Ոսկե բուլլա 1356
From Wikipedia, the free encyclopedia
Ոսկե բուլլա 1356. դեկրետ` ընդունված Նյուրնբերգի ու Մայնցի 1356-1357 թվականների գերմանական ռայխստագի կողմից, որի ղեկավարն էր կայսր Կառլոս Չորրորդը։ Բուլլան ամրագրեց Սրբազան Հռոմեական կայսրության չորսհարյուրամյա գոյության ընթացքում ձևավորված հիմնական սահմանադրական կանոնները։ Այն կոչվեց Ոսկե բուլլա իր վրա դրված ոսկե կնիքի համար։ 2013 թվականի հունիսին Ոսկե Բուլլան ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցուցակում[1]։