From Wikipedia, the free encyclopedia
Շևքեթ Հասան կըզի Մամեդովա (ադրբ.՝ Şövkət Həsən qızı Məmmədova, ապրիլի 18, 1897, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - հունիսի 8, 1981, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի խորհրդային երգչուհի (լիրիկակոլորատուրային սոպրանո)։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1938)[1]։
Շևքեթ Մամեդովա | |
---|---|
Բնօրինակ անուն | ադրբ.՝ Şövkət Həsən qızı Məmmədova |
Ծնվել է | ապրիլի 18, 1897 Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Երկիր | Ռուսական կայսրություն, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն և ԽՍՀՄ |
Մահացել է | հունիսի 8, 1981 (84 տարեկան) Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Պատվո հուղարկավորության պուրակ |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | օպերային երգչուհի և երաժշտության ուսուցիչ |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Ադրբեջանի մշակույթի և արվեստի պետական համալսարան |
Կրթություն | Միլանի կոնսերվատորիա և Ուկրաինայի Չայկովսկու անվան ազգային երաժշտական ակադեմիա |
Պարգևներ | |
Shovkat Mammadova Վիքիպահեստում |
1917-1921 թվականներին սովորել է Կիևի կոնսերվատորիայում, 1927-1929 թվականներին կատարելագործվել Միլանում և Փարիզում։ 1922-1948 թվականներին Ախունդովի անվան ադրբեջանական օպերայի և բալետի թատրոնի մենակատարուհի։ Մամեդովան Անուշի (Արմեն Տիգրանյանի «Անուշ») առաջին դերակատարն է ադրբեջանական երաժշտական թատրոնում։
Մամեդովայի երգացանկում հայերեն կատարմամբ տեղ են գտել «Կռունկ», «Առ սիրուհիս» և այլ հայկական երգեր։ Համերգներով ելույթներ է ունեցել ԽՍՀՄ քաղաքներում, Ֆրանսիայում, Իրանում։ Կազմակերպել է ադրբեջանական առաջին թատերական տեխնիկումը (1923 թվական), հանրապետական նոտային հրատարակչությունը (1924 թվական)։ 1945 թվականից դասավանդել է Ադրբեջանական կոնսերվատորիայում (1949 թվականից՝ պրոֆեսոր)։ Գրել է «Ադրբեջանի երաժշտական թատրոնի զարգացման ուղիները» (1931)։
Եղել է նաև Ադրբեջանական ԽՍՀ I-IV գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.