Փիթը և իր վիշապը

From Wikipedia, the free encyclopedia

Փիթը և իր վիշապը

Փիթը և իր վիշապը (անգլ.՝ Pete's Dragon), ամերիկյան արկածային ֆիլմ-ֆենթեզի, որը նկարահանվել է Դեյվիդ Լոուրի կողմից Ս. Ս. Ֆիլդի և Սենթոն Միլլերի համանուն պատմվածքի հիման վրա։ Այն նաև հանդիսանում է 1977 թվականին նկարահանված համանուն ֆիլմի ռեմեյքը։ Ֆիլմը պատմում է մի տղայի մասին, ով ավտովթարի ժամանակ ծնողներին կորցնելու պատճառով մեծացել է անտառում, և իր համար գտել մի նոր ընկեր՝ թավամազ վիշապի տեսքով։

Արագ փաստեր Երկիր, Ժանր ...
Thumb
Փիթը և իր վիշապը
անգլ.՝ Pete's Dragon[1]
Thumb
Երկիր ԱՄՆ
Ժանրֆենթեզի ֆիլմ[2][3][4], արկածային ֆիլմ, ընտանեկան ֆիլմ, դրամա և երաժշտական ֆիլմ
ՀիմքՓիթի վիշապը[1]
Թվականօգոստոսի 12, 2016[5], օգոստոսի 25, 2016[6][7], օգոստոսի 19, 2016[8] և օգոստոսի 18, 2016[9]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴևիդ Լոուրի[10][2][3][…]
ՊրոդյուսերՋեյմս Ուիթաքեր[1]
Սցենարի հեղինակԴևիդ Լոուրի[1], Թոբի Հալբրուքս[1] և Մալքոլմ Մարմորշտեյն
ԴերակատարներՕաքս Ֆեգլի[10][3][11][…], Կարլ Ուրբան[12][3][11][…], Բրայս Դալաս Հովարդ[13][14][3][…], Ուես Բենթլի[15][3][16], Ունա Լոուրենս[10][3][16], Ռոբերտ Ռեդֆորդ[17][14][3][…], Իսիա Ուիթլոք, կրտսեր[18], Մարկուս Հենդերսոն[18], Աարոն Ջեքսոն[18], Phil Grieve?[18], Steve Barr?[18], Keagan Carr Fransch?[18], Jade Valour?[18], Augustine Frizzell?[18], Francis Biggs?[18], Jasper Putt?[18], Esmée Myers?[18], Gareth Reeves?[18], Levi Alexander?[18], Jim McLarty?[18], Brandie Stephens?[18], Josephine Stephens?[18], Tai McKenzie?[18], Ian Harcourt?[18], Mia Thomas?[18], Ruby Acevedo?[18], Oliver Neil?[18], James Allcock?[18], Annabelle Malaika Süess?[18], Olly Presling?[18], Jenesis Au-Yeung?[18], Daria Ponomaryova?[18], Bukhosi Ngewenya?[18], William J. Rawbone?[18], Fraser McLeod?[18], Richard Falkner?[18], Jason Fitch?[18], David J. Muzzerall?[18], Geoff Naylor?[18], Թոբի Հալբրուքս[18], Jade Healy?[18] և Մարի Մադլեն դը Լաֆայետ[19]
ՕպերատորԲոյան Բացելի[20]
ԵրաժշտությունԴանիել Հարթ[21]
ՄոնտաժԼայզա Զինո Չարջին[18]
Նկարահանման վայրՆոր Զելանդիա[17][14], Վելինգտոն[14], Ռոտորուա[14], Tapanui?[14] և Ինվերկարգիլ[14]
ԿինոընկերությունWalt Disney Pictures[18] և Whitaker Entertainment?[18]
Տևողություն102 րոպե[22]
Բյուջե65 000 000 $[5]
Շահույթ77 391 033 $[5]
Պաշտոնական կայքէջ
 Pete's Dragon (2016) Վիքիպահեստում
Փակել

Սյուժե

Գործողությունները տեղի են ունենում 1970-ական թվականներին։ Հինգ տարեկան Փիթն իր ծնողների հետ ամայի ճանապարհի միջով ուղևորվում էր անտառ։ Ճանապարհին նրանք բախվում են մի եղջերուի, որն էլ դառնում է նրանց ավտովթարի պատճառը։ Փիթի ծնողները մահանում են, իսկ վերջինս գնում է դեպի անտառի խորքերը, որտեղ և նրան շրջապատում են գայլերը։ Սակայն նրանք վախից նահանջում են, երբ տեսնում են Փիթի հետևում կանգնած վիշապին, ով վերցնում է Փիթին իր թաթերի մեջ և թռչում։

Անցնում է վեց տարի։ Փիթն ապրում է անտառում՝ չտեսնելով մարդկային ոչ մի դեմք։ Նրա լավագույն ընկերոջը՝ վիշապին, ի պատիվ իր սիրած մանկական գրքի գլխավոր հերոսի՝ Էլլիոթ շնի, անվանում է Էլլիոթ։ Մի օր Փիթը լսում է մեքենաների ձայներ և տեսնում է, որ նրանից ոչ շատ հեռու մարդկանց մի խումբ անտառահատումներով են զբաղված։ Անտառահատումները ղեկավարում է Գևինը։ Շուտով այստեղ են ժամանում Գևինի եղբայր Ջեքն իր աղջկա՝ Նատալիի հետ (Նատալիի մայրը մահացել էր մի քանի տարի առաջ, իսկ Գրեյսը Ջեքի ընկերն էր) և անտառապահ Գրեյսը, ով պնդում էր, որ անտառահատումները անօրինական են։ Մինչ մեծերը վիճում էին, Նատալին նկատում է Փիթին և ընկնում է նրա հետևից, քիչ էր մնում, որ երկուսն էլ ընկնեին ծառից։ Երեխաների աղաղակները լսելով, մեծահասակները գալիս են նրանց մոտ։ Փիթին բռնելու Գևինի անհաջող փորձի արդյունքում Փիթը ընկնում է՝ հարվածելով գլուխը։ Նրան հիվանդանոց են տանում, որտեղ, սակայն, նա փախչում է։ Շուտով քաղաքում կորած տղային գտնում է Գրեյսը և տանում իր մոտ՝ գիշերելու։ Գիշերը Փիթը պատմում է Նատալիին, որ ինքը Էլլիոթ անունով ընկեր ունի, և նկարում է վերջինիս։ Գրեյսը հասկանում է, որ Փիթի նկարածը շատ նման է վիշապի, որին մի քանի տարի առաջ անտառում տեսել էր նրա հայրը՝ ծերուկ Միչամը, որին, սակայն, չէին հավատում։ Նույն ժամանակ Գևինն ու իր ուղեկիցները հազիվ են ողջ մնում Էլլիոթի ճիրաններից։

Առավոտյան, Գրեյսը Փիթին խնամակալության մարմիններին հանձնելու փոխարեն տանում է այնտեղ, որտեղ առաջին անգամ տեսել է նրան։ Փիթը Նատալիին և Գրեյսին ծանոթացնում է իր ընկերոջ՝ Էլլիոթի հետ։ Սակայն հանկարծակի հայտնվում է Գևինն իր ընկերների հետ, ովքեր ցանկանում են բռնել Էլլիոթին։ Նրանք Էլլիոթի վրա քնաբեր ներարկիչներ են կրակում՝ դրանով քնեցնելով վիշապին։ Ապա Գևինը Էլլիոթին բերում է իր անգարը և ասում է, որ վիշապը կօգնի նրան հարստանալու և հայտնի դառնալու գործում։ Ծերուկ Միչամի օգնությամբ Փիթը և Նատալին կարողանում են Էլլիոթին ազատ արձակել, ուղևորվելով անտառ։ Ճանապարհին նրանց առաջ է կանգնում Գևինը, իսկ հետևից մի քանի ոստիկանական մեքենաներ են մոտենում։ Էլլիոթը փորձելով առաջ անցնել նրանցից, կրակ է շնչում նրանց վրա և մասամբ քանդում է կամուրջը, որի արդյունքում Գրեյսի և Ջեքի մեքենաներն անդունդն են ընկնում։ Սակայն Էլլիոթը փրկում է նրանց։ Հայտնվում են ոստիկանական ուղղաթիռներ, և Փիթը Էլլիոթի հետ փախչում են։

Իրենց անտառային ավերված տանը Էլլիոթը Փիթին հասկացնում է, որ նա պետք է մնա Նատալիի ընտանիքի հետ, քանի որ նրանք վերջինիս սիրում են։ Նա Փիթին վերադարձնում է քաղաք, և ինքը թռչում է դեպի հյուսիս, այնտեղ, որտեղ ըստ լեգենդի ապաստան են գտել մնացած վիշապները։ Վերջաբանում ցույց է տրված, թե ինչպես են Փիթը, Նատալին, Գրեյսը և Ջեքը այցելում Էլլիոթին և տեսնում երկնքում սավառնող վիշապների մի ամբողջ խմբի։

Դերերում

Արտադրություն

Նկարահանումները սկսվել է 2015 թվականի հունվարին և ավարտել են մինչև նույն տարվա ապրիլ ամիսը[23][24]։

Ֆիլմը նկարահանվել է Նոր Զելանդիայում[25]։

Երգացանկ

Մանրամասն տեղեկատվություն #, Անվանում ...
# Անվանում Տևողություն
1. «The Dragon Song»   2:28
2. «Something Wild»   3:43
3. «Nobody Knows»   3:08
4. «Something on Your Mind»   2:59
5. «So Long, Marianne»   5:38
6. «Gina Anne»   2:40
7. «An Adventure»   3:04
8. «Are You Gonna Eat Me?»   2:31
9. «Brown Bunny»   1:01
10. «Reverie»   2:52
11. «Tree Fort»   1:03
12. «North Star»   1:25
13. «Bedtime Compass»   2:15
14. «Timber»   1:19
15. «Breathe»   2:27
16. «Gavin Knows What He's Doing»   3:42
17. «You Are Not Alone»   1:58
18. «Elliot Gets Lost»   4:26
19. «Takedown»   1:44
20. «It'll Be Just Like It Used to Be»   2:03
21. «Follow That Dragon»   3:01
22. «Elliot at the Bridge»   2:19
23. «Abyss»   1:35
24. «Go North»   1:44
25. «Saying Goodbye»   5:03
26. «The Bravest Boy I've Ever Met»   2:46
27. «The Dragon Song Revisited»   2:34
28. «Candle on the Water»   4:01
75:29
Փակել

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.