Մակեդոնիա (Հունաստան)

From Wikipedia, the free encyclopedia

Մակեդոնիա (Հունաստան)
Remove ads

Մակեդոնիա, պատմական երկրամաս Հունաստանում։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մակեդոնիա (այլ կիրառումներ)
Արագ փաստեր
Remove ads

Պատմություն

Մակեդոնիայի և Հունաստանի միջև չկային տարաձայնություններ և Մակեդոնիան գտնվելով Հունաստանի տիրապետության տակ չէր բարձրացնում ապստամբություններ։ Մակեդոնացիների լեզուն շատ նման էր հունարենին։ Հունասստանի երկու պոլիսների՝ Աթենքի և Սպարտայի միջև բռնկված հերթական խռովությունը թուլացրեց Հունաստանը, որի արդյունքում Հունաստանը կորցրեց որոշ տարածքներ։ Գնալով վատանում էր նաև հույների վերաբերմունքը մակեդոնացիների նկատմամբ։ Սակայն հույն-մակեդոնական հարաբերությունները ծայրահեղ վատացան երբ մակեդոնական գահը անցավ Ֆիլիպ II-ին։ Ֆիլիպը կարողացավ իր կողմը համախմբել մակեդոնական, իսկ հետագայում նաև ալբանական և խորվաթական հողերը։ Կարճ ժամանակ անց Ֆիլիպը գրավեց տարածքներ նաև Հունաստանից։ Մ.թ.ա. 346 թվականին Ֆիլիպի նախաձեռնությամբ ստեղծվում է մակեդոնական նավատորմը, որը կազմված էր մոտ 20,000 նավերից։

Հույն-մակեդոնական խռովությունները

Երբեմնի հզոր տերությունը գնալով թուլանում էր և ստեղծված իրավիճակում անհրաժեշտ պայման էր հունական պոլիսների միավորումը, սակայն պոլիսները չէին դադարում իրենց խռովությունները։ Օգտվելով Հունաստանի այս իրավիճակից Մակեդոնիայի կառավարությունը որոշում է միջամտել պոլիսների պայքարին։ Ֆիլիպ II-ին հաջողվեց նվաճել Հյուսիսային և Միջին Հունաստանները։ Հունական պոլիսները՝ Աթենքը, Թեբենը, Սպարտան և Կրետեն հասկացան իրենց սպառնացող վտանգը և վերջ տալով թշնամությանը միավորվեցին Մակեդոնիայի դեմ։ Ք.ա. 338 թվականին Քերոնեայում Ֆիլիպ II-ը ջախջախեց հունական զորքերին և նվաճեց հունական որոշ տարածքներ։

Հունական պոլիսների միավորումը

Մակեդոնական նվաճումները չէին դադարում և ստիպված հունական պոլիսները Աթենքի գլխավորությամբ հաշտություն են խնդրում Ֆիլիպից։ Մ.թ.ա. 339 թվականին Թրակիայում կնքվում է պայմանագիր, որով Հունաստանին վերադարձվեց հունական գրաված տիրույթները՝ պոլիսներին տրվեց ձևական անկախություն։ Փաստորեն Հունաստանը ամբողջությամբ հաշվետու էր դառնում Մակեդոնիային։

Մակեդոնիան Մ.թ.ա. IV դարի 30-ական թվականներին

Հունական պոլիսները չէին դադարում ըմբոստ տրամադրությունները, որից տուժում էր միմիայն Հունաստանը։ Շուտով Ֆիլիպ II-ը ժողով հրավիրեց և որոշեց միավորել հունական պոլիսները։ Մ.թ.ա. 337 թվականին Կորնթոսում գումարվում է ժողով, որտեղ քննարկվում է հունական պոլիսների միավորման և Պարսկաստանի դեմ հարձակման խնդիրները։ Մակեդոնացի արքային հաջողվում է միավորել հունական պոլիսներին և պետության գլուխ կանգնում է Աթենքը։ Այս ժողովի որոշմամբ նաև միավորվում են հունական և մակեդոնական բանակները և ստեղծում են մեկ միասնական բանակ, որոը պատրաստվում է ծովից արշավել Պարսկաստան։ Սակայն արշավանքից մեկ օր առաջ Ֆիլիպը սպանվում է սեփական թիկնապահի կողմից և արշավանքը խափանվում է։

Remove ads

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մակեդոնիա (Հունաստան)» հոդվածին։
Remove ads
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads