![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/91/Schrodingers_cat.svg/langhy-640px-Schrodingers_cat.svg.png&w=640&q=50)
Շրյոդինգերի կատու
From Wikipedia, the free encyclopedia
Շրյոդինգերի կատու, մտային փորձ, երբեմն նկարագրվում է որպես պարադոքս, առաջարկել է ավստրիացի ֆիզիկոս Էրվին Շրյոդինգերը 1935 թվականին[1]՝ որպես լուսաբանություն քվանտային մեխանիկայի կոպենհագենյան մեկնաբանության խնդրին, երբ այն կիրառվում է առօրյա օբյեկտների նկատմամբ։ Ներկայացնում է կատվի, որը միաժամանակ և՛ ողջ է, և՛ մեռած[2][3][4][5][6][7][8]՝ մի վիճակ, որը հայտնի է քվանտային վերադրում անունով և արդյունք է կամայական ներատոմային իրադարձության, որը կարող է առաջանալ կամ չի կարող։ Այս մտային փորձը հաճախ է հիշատակվում նաև քվանտային մեխանիկայի մեկնաբանություններում։ Մտային փորձը կազմելու ընթացքում Շրյոդինգերը կիրառում է Verschränkung (խճճվածություն) տերմինը։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/91/Schrodingers_cat.svg/640px-Schrodingers_cat.svg.png)