From Wikipedia, the free encyclopedia
Ոսկե աշուն (ռուս.՝ Золотая осень), ռուս նկարիչ Իսահակ Լևիտանի (ռուս.՝ Исаак Левитан, 1860-1900) բնանկարը՝ ստեղծված 1895 թվականին։ Ներկայում ցուցադրվում է Տրետյակովյան պատկերասրահում (ինվ.՝ 1490)։ Նկարի չափերը՝ 82 × 126 սմ[1][2]։
Ոսկե աշուն ռուս.՝ Золотая осень | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Իսահակ Լևիտան |
տարի | 1895 |
բարձրություն | 82 |
լայնություն | 126 |
ժանր | բնանկար |
նյութ | Յուղաներկ, կտավ |
գտնվում է | Տրետյակովյան պատկերասրահ |
հավաքածու | Տրետյակովյան պատկերասրահ |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
«Ոսկե աշուն» նկարն ստեղծվել է 1895 թվականի աշնանը, երբ Լևիտանն ապրում էր Տուրչանինովների «Գորկա» դաստակերտում, որ տեղակայված էր Օստրովնո գյուղից մեկուկես կիլոմետր հեռավորության վրա։ Նախկինում Օստրովնո գյուղը գտնվել է Տվերի նահանգի Վիշնեվելեցկի գավառում, իսկ ներկայում ընդգրկված է Տվերի մարզի Ուդոմլյայի շրջանում[3][4]։ Նկարում պատկերված է Սեժա գետը, որ հոսում է Օստրովնոյի մոտով[5][6]։ Այդ վայրը գտնվել է «Գորկա» դաստակերտից մեկուկես կիլոմետր հեռավորության վրա[6]։
«Ոսկե աշուն» նկարը հանրությանն է ներկայացվել Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության (պերեդվիժնիկների) 24-րդ ցուցահանդեսում, որ անցկացվել է 1896-1897 թվականներին Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում, ինչպես նաև 1896 թվականին Նիժնի Նովգորոդում կազմակերպված Համառուսաստանյան արդյունաբերական և գեղարվեստական ցուցահանդեսում։ 1896 թվականին նկարն Իսահակ Լևիտանից գնել է Պավել Տրետյակովը[1]։
1896 թվականին Իսահակ Լևիտանը նկարել է «Ոսկե աշուն» խորագիրը կրող ևս մեկ կտավ (ավելի քիչ հայտնի), որը նույնպես ներկայում պահվում է Տրետյակովյան պատկերասրահում (ինվ.՝ 5635)[7][8][9]:
Իսահակ Լևիտանը սիրում էր նկարել աշնանային բնանկարներ. նա ունի տարվա այդ եղանակի հետ կապված ավելի քան հարյուր նկար[10]։ Դրանց շարքում «Ոսկե աշուն» կտավն նկարչի ամենահայտնի աշխատանքներից մեկն է։ Նկարում պատկերված է ոչ մեծ առու՝ շրջապատված ծառերով, որ ծածկված են դեղին ու կարմիր տերևներով։ Հեռվում երևում են գյուղական տներ, դաշտ, իսկ դրանցից այն կողմ՝ հորզոնում, աշնանային անտառն է, որ նկարված է դեղին երանգներով։ Նկարի վառ, լավատեսական տրամադրություն հաղորդող գույները բնութագրական չեն Լևիտանի արվեստի համար։ Սովորաբար նա օգտագործում է ավելի մեղմ ու նուրբ երանգներ[10]։
Տրետյակովյան պատկերասրահի առցանց կատալոգում նշվում է[2].
Իր շատ գծերով «Ոսկե աշունը» ներկայացնում է 1890-ականներին տարածված հետաքրքրությունը դեպի ձևի խնդիրները, գեղանկարչության որակի ու ոճի հարցերը։ Այս ստեղծագործությունն իր մեծ բնօրինակային դիտման անմիջականությունն միավորում է նորացված կերպարվեստական լուծման որոնման հետ։ Լիովին ավանդական գեղանկարչական ձևն այստեղ համադրվում է առանձին դետալների ազատ, գրեթե իմպրեսիոնիստական ներկայացման հետ։ Միաժամանակ գույնը չի լուծվում լույսում, ինչպես դասական իմպրեսիոնիզմում է, այլ պահպանում է ինտենսիվությունը, ինչը ներկի՝ պաստոզային էքսպրեսիվ քսված լինելու հետ միասին ուժեղացնում է կտավի էմոցիոնալ արտահայտչությունը։
Բնօրինակ տեքստ (ռուս.)Многими своими чертами «Золотая осень» иллюстрирует возросший в 1890-х интерес к проблемам формы, к вопросам качества живописи и стиля. Это произведение соединяет в себе непосредственность натурного наблюдения с поисками обновлённого пластического решения. Вполне традиционная живописная манера сочетается здесь со свободной, почти импрессионистической трактовкой отдельных деталей. При этом цвет не растворяется в свете, как в классическом импрессионизме, а сохраняет интенсивность, что вместе с пастозным экспрессивным мазком усиливает эмоциональную выразительность полотна.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.