![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e4/Spike_Lee_Cannes_2018.jpg/640px-Spike_Lee_Cannes_2018.jpg&w=640&q=50)
Շելտոն Ջեքսոն «Սփայք» Լի
From Wikipedia, the free encyclopedia
Շելտոն Ջեքսոն «Սփայք» Լի (անգլ.՝ Shelton Jackson "Spike" Lee. մարտի 20, 1957(1957-03-20)[1][2][3][…], Ատլանտա, Ջորջիա, ԱՄՆ[4]), ամերիկացի կինոռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ և դերասան։ Լին իր ռեժիսորական կարիերան սկսել է «Նրան դա խիստ անհրաժեշտ է» ֆիլմով (1986), և դրանից հետո նկարահանել է այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Արա ինչպես պետք է» (1989), «Մալքոլմ Իքս» (1992), «25֊րդ ժամ» (2002), «Չեն բռնել, գող չես» (2006), «Չիրակ» (2015)։ Նա գլխավորում է սեփական պրոդյուսերական ընկերությունը՝ 40 Acres and a Mule Filmworks։
Շելտոն Ջեքսոն «Սփայք» Լի անգլ.՝ Spike Lee | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 20, 1957(1957-03-20)[1][2][3][…] (67 տարեկան) |
Ծննդավայր | Ատլանտա, Ջորջիա, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | աֆրոամերիկացի |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Թիշչ արվեստի դպրոց, Մորհաուս քոլեջ և John Dewey High School? |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, կինոպրոդյուսեր, մոնտաժող, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, մասկոտ, հեռուստատեսային պրոդյուսեր և ռեժիսոր |
Աշխատավայր | Նյու Յորքի համալսարան, Հարվարդի համալսարան և Կոլումբիայի համալսարան |
Ամուսին | Tonya Lewis Lee? |
Ծնողներ | հայր՝ Բիլլ Լի |
Զբաղեցրած պաշտոններ | Կաննի կինոփառատոնի հանձնաժողովի նախագահ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Ամերիկայի գրողների գիլդիա, Արևելյան |
![]() |
Լիի ֆիլմերը շոշափում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ռասայական հարաբերությունները, գունավորությունը, աղքատությունը և այլ քաղաքական խնդիրներ։ Նա իր կարիերայի ընթացքում ստացել է մի շարք մրցանակներ, այդ թվում՝ Օսկար և BAFTA՝ լավագույն ադապտացված սցենարի համար, երկու «Էմմի», երկու «Պիբոդի» մրցանակ և Կաննի կինոփառատոնի Գրան պրի։