From Wikipedia, the free encyclopedia
Շեկ մազերը (բնական) նկատվում են միայն բնակչության 1 - 2 %֊ի մոտ։ Մազերի այդ գույնն ավելի հաճախ հանդիպում ենք հյուսիսում կամ արևմտյան Եվրոպայում բնակվող մարդկանց մոտ։
Կարմրահեր գույնը տատանվում է բորդոյից և «այրված» նարնջագույնից մինչև պղնձի պայծառ երանգները։ Կարմրահեր հասկացությունը (անգլ.՝ redhead) հայտնի է դարձել արևմտյան երկրներում 1510 թվականներից[1]։ Կարմրահերները սովորաբար ունեն բաց մաշկի և աչքերի (մոխրագույն, կապույտ, երկնագույն, կանաչ, երբեմն նաև շագանակագույն) գույն, ինչպես նաև ունեն պեպեններ և զգայուն են ուլտրամանուշակագույն ճառագայթների հանդեպ[2]։
Կարմիր գույնի մազերը հանդիպում են բավականին հազվադեպ, ինչը պատճառ է հանդիսանում այնպիսի իրադարձությունների համար, ինչպես՝ «Կարմրահերների համաշխարհային հանդիպումը»։ 2009 թվականին նման հանդիպում է կայացել նիդերլանդական Բրեդա քաղաքում։ Կազմակերպիչները սպասել են մոտ 4000 մասնակից 36 պետություններից[3]։
Մի մասը համարում է, որ շիկահեր ազգն ուդմուրտներն են[4]
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.