From Wikipedia, the free encyclopedia
ՈՒԵՖԱ Եվրոպա լիգա 2013 եզրափակիչ ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Լիգայի 2012-13 մրցաշրջանի եզրափակիչ խաղը 42-րդը՝ ՈՒԵՖԱ-ի Գավաթի պատմության մեջ, և 4-րդ ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Լիգայի պատմության մեջ։ Այս ֆուտբոլային խաղը տեղի է ունեցել 2013 թվականի մայիսի 15-ին, Ամստերդամի Ամստերդամ Արենա մարզադաշտում[6]։
Իրադարձություն | 2012–13 UEFA Europa League? | ||||||
---|---|---|---|---|---|---|---|
| |||||||
Ամսաթիվ | մայիսի 15 2013 թվական[1] | ||||||
Մարզադաշտ | Ամստերդամ Արենա, Ամստերդամ | ||||||
Հանդիպման խաղացող | Բրանիսլավ Իվանովիչ (Չելսի)[2] | ||||||
Մրցավար | Բորոն Կեյպերս[3] | ||||||
Հանդիսական | 46 163[4] | ||||||
Եղանակ | Մասնակի ամպամած 13 °C (56 °F). 59 % խոնովություն[5] | ||||||
Խաղում հանդիպեցին պորտուգալական «Բենֆիկան» ու անգլիական «Չելսին»։ Հաղթող դարձավ «Չելսին», որը վերջին րոպեներին խորամանկությամբ հաղթանակի նժարը իր կողմը թեքեց սերբ պաշտպանի Բրանիսլավ Իվանովիչի շնորհիվ։ «Չելսին» որպես Եվրոպա լիգայի 2012/2013 մրցաշրջանի հաղթող կխաղա ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների Լիգայի 2012/13 մրցաշրջանի հաղթողի հետ ՈՒԵՖԱ Սուպերգավաթի եզրափակչում։ Այս հաղթանակից հետո «Չելսին» չորրորդ ակումբն է Յուվենտուսից, Այաքսից և Բավարիայից հետո, որը հաղթել է ՈՒԵՖԱ-ի բոլոր երեք գլխավոր ակումբային մրցաշարերում՝ հաղթելով նաև ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 2012-ը, 1971, 1998 թվականների ՈՒԵՖԱ Գավաթակիրների գավաթը և 1998 թվականի ՈՒԵՖԱ Սուպերգավաթը[7]։
2011 թվականի հունիսի 16-ին ՈՒԵՖԱ-ն վերջնականապես հայտարարել է որ ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Լիգայի 2012/13 մրցաշրջանի եզրափակիչ հանդիպման անցկացման վայրը կլինի Ամստերդամի Ամստերդամ Արենա մարզադաշտը[8]։ Այս մարզադաշտը «Այաքս» ակումբի տնային մարզադաշտն է 1996 թվականից։ Այնտեղ տեղի է ունեցել 1998 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, երբ «Ռեալ Մադրիդը» հաղթեց «Յուվենտուսին» Պրեդրագա Միյատովիչայի միակ գոլի շնորհիվ։ Այդ մարզադաշտում է անցկացվել նաև 2000 թվականի Եվրոպայի առաջնության հինգ հանդիպումները, այդ թվում կիսաեզրափակիչը[9]։.
«Այաքսի» նախկին մարզադաշտը՝ «Օլիմպիականը», նույնպես ընդունել է եվրագավաթների եզրափակիչները։ Այդտեղ են անցկացվել 1962 թվականի Եվրոպայի չեմպիոնների գավաթի եզրափակիչը, որտեղ «Բենֆիկան» հաղթեց «Ռեալ Մադրիդին» 5:3 հաշվով[10], և 1977 թվականի ՈՒԵՖԱ Գավաթակիրների գավաթի եզրափակիչը, երբ «Համբուրգը» հաղթեց «Անդերլեխտին» 2:0 հաշվով[11]։ Բացի այդ, այստեղ տեղի ունեցան 1981 թվականի ՈՒԵՖԱ-ի Գավաթի եզրափակիչի պատասխան հանդիպումները «ԱԶ»-ի և «Իսպվիչ Թաունի» միջև 4:2[12], և 1992 թվականի ՈՒԵՖԱ-ի Գավաթի եզրափակիչի «Այաքսի» և «Տորինո» հանդիպումը 0:0[13]։
«Բենֆիկան» իրավունք է ստացել իններորդ անգամա մասնակցելու եվրագավաթի եզրափակչին 23 տարվա մեջ առաջին անգամ այն բանից հետո, երբ 1990 թվականին Եվրոպայի չեմպիոնների գավաթի խաղարկության երզափակչում պարտվեց «Միլանին» 1:0 հաշվով[14]։ Նախկինում Եվրոպայի Չեմպիոնների գավաթի եզարփակիչներում «Բենֆիկան» տարել է երկու անընդմեջ հաղթանակ 1961 և 1962 թվականներին (3:2 հաշվով ընդդեմ «Բարսելոնայի»[15], և 5:3 «Ռեալ Մադրիդին»[10]), այնուհետև հինգ անգամ պարտություն է կրել 1963 թվականին պարտվելով «Միլանին» 1:2 հաշվով[16], 1965 թվականին, «Ինտերնացիոնալեին»`(0:1)[17], 1968 թվականին «Մանչեսթեր Յունայթեդին» (1:4)[18], իսկ 1988 թվականին «ՊՍՎ»-ին հետխաղյա 11 մետրանոցների արտյունքում (5:6)[19] և 1990 թվականին կրկին «Միլանին» 0:1 հաշվով։ Բացի այդ, «Բենֆիկան» 1983 թվականին ՈՒԵՖԱ գավաթի խաղարկության եզրափակիչի երկու հանդիպումների արդյունքում պարտվել է «Անդերլեխտին» 1:2 հաշվով[20]։
Այդ մրցաշրջանից առաջ, «Չելսին» երբեք չէր հասել ՈւԵՖԱ գավաթի կամ ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգայի եզրափակիչ։ Նախկինում «Չելսին» խաղացել է Եվրոպայի երկրորդ կարևորագույն ակումբային մրցաշարում՝ ՈՒԵՖԱ գավաթակիրների գավաթի լիգայում, որտեղ հաղթել է երկու անգամ՝ 1971 թվականին հաղթելով «Ռեալ Մադրիդին» 2։ 1[21] և 1998 թվականին «Շտուտգարտին» 1:0[22]։ Բացի այդ, «Չելսին» երկու անգամ խաղացել է ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի եզրափակիչներում 2008 թվականին պարտության մատնելով «Մանչեսթեր Յունայթեդին» Հետխաղյա 11 մետրանոցների շնորհիվ 5:6 հաշվով[23], իսկ 2012 թվականին հաղթանակ տանելով «Բավարիայի» նկատմամբ կրկին 11 մետրանոցների շնորհիվ (4։3)[24]։ «Չելսին» ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի առաջին գործող չեմպիոնն է, որը կարող էր հաղթել ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգան և դրանով կատարել «հետադարձ դուբլ», ընդ որում, հաղթանակի դեպքում նա կլիներ միանգամից երկու եվրագավաթների գործող չեմպիոն 10 օրվա ընթացքում։ Եթե «Չելսին» հաղթեր, ապա կդառնա չորրորդ ակումբը «Յուվենտուսից», «Այաքսից» և «Բավարիայից» հետո, որը կարողացել է հաղթել ՈՒԵՖԱ-ի բոլոր երեք ակումբային մրցաշարերում[25]։
Նախկինում «Բենֆիկայի» և «Չելսիի» միակ հանդիպումը եվրագավաթների շրջանակներում եղել ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի 2011/12 մրցաշրջանի քառորդ եզրափակչում. երկու խաղերի արդյունքում «Չելսին» հաղթել է 3:1 հաշվով (1:0 Լիսաբոնում և 2:1 հաշվով՝ Լոնդոնում)[26]։ Երեք ֆուտբոլիստներ կարող էին եզրափակչում հանդես գալ իրենց նախկին ակումբների դեմ. նրանք էին «Բենֆիկայի» խաղացող Նեմանյա Մատիչը և «Չելսիի» խաղացող Դավիդ Լուիզը և Ռամիրեսը։
Եզրափակչի մասնակից երկու ակումբները երրորդ տեղն են զբաղեցրել ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի 2012/13 մրցաշրջանի խմբային փուլում և շարունակել են ելույթները 1/16 եզրափակչից։ Մրցաշարի պատմության մեջ չորրորդ անգամ, երկու ակումբներն էլ իրենց ուղին սկսել են ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի խմբային փուլից 2000, 2002 և 2009 թվականներից հետո։
Բենֆիկա | Փուլ | Չելսի | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Հակառակորդ | Հաշիվ | Խմբային փուլ ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգա |
Հակառակորդ | Հաշիվ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Սելտիկ | 0:0 (Ա) | 1-ին խաղ | Յուվենտուս | 2:2 (Տ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Բարսելոնա | 0:2 (Տ) | 2-րդ խաղ | Նորշելան | 4:0 (Ա) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Սպարտակ | 1:2 (Ա) | 3-րդ խաղ | Շախտյոր | 1:2 (Ա) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Սպարտակ | 2:0 (Տ) | 4-րդ խաղ | Շախտյոր | 3:2 (Տ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Սելտիկ | 2:1 (Տ) | 5-րդ խաղ | Յուվենտուս | 0:3 (Ա) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Բարսելոնա | 0:0 (Ա) | 6-րդ խաղ | Նորշելան | 6:1 (Տ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
3-րդ տեղ Խումբ G
|
Աղյուսակ | 3-րդ տեղ Խումբ E
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հակառակորդ | Ընդ․ | 1-ին խաղ | 2-րդ խաղ | Փլեյ-օֆֆ ՈՒԵՖԱ Եվրոպա լիգա |
Հակառակորդ | Ընդ․ | 1-ին խաղ | 2-րդ խաղ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Բայեր 04 | 3:1 | 1:0 (Ա) | 2:1 (Տ) | 1/16 եզրափակիչ | Սպարտա | 2:1 | 1:0 (Ա) | 1:1 (Տ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Բորդո | 4:2 | 1:0 (Տ) | 3:2 (Ա) | 1/8 Եզրափակիչ | Ստյաուա | 3:2 | 0:1 (Ա) | 3:1 (Տ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Նյուքասլ Յունայթեդ | 4:2 | 3:1 (Տ) | 1:1 (Ա) | 1/4 Եզրափակիչ | Ռուբին | 5:4 | 3:1 (Տ) | 2:3 (Ա) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ֆեներբահչե | 3:2 | 0:1 (Ա) | 3:1 (Տ) | 1/2 եզրափակիչ | Բազել | 5:2 | 2:1 (Ա) | 3:1 (Տ) |
Եզրափակչի մասնակից երկու ակումբներից յուրաքանչյուրն ստացել է 9800 տոմս[27], իրենց երկրպագուներին բաժանելու համար։ 20 000 տոմս վաճառվել է տեղի երկրպագուներին, իսկ 3 000 տոմս վաճառվել է ամբողջ աշխարհում UEFA.com կայքի միջոցով։ Տոմսերի միջազգային վաճառքը տեղի է ունեցել 2012 թվականի դեկտեմբերի 3-ից 2013 թվականի հունվարի 18-ը[28]։ Տոմսերը հասանելի են եղել չորս գնային կատեգորիաներում 135, 100, 70 եվրո։ Իսկ մնացած տոմսերը ՈՒԵՖԱ-ն փոխանցել է իր հովանավորներին, գործընկերներին և տեղական ֆուտբոլի ֆեդերացիային։
Խաղի պաշտոնական դեսպան նշանակվել է նիդերլանդացի նախկին ֆուտբոլիստ Պատրիկ Կլյուվերտը[29]։
«Չելսիի» ֆուտբոլիստներից վնասվածքների պատճառով եզրափակչին չեն մասնակցել Էդեն Ազարը, թիմի ավագ Ջոն Թերին և Ռայան Բերտրանդը, ինչպես նաև Դեմբա Բան[30]։ «Բենֆիկայի» կազմում երկու դեղին քարտ ստանալու պատճառով եզրափակչում չի խաղացել Մաքսի Պերեյրան։
Առաջինը գրոհը կատարել է «Բենֆիկան»։ Կարդոսոն հարվածել է, սակայն չի հասել իր նպատակին։ Դրանից հետո Ժորժի Ժեզուսի սաները կազմակերպել են ևս մի քանի արագ գրոհ դեպի հակառակորդի դարպասը։ Ալմեյդան կատարել է հարված աջ եզրից. թվացել է, թե Կեհիլը գնդակը հետ է մղել ձեռքով, սակայն Կեյպերսը 11 մետրանոց չի նշանակել։ Լիսաբոնցիների մեկնարկային առավելությունը արագ նվազել է, և լոնդոնցիները կարողացել են գնդակը պահել իրենց մոտ։ Դրանից հետո 8-րդ րոպեին Խուան Մատան «Բենֆիկայի» երկու կենտրոնական պաշտպանների մեջտեղով փոխանցում է կատարել Օսկարին, սակայն բրազիլացին չի կարողացել կասեցնել գնդակը և ձեռքից բաց է թողել գոլ խփելու հնարավորությունը։ Դրանից հետո, Մելգարեխոն միացել է իր թիմի գրոհին և ձախ եզրից գնդակն ուղարկել է մրցակցի տուգանային հրապարակի կենտրոն, որտեղից Կարդոսոն անհաջող խփել է գնդակին և հարվածել պաշտպանին։ Դրանից հետո, գնդակին հարվածել է Սալվիոն, սակայն նրա հարվածը ստացվել է թույլ և ոչ ճշգրիտ։ Մի քիչ անց, «արծիվները» կազմակերպել են հերթական գրոհը, որը խուճապի է մատնում «Չելսիի» պաշտպանությունը, սակայն Ժորժի Ժեզուսի ֆուտբոլիստները չէին կարողանում դիպուկ հարվածել Չեխի պաշտպանած դարպասին։ Հետո գոլային հնարավորություն է կազմակերպվել Սալվիոյի համար, սակայն արգենտինացին չի հարվածել դարպասին այլ փոխանցում է կատարել Գայտանին, որը գնդակն ուղղել է ուղիղ մրցակցին։ Առաջին խաղակեսի ընթացքում, «Բենֆիկան» չի օգտագործել և ձեռքից բաց է թողել մեկ այլ լավ հնարավորություն։ Տուգանայինի իրացումից հետո գնդագը հայտնվել է լոնդոնցիների տուգանային հրապարակի տարածքում, ինչը որոշակի խուճապ է առաջացրել «կապույտների» պաշտպանությունում, սակայն պորտուգալացիները չեն կարողացել օգտվել դրանից։ «Արծիվներից» ոչ մեկին չի հաջողվել գնդակին հարվածել նպաստավոր դիրքից։ Պորտուգալացիները առաջին խաղակեսի մեկնարկային րոպեներին ունեցել են ճնշող առավելութուն։ Խաղակեսի կեսերին «Չելսին» վերջապես կարողացողացավ գնդակը հեռացնել իր սեփական կիսադաշտից։ Ռաֆայել Բենիտեսի ենթականերին այս եզրափակչում առաջին անգամ հաջողվել է գրոհել հակառակորդի տարածք։ Լոնդոնցիներին հաջողվել է վաստակել մի քանի տուգանային հարվածներ, սակայն դրանք իրականացրեցին ոչ այնքան հաջող։ Միայն 27-րդ րոպեին անգլիական ակումբը առաջին հաջողված հարվածը կատարեց պորտուգալացիների դարպասին։ Օսկարը հարվածել է հեռու տարածությունից, սակայն Արթուրը երկրորդ փորձից կարողացել է իր ձեռքը վերցնել գնդակը։ «Բենֆիկան» նույնպես կարող էր կազմակերպել որոշ արագ գրոհներ հակառակորդի տուգանային տարածքում։ Դրանցից մեկը հանգեցրեց բավականին վտանգավոր տուգանային, որն իր թիմի համար վաստակել էր Պերեսը։ Ստանդարտն իրացրեց Կարոդոսոն, բայց նրա հարվածը գնաց ուղիղ «պատին»։ Մի քիչ անց լիսաբոնյան ակումբն արագ ու կարճ փոխանցումներով կարողանում է հերթական անգամ ճեղքել մրցակցի պաշտպանությունը, հարվածային դիրքի դուրս բերելով Գայտանային, որը ոտնաթաթի ներքին կողմով անհաջող հարված է կատարում տուգանային հրապարակի գծից։ Ժորժի Ժեզուսի ենթակաները նորից խաղի նախաձեռնությունը թեքեցին իրենց կողմը։ 38-րդ րոպեին պորտուգալացիների դարպասապահը հետ է մղել Լեմպարդի հեռու տարածությունից կատարած հարվածը։ Առաջին կեսի վերջում «Բենֆիկան» աջ եզրով ճեղքեց հակառակորդի պաշտպանությունը, որից հետո գնդակը ուղարկել է դեպի դարպասը, որտեղ Կարդոսոն Կեհիլի հետ պայքարում չի կարողացել կատարել վերջնական հարվածը։
Երկրորդ խաղակեսը սկսվեց նույն կերպ՝ ինչպես առաջինը։ «Բենֆիկան» կրկին մեծ ուժերով առաջ անցավ։ Ալմեյդան, որը փոխարինել էր որակազրկված Մաքսի Պերեյրային, հաճախ լարվածություն էր ստեղծում «Չելսի» պաշտպանությունում։ 51-րդ րոպեին Ժեզուսի սաները անկյունայինի իրացումից հետո կարողացան գրավել Չեխի դարպասը, սակայն Կորդոսայի գոլը չի հաշվվել խաղից դուրս իրավիճակում հայտնվելու պատճառով։ Երկրորդ խաղակեսի սկիզբն անցկացնելով իրենց դաշտում, լոնդոնցիները աստիճանաբար սկսեցին նախաձեռնել պատասխան հակագրոհներ։ Մատան իր փուխանցումով Ռամիրեսին դուրս է բերել հարվածային դիրք, սակայն բրազիլացին հայտնվել է խաղից դուրս իրավիճակում։ Մի քիչ անց, լիսաբոնցիների պաշտպանության ձախ կողմում առաջացել է ճեղքվածք, ինչից կարող էր օգտվել Օսկարը, սակայն բրազիլացին չի կորողացել դուրս գալ ազատ գոտի, և նրա կատարած հարվածը ընդհատել են «արծիվների» պաշտպանները։ 59-րդ րոպեին դարպասապահ Չեխի դարպասի մոտ ստեղծվել է ևս մեկ լավ գոլային հնարավորություն։ Մելգարեխոն փոխանցում է կատարել Սալվիոյին, սակայն վերջինիս հարվածից հետո գնդակը հայտնվել է դարպասապահ Չեխի ձեռքերում։ Իսկ ահա «Չելսիի» պատասխան հակահարձակումը ավարտվեց գոլով։ Մատան ճեղքող փոխանցում է կատարել Տորեսին, որն իր արագությամբ հետ է թողել Լուիզաոյին, ապա խաբս է տալիս Բենֆիկայի դարպասապահ Արթուրին և գնդակն ուղարկում դատարկ դարպասը - 1:0։ Երկրորդ կեսի միջնամասում Ժորժի Ժեզուսը կատարել է կրկնակի փոխարինում։ Ռոդրիգոյի փուխարեն դաշտ է դուրս գալիս Մելգարեխոն, իսկ Լիմայի փոխարեն՝ Օլա Ջոնը։ Փոխարինման դուրս եկած Լիման կարողացել է վաստակել 11 մետրանոց, նրա փոխանցումը ձեռքով ընդհատել է Ասպիլիկուետան։ Կարդոսոն վստահորեն իրացրել է 11 մետրանոցը և գրավել Չեխի դարպասը հաշիվը դարձնելով (1:1)։ 78-րդ րոպեին Ժեզուսը կատարել է իր թիմի վերջին փոփոխությունը, Գարայի փոխարեն դաշտ դուրս բերելով Ժարդելին։ 88-րդ րոպեին Լեմպարդը կատարել է հեռահար հարված, հարվածելով հորիզոնական դարպասաձողին, սակայն չորս րոպե անց լոնդոնցիները վաստակել են անկյունային հարվածի իրավունք։ Մատան աջ եզրից գնդակը ուղարկել է հակառակորդի տուգանային հրապարակ, որտեղ Լիսաբոնյան ակումբի պաշտպանները Իվանովիչին թողել էին առանց հսկողության, և սերբ պաշտպանը գնդակը գլխի դիպուկ հարվածով ուղարկել է մրցակցի դարպասը - 1:2։ խաղի մնացած վայրկյաններին «Բենֆիկային» հաջողվել է ստեղծել 100 տոկոսանոց գոլային պահ, որից չի կարողացել օգտվել Կարդոսոն։ Դրանից անմիջապես հետո հնչել է եզրափակիչ սուլիչը, և «Չելսին» առաջին անգամ իր պատմության մեջ դարձել է ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի հաղթող։
|
|
|
|
Առաջին խաղակես[32] | Երկրորդ խաղակես[32] | Ընդհանուր[32] | ||||
Բենֆիկա | Չելսի | Բենֆիկա | Չելսի | Բենֆիկա | Չելսի | |
Խփված գոլերը | 0 | 0 | 1 | 2 | 1 | 2 |
Ընդհանուր հարվածների թիվը | 8 | 3 | 9 | 8 | 17 | 11 |
Հարվածները դեպի տարպաս | 5 | 2 | 6 | 5 | 11 | 7 |
Սեյվերը | 2 | 5 | 3 | 5 | 5 | 10 |
Գնդակին տիրելը | 55 % | 45 % | 52 % | 48 % | 54 % | 46 % |
Անկյունայիներ | 1 | 1 | 3 | 3 | 4 | 4 |
Խախտումները | 7 | 8 | 11 | 10 | 18 | 18 |
Խաղից դուրս | 0 | 4 | 1 | 4 | 1 | 8 |
Կարմիր քարտ | 1 | 1 | 1 | 0 | 2 | 1 |
Կարմիր քարտ | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.