայթ / Դեյլ |
2018 | ֆ | Առաքելությունն անիրագործելի է։ Հետևանքներ | Mission: Impossible – Fallout | Էրիկ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.