From Wikipedia, the free encyclopedia
Որբը (անգլ.՝ Orphan), թրիլեր ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Ժաումե Կոլյետ-Սերրան[12]։
Որբը անգլ.՝ Orphan | |
---|---|
Երկիր | Ֆրանսիա Գերմանիա ԱՄՆ Կանադա |
Ժանր | սարսափ ֆիլմ[1][2][3][…], թրիլեր և միստիկ ֆիլմ |
Թեմա | սերիական մարդասպան |
Թվական | հուլիսի 24, 2009[4] և հոկտեմբերի 22, 2009[4] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ժոամե Կոյետ Սեռա[2][5][6][…] |
Պրոդյուսեր | Լեոնարդո ԴիԿապրիո, Ջոել Սիլվեր և Սյուզան Դաունի |
Սցենարի հեղինակ | Դևիդ Լեսլի Ջոնսոն-ՄակԳոլդրիք |
Դերակատարներ | Վերա Ֆարմիգա[3][7][8][…], Փիթեր Սարսգաարդ[3][7][8][…], Իզաբել Ֆյուրման[3][5][7][…], Սիսիէյչ Փաունդեր[9], Ջիմի Բենեթ[5][7][9], Մարդո Մարթինդեյլ[7][9], Կարել Ռոդեն[7][9], Արիանա Էնջիներ[7][9], Ջենել Ուիլյամս[7][9], Leni Parker?[7], Ռոզմարի Դանսմոր[9] և Lorry Ayers? |
Օպերատոր | Ջեֆ Քարթեր |
Երաժշտություն | Ջոն Օթման |
Մոնտաժ | Թիմ Ալվերսոն |
Պատմվածքի վայր | Կոնեկտիկուտ |
Նկարահանման վայր | Տորոնտո, Մոնրեալ և Օնտարիո |
Կինոընկերություն | Dark Castle Entertainment և Appian Way Productions |
Տևողություն | 123 րոպե[10] |
Բյուջե | 20 000 000 $ |
Շահույթ | 77 912 251 $[11] և 41 596 251 $[11] |
Պաշտոնական կայքէջ |
Ֆիլմի կարգախոսն է՝ «There is something wrong with Esther» (հայերեն տարբերակով՝ «Էսթերի հետ ինչ-որ բան այն չէ»)։ ԱՄՆ-ում պրեմիերան տեղի ունեցավ 2009 թվականի հուլիսի 24-ին[13]։ Պատկանում է «14+» ֆիլմերի խմբին։
Պաշտոնապես հայտարարված է նաև երկրորդ մասի մասին, որի նկարահանումները սկսվել են 2016 թվականի հունվարին։
Քեյթ և Ջոն Քոուլման ամուսինները, որոնք կորցրել են իրենց երրորդ երեխային, որդեգրում են իննամյա Էսթերին, որի ծնողները մահացել են սարսափելի հրդեհի ժամանակ; Աղջիկը հրաշալի դաստիարակված է, գիտի նկարել և նվագել դաշնամուրի վրա։ Ընտանիքում արդեն երկու երեխա կար, որդին՝ Դենիելը և խուլուհամր դուստրը՝ Մաքսը։ Երբ ծնողները բերում են Էսթերին, սկսում են տեղի ունենալ տարօրինակ դեպքեր, սակայն ոչ ոք չի կարողանում դրանք բացատրել։ Չնայած Քեյթը կասկածում է Էսթերին, սակայն նրան ոչ ոք չի հավատում։ Երեխաները գիտեն ամեն ինչ, սակայն լռում են, քանի որ վախենում են նրանից։ Էսթերը փորձում է հիվանդանոցում թաքուն սպանել Դենիելին, բայց տղան փրկվում է։ Քեյթը Էսթերի իրերի մեջ գտնում է մի Աստվածաշունչ, որի մեջ գրված էր Էստոնիայի հոգեբուժարաններց մեկի համարը։ Մայրը զանգահարում է այնտեղ և պարզում, որ Էսթերն ամենևին էլ իննամյա աղջիկ չէ, այլ 33-ամյա կին, որը տառապում է հազվագյուտ հիվանդությամբ։ Ամեն անգամ նոր ընտանիք տեղափոխվելով՝ նա փորձում է գայթակղել ընտանիքի հորը, և եթե դա չի հաջողվում, սպանում է բոլորին։
Քեյթը հիվանդանոցից փախչում է տուն, որտեղ գտնում է ամուսնուն մեռած։ Այնուհետև նա Մաքսի հետ փորձում է տնից փախչել, բայց հայտնվում է Էսթերը։ Քեյթը և նա սկսում են կռվել և ընկնում են սառած լճի մեջ։ Քեյթին հաջողվում է սպանել Էսթերին և դուրս գալ լճից։
Ֆիլմը նկարահանվել է Կանադայում, Տորոնտո, Մոնրեալ, Փորթ Հոուփ քաղաքներում[12]։
Փոքրիկ դերասանուհի Արիանա Էնջինիրը, որը խաղում է Քոուլմանների փոքրիկ դստեր դերը, իրականում ունի լսողության հետ խնդիրներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.