Կոպենհագենյան մեկնաբանություն
From Wikipedia, the free encyclopedia
Կոպենհագենյան մեկնաբանություն, քվանտային մեխանիկայի մեկնաբանություն, որը մշակել են Նիլս Բորը և Վերներ Հայզենբերգը 1927 թվականին, Կոպենհագենում[1][2][3][4]։ Բորը և Հայզենբերգը կատարելագործեցին ալիքային ֆունկցիայի հավանակային մեկնաբանությունը, որը տվել էր Մաքս Բոռնը, և փորձեցին պատասխանել քվանտային մեխանիկայի մասնիկ-ալիքային երկվությունից բխող մի շարք հարցերի, մասնավորապես՝ քվանտամեխանիկական չափումների հետ կապված հարցերին։
Մինչև հիմա կոպենհագենյան մեկնաբանությունը մնում է քվանտային մեխանիկայի ամենալայն ուսումնասիրված մեկնաբանություններից մեկը[5]։
Համաձայն կոպենհագենյան մեկնաբանության՝ ֆիզիկական համակարգերը սովորաբար չունեն որոշակի հատկությունների մինչև դրանք չափելը, իսկ քվանտային մեխանիկան կարող է միայն կանխատեսել հավանականությունները, որ չափումները որոշակի արդյունք կտան։ Չափման գործողությունը ազդում է համակարգի վրա՝ պատճառ դառնալով, որ հավանականությունների համակարգը չափումից անմիջապես հետո նվազի մինչև մեկ հնարավոր արժեքը։ Այս երևույթը կոչվում է ալիքային ֆունկցիայի կոլապս։
Տարիների ընթացքում կոպենհագենյան մեկնաբանությանն ուղղված բազմաթիվ առարկություններ են եղել։ Կոպենհագենյան մեկնաբանության այլընտրանքներ են բազմաթիվ աշխարհների մեկնաբանությունը, դը Բրոյլ-Բոմի մեկնաբանությունը, քվանտային դեկոհերենտությունը։