From Wikipedia, the free encyclopedia
ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա (անգլ.՝ UEFA Champions League, սովորաբար՝ Չեմպիոնների Լիգա), ֆուտբոլային, ակումբային ամենամյա առաջնություն, որն անց է կացվում Եվրոպայում։ Կազմակերպիչն է ՈՒԵՖԱ-ն։ Անց է կացվում սկսած 1992 թվականից։ Փոխարինել է «Եվրոպական չեմպիոնների գավաթ»-ին (կամ, պարզապես, Եվրոպական Գավաթ, անգլ.՝ European Champion Clubs' Cup, անց է կացվել 1955-1992)։
ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա UEFA Champions League | |
---|---|
Երկիր | Եվրոպա |
Ֆուտբոլային ասոցիացիա | ՈՒԵՖԱ |
Հիմնվել է | 1955 (1992 թ.-ից ներկա կառուցվածքով) |
Ակումբների քանակ | 32 (խմբային փուլ) 76 (ընդհանուր) |
Ներկայիս չեմպիոն | Ռեալ Մադրիդ (15) |
Ամենատիտղոսավոր թիմ | Ռեալ Մադրիդ (15) |
Պաշտոնական կայք | www.uefa.com |
Ամենապատվավոր առաջնությունն է եվրոպական ֆուտբոլային ակումբների համար և պատվավորներից մեկը ամբողջ աշխարհում։
Առաջնության հաղթող են դարձել 22 ակումբ։ Ամենաշատ հաղթանականեր ունի Ռեալ Մադրիդ ակումբը (15 հաղթանակ)։
Ընդհանուր մրցաշրջանին մասնակցում են 77 ակումբներ ՈՒԵՖԱ անդամ 54 երկրներից (բացառությամբ Լիխտենշտայնի, քանի որ չունի ազգային առաջնություն[1][2])։ Անդամ երկրները բաժանվում են 4 հիմնական խմբերի, որոնք բաշխվում են՝ համաձայն ՈՒԵՖԱ կողմից հաշվարկվող գործակիցների[3]։
Ակումբներ, որոնք սկսում են այս փուլից | Ակումբներ, որոնք հաղթահարել են նախորդ փուլը | ||
---|---|---|---|
Առաջին որակավորման փուլ (4 ակումբ) |
|
||
Երկրորդ որակավորման փուլ (34 ակումբ) |
|
| |
Երրորդ որակավորման փուլ | Չեմպիոններ (20 ակումբ) |
|
|
Ոչ-չեմպիոններ (10 ակումբ) |
|
||
Փլեյ-օֆֆ փուլ | Չեմպիոններ (10 ակումբ) |
| |
ոչ չեմպիոններ (10 ակումբ) |
|
| |
Խմբային փուլ (32 ակումբ) |
|
| |
1/8 եզրափակիչ (16 ակումբ) |
|
Եվրոպական Չեմպիոնների Գավաթը հանձնվում է ամեն տարի Չեմպիոնների Լիգայում հաղթանակած ակումբին, ընդ որում վերջինս իրավունք ունի այն պահել իր մոտ 10 ամիս։ Որպես հուշ ակումբը ստանում է Գավաթի փոքրացված պատճենը (ոչ ավելին, քան 80%-ով փոքրացված)։ Չեմպիոնների Լիգայում 3 անգամ անընդմեջ կամ 5 անգամ հաղթելուց հետո ակումբը իրավունք ունի Գավաթը (իրական չափերի պատճենը) ընդմիշտ պահել իր մոտ։ Առայժմ միայն վեց ակումբներ ունեն այդ իրավունքը. Ռեալ Մադրիդ, Միլան, Լիվերպուլ, Բավարիա, Այաքս և Բարսելոնա։
Գավաթն ունի 74 սմ բարձրություն, կշռում է 11 կգ։ Պատրաստված է արծաթից։ Նախագծել է շվեյցարացի ոսկերիչ Յուրգ Շտադելմանը Բեռն քաղաքից։ Առաջին գավաթը հանձնվել է 1966 թվականին, Ռեալ Մադրիդ ակումբին, և արժեցել է 10 հազար շվեյցարական ֆրանկ։
Բացի գավաթից, Լիգայի եզրափակիչի մասնակիցներին հանձնվում են նաև մեդալներ. 40 ոսկե մեդալ՝ հաղթողներին, 40 արծաթե մեդալ՝ պարտվողներին[4]։
ՈւԵՖԱ-ն պարգևատրում է Չեմպիոնների Լիգա անցած յուրաքանչյուր ակումբին 3-ական միլիոն եվրո գումարով, ինչպես նաև 2.4 միլիոն եվրո՝ խմբային փուլում մասնակցելու համար։ Խմբային փուլում յուրաքանչյուր հաղթանակի համար ակումբները ստանում են 600-ական հազար եվրո։ 1/4 եզրափակչի յուրաքանչյուր մասնակցին վճարվում է 2.5 միլիոն եվրո, կիսաեզրափակչի մասնակցին՝ 3մլն եվրո, եզրափակիչի մասնակիցներից յուրաքանչյուրին՝ 4-ական միլիոն եվրո և հաղթողին՝ 7 միլիոն եվրո պարգևավճար։
Սեզոն | Հաղթող | Երկիր |
---|---|---|
1991-92 | Բարսելոնա | Իսպանիա |
1992-93 | Օլիմպիկ Մարսել | Ֆրանսիա |
1993-94 | Միլան | Իտալիա |
1994-95 | Այաքս | Նիդերլանդներ |
1995-96 | Յուվենտուս | Իտալիա |
1996-97 | Բորուսսիա Դորտմունդ | Գերմանիա |
1997-98 | Ռեալ Մադրիդ | Իսպանիա |
1998-99 | Մանչեսթեր Յունայթեդ | Անգլիա |
1999-00 | Ռեալ Մադրիդ | Իսպանիա |
2000-01 | Բավարիա Մյունխեն | Գերմանիա |
2001-02 | Ռեալ Մադրիդ | Իսպանիա |
2002-03 | Միլան | Իտալիա |
2003-04 | Պորտու | Պորտուգալիա |
2004-05 | Լիվերպուլ | Անգլիա |
2005-06 | Բարսելոնա | Իսպանիա |
2006-07 | Միլան | Իտալիա |
2007-08 | Մանչեսթեր Յունայթեդ | Անգլիա |
2008-09 | Բարսելոնա | Իսպանիա |
2009-10 | Ինտեր Միլան | Իտալիա |
2010-11 | Բարսելոնա | Իսպանիա |
2011-12 | Չելսի | Անգլիա |
2012-13 | Բավարիա Մյունխեն | Գերմանիա |
2013-14 | Ռեալ Մադրիդ | Իսպանիա |
2014-15 | Բարսելոնա | Իսպանիա |
2015-16 | Ռեալ Մադրիդ | Իսպանիա |
2016-17 | Ռեալ Մադրիդ | Իսպանիա |
2017-18 | Ռեալ Մադրիդ | Իսպանիա |
2018-19 | Լիվերպուլ | Անգլիա |
2019-20 | Բավարիա | Գերմանիա |
2020-21 | Չելսի | Անգլիա |
2021-22 | Ռեալ Մադրիդ | Իսպանիա |
2022-23 | Մանչեսթեր Սիթի | Անգլիա |
2023-24 | Ռեալ Մադրիդ | Իսպանիա |
2024 թվականի Նոյեմբերի 10-ի դրությամբ։
Տեղ | Թիմ | Երկիր | Խաղեր | Հ | Ո | Պ | Գ |
---|---|---|---|---|---|---|---|
1 | Ռեալ Մադրիդ | Իսպանիա | 493 | 296 | 85 | 112 | 1084 |
2 | Բավարիա | Գերմանիա | 398 | 238 | 79 | 81 | 836 |
3 | Բարսելոնա | Իսպանիա | 353 | 206 | 77 | 70 | 702 |
4 | Յուվենտուս | Իտալիա | 305 | 155 | 71 | 79 | 486 |
5 | Մանչեսթեր Յունայթեդ | Անգլիա | 299 | 161 | 70 | 68 | 545 |
6 | Բենֆիկա | Պորտուգալիա | 295 | 132 | 68 | 96 | 486 |
7 | Պորտու | Պորտուգալիա | 277 | 126 | 61 | 90 | 411 |
8 | Միլան | Իտալիա | 277 | 135 | 70 | 72 | 447 |
9 | Դինամո Կիեվ | Ուկրաինա | 261 | 107 | 57 | 96 | 364 |
10 | Լիվերպուլ | Անգլիա | 252 | 147 | 49 | 56 | 482 |
2024 թվականի Նոյեմբերի 10-ի դրությամբ։
Տեղ | երկիր | Խաղացող | Խաղեր | Րոպե |
---|---|---|---|---|
1 | Պորտուգալիա | Կրիշտիանու Ռոնալդու | 187 | 16189 |
2 | Իսպանիա | Իկեր Կասիլյաս | 181 | 16267 |
3 | Արգենտինա | Լիոնել Մեսսի | 163 | 13584 |
4 | Իսպանիա | Չավի Էռնանդես | 157 | 11851 |
5 | Գերմանիա | Թոմաս Մյուլեր | 156 | 10390 |
6 | Գերմանիա | Թոնի Կրոս | 153 | 11962 |
7 | Ֆրանսիա | Կարիմ Բենզեմա | 152 | 11128 |
8 | Ուելս | Ռայան Գիգզ | 151 | 11089 |
9 | Գերմանիա | Մանուել Նոյեր | 146 | 13245 |
10 | Իսպանիա | Ռաուլ Գոնսալես | 144 | 12179 |
11 | Խորվաթիա | Լուկա Մոդրիչ | 143 | 10542 |
12 | Իսպանիա | Սերխիո Ռամոս | 142 | 12571 |
13 | Իտալիա | Պաոլո Մալդինի | 139 | 11932 |
14 | Իսպանիա | Անդրես Ինիեստա | 132 | 9398 |
15 | Իտալիա | Ջանլուիջի Բուֆֆոն | 132 | 12000 |
(Թավատառով նշված են այն ֆուտբոլիստները, ովքեր դեռևս չեն ավարտել իրենց կարիերան)
2024 թվականի Նոյեմբերի 10-ի դրությամբ
Տեղ | Երկիր | Խաղացող | Գոլեր | Միջինը
խաղում |
---|---|---|---|---|
1 | Պորտուգալիա | Կրիշտիանու Ռոնալդու | 141 | 0,77 |
2 | Արգենտինա | Լիոնել Մեսսի[5] | 129 | 0,79 |
3 | Լեհաստան | Ռոբերտ Լևանդովսկի | 99 | 0,78 |
4 | Ֆրանսիա | Կարիմ Բենզեմա | 90 | 0,59 |
5 | Իսպանիա | Ռաուլ | 71 | 0,50 |
6 | Նիդերլանդներ | Ռուդ վան Նիստելռոյ[6] | 60 | 0,77 |
7 | Ուկրաինա | Անդրեյ Շևչենկո[7] | 59 | 0,48 |
8 | Գերմանիա | Թոմաս Մյուլեր | 54 | 0,36 |
9 | Ֆրանսիա | Թիերի Անրի[8] | 51 | 0,45 |
10 | Շվեդիա | Զլատան Իբրահիմովիչ | 49 | 0,40 |
Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուները (ներառյալ որակավորման խաղերում խփած գնդակները)[9]
(Թավատառով նշված են այն ֆուտբոլիստները, որոնք դեռևս չեն ավարտել իրենց կարիերան)
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.