Շլորուտ
From Wikipedia, the free encyclopedia
Շլորուտ, ամրոց պատմական Հայաստանի Սյունիք նահանգի Ձորք գավառում։
Շլորուտը հանդիսանում էր Սյունիքի թագավորության նշանավոր բերդերից մեկը։ Այս բերդը գտնվում է այժմյան Սյունիքի մարզի Վերին Հանդ և Լեռնաձոր գյուղերի մոտ։ Մինչ օրս էլ նրա մնացորդները նշմարվում են Վերին Հանդ գյուղից մոտ 1 կմ հյուսիս գտնվող լեռան լանջին[1]։