From Wikipedia, the free encyclopedia
«Ոսկու իշխանության ներքո» (ռուս.՝ «Во власти золота»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ[1], որը նկարահանել է ռեժիսոր Իվան Պրավովը Դմիտրի Մամին-Սիբիրյակի «Ոսկի արդյունաբերողները» (ռուս.՝ «Золотопромышленники») պիեսի, «Վայրի երջանկություն» (ռուս.՝ «Дикое счастье») վեպի և «Գեղձախտ» (ռուս.՝ «Золотуха») պատմվածքի հիման վրա։
Ոսկու իշխանության ներքո ռուս.՝ Во власти золота | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Թվական | 1957 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Իվան Պրավով |
Դերակատարներ | Իվան Պերեվերզև, Իննա Կմիտ և Վիկտոր Չեկմարյով |
Կինոընկերություն | Սվերդլովսկի կինոընկերություն |
IMDb | ID 2094180 |
Ոսկու արդյունաբերությամբ զբաղվող Տիխոն Կոնդրատևիչ Մոլոկովի աղմկոտ տանն տոնում են Բարեկենդանը։ Երբ քաղաքապետը փորձում է գայթակղել տիրոջ դստերը՝ Անիսիային, աղջկա հայրը կոտրում է նրա քիթը։ Վախենալով հետևանքներից՝ Տիխոն Կոնդրատևիչն ընկերոջ՝ Իվան Տիմոֆեևիչ Զապադկինի խորհրդով, վերցնում է կեղծանուն, ամբողջ ունեցվածքը վերագրանցում է կնոջ վրա և դստեր հետ փախչում քաղաքից։ Զապադկինը Մոլոկովի կնոջը համոզում է իրեն վարձով տալ ոսկու հանքը, ինչի արդյունքում Մոլոկովն ու դուստրը մնում են առանց ապրուստի միջոցների։ Հասկանալով, որ իրենք խաբված են, փախածները վերադառնում են՝ վերադարձնելու բարի անունն ու կորցրած հանքը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.