![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/db/1999_UEFA_Champions_League_celebration_%2528edited%2529.jpg/640px-1999_UEFA_Champions_League_celebration_%2528edited%2529.jpg&w=640&q=50)
ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 1999
From Wikipedia, the free encyclopedia
ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 1999, ֆուտբոլային հանդիպում անգլիական Մանչեսթեր Յունայթեդի և գերմանական Բավարիա Մյունխենի միջև, որը կայացել է Իսպանիայի Բարսելոնա քաղաքի Կամպ Նոու մարզադաշտում 1999 թվականի մայիսի 26-ին և որոշվում էր ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 1998-1999 մրցաշրջանի հաղթողը։ Խաղի ելքը որոշվեց մրցավարի կողմից ավելացված ժամանակում Մանչեսթերի խաղացողներ Թեդի Շերինգեմի և Օլե Գունա Սուլշարի գոլերի շնորհիվ և Մանչեսթերը հաղթեց 2-1 հաշվով։ Բավարիայից միակ գոլի հեղինակն էր Մարիո Բասլերը, որը հեղինակել էր հանդիպման սկզբում[2][3]։ Մանչեսթերի հաղթանակը նրան դարձրեց ոսկե եռյակի հեղինակ[4], քանի որ մինչ այդ նրանք հաղթել էին Պրեմիեր Լիգան[5] և Անգլիայի գավաթը[6]։ Բավարիան նույնպես խաղում էր եռյակի համար` հաղթելով Բունդեսլիգայում և պատրաստվում էին Գերմանիայի գավաթի եզրափակչին, սակայն նրանք ավելի ուշ գավաթն էլ տանուլ տվեցին։
![]() | |||||||
Իրադարձություն | ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 1998-1999 | ||||||
---|---|---|---|---|---|---|---|
| |||||||
Ամսաթիվ | 26 մայիս 1999 | ||||||
Մարզադաշտ | Կամպ Նոու մարզադաշտ, Բարսելոնա | ||||||
Մրցավար | Պիեռլուիջի Կոլինա (Իտալիա) | ||||||
Հանդիսական | 90.245 | ||||||
Եղանակ | Պարզ[1] | ||||||
Ակումբները մինչ այդ իրար հետ հանդիպել էին մրցաշրջանի վաղ հատվածում` ընդգրկված լինելով D խմբում, որտեղ Բավարիան հաղթեց խմբում, իսկ Մանչեսթերը դուրս եկավ հաջորդ փուլ որպես լավագույն երկրորդ տեղ գրավածը բոլոր վեց խմբերում։ Քառորդ եզրափակչում Մանչեսթերը հաղթանակի հասավ Ինտերի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում հաղթեց մեկ այլ իտալական ակումբ Յուվենտուսին և դուրս եկավ եզրափակիչ, մինչդեռ Բավարիան քառորդ եզրափակչում հաղթեց մեկ այլ գերմանական ակումբ Կայզերսլաուտեռնին, իսկ կիսաեզրափակչում Դինամո Կիևին։
Այս հանդիպումը դարձավ Պիեռլուիջի Կոլինայի կյանքի ամենահիշարժան հանդիպումներից մեկը[7]։