From Wikipedia, the free encyclopedia
Շավկաթ Միրզիյոև (ուզբ.՝ Shavkat Miromonovich Mirziyoyev, հուլիսի 24, 1957[2][3], Zaamin District, Jizzakh Region), ուզբեկ պետական և քաղաքական գործիչ, 2016 թվականի դեկտեմբերի 14-ից՝ Ուզբեկստանի Հանրապետության նախագահ[4]։
Շավկաթ Միրզիյոև ուզբ.՝ Shavkat Mirziyoyev | ||||
Շավկաթ Միրզիյոևը 2016 թվականին | ||||
| ||||
---|---|---|---|---|
դեկտեմբերի 14, 2016 | ||||
| ||||
դեկտեմբերի 12, 2003 - դեկտեմբերի 14, 2016 | ||||
Կուսակցություն՝ | Ուզբեկստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցություն[1] | |||
Կրթություն՝ | Տաշքենդի ինժեներական և գյուղատնտեսական մեխանիզմների ինստիտուտ | |||
Գիտական աստիճան՝ | տեխնիկական գիտությունների թեկնածու | |||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | |||
Ազգություն | ուզբեկ | |||
Դավանանք | իսլամ | |||
Ծննդյան օր | հուլիսի 24, 1957[2][3] (67 տարեկան) | |||
Ծննդավայր | Ջիզակսկի մարզ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ | |||
Քաղաքացիություն | Ուզբեկստան | |||
Ամուսին | Ziroat Mirziyoyeva? | |||
Զավակներ | Saida Mirziyoyeva? և Shakhnoza Mirziyoyeva? | |||
Կայք՝ | president.uz | |||
Պարգևներ | ||||
2016 թվականի սեպտեմբերի 8-ից դեկտեմբերի 14-ը եղել է Ուզբեկստանի նախագահի պաշտոնակատարը, իսկ 2003 թվականի դեկտեմբերի 12-ից 2016 թվականի դեկտեմբերի 14-ը՝ երկրի օրենսդիր իշխանության ղեկավարը՝ վարչապետը[5][6][7][8]։
Շավկաթ Միրոմոնովիչ Միրզիյոևը ծնվել է Ուզբեկստանի Ջիզակսկի մարզում[9][10]։ 1981 թվականին ավարտել է Տաշքենդի ինժեներության և գյուղատնտեսական մեխանիզմների ինստիտուտը։ Այնտեղ ստացել է «ինժեներ-մեխանիկի» մասնագիտական որակավորում[11][12]։
1981-ից 1992 թվականներին Միրզիյոևը աշխատել է նույն բուհում։ Ի սկզբանե եղել է կրտսեր հետազոտող, որից հետո ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1992 թվականին դարձել է Տաշքենդի ինժեներության և գյուղատնտեսական մեխանիզմների ինստիտուտի առաջին պրոռեկտորը[9][12]։
1990-ականներին Միրզիյոևը դարձել է Տաշքենդի ինժեներության և գյուղատնտեսական մեխանիզմների ինստիտուտի կոմերիտական կազմակերպության քարտուղարը, ավելի ուշ՝ կուսակցության կազմակերպիչ։ 1990 թվականին Միրզիյոևը ընտրվել է Ուզբեկստանի գերագույն խորհրդի պատգամավոր, իսկ 1994 թվականին՝ նոր խորհրդարանի անդամ։
1992 թվականին դարձել է Տաշքենդի Միրզո-Ուլուգբեկյան շրջանի վարչության պետ։ 1996 թվականին Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քերիմովի հրամանագրով նշանակվել է Ջիազակյան մարզի վարչության պետ։ 1999 թվականին վերընտրվել է պատգամավորի պաշտոնում՝ Ջիզակյան մարզի ընտրատարածքից։ Այդ ընտրությունից հետո պատգամավորական մանդատը կարողացել է պահպանել մինչև 2004 թվականը։
2001 թվականին դարձել է Սամարղանդի քաղաքապետը[13]։ Այս պաշտոնում պաշտոնավարել է ընդամենը 2 տարի։ 2003 թվականի դեկտեմբերի 12-ին նշանակվել է Ուզբեկստանի վարչապետ։ Այսպիսով նա դարձավ երկրի ամենածանրակշիռ քաղաքական ուժը[14]։
Անկախ Ուզբեկստանի Հանրապետության առաջին նախագահ Քերիմովի մահից հետո նա դարձել է վերջինիս պաշտոնակատարը[15]։ 2016 թվականի սեպտեմբերի 8-ին նա ինքնաբացարկ է հայտարարել իրեն[16][17][18]։ Մեկ շաբաթ հետո Շավկաթը առաջադրվել է 2016 թվականի սեպտեմբերի 23-ին տեղի ունենալիք արտահերթ նախագահական ընտրությունների թեկնածու լիբերալ-ժողովրդավարական կուսակցությունից։ 2016 թվականի սեպտեմբերի 23-ին Ուզբեկստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլատրել է վերջինիս մասնակցել նախագահական ընտրություններին[19][20]։
Շուտով Միրզիյոևը հաղթում է նախագահական ընտրություոններում՝ վաստակելով 88,61 % ձայն։ Այդ ընտրողներին մասնակցել է ընտրական իրավունք ունեցող չափահաս անձանց 87,89 %-ը։ Դեկտեմբերի 13-ին տեղի ունեցավ նախագահի երդմնակալության արարողությունը, որից հետո վերջինս ստանձնեց երկրի ղեկավարի պաշտոնը[21]։
2017 թվականի մարտի 6-7-ին առաջնորդը կատարել է իր առաջին աշխատանքային այցը դեպի Թուրքմենստան, որտեղ հանդիպել է նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովի հետ։
2021 թվականի հոկտեմբերին Շավքաթ Միրզիյոևը վերընտրվեց Ուզբեկստանի նախագահ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.