Շանգրի-Լա
From Wikipedia, the free encyclopedia
Շանգրի-Լա (անգլ.՝ Shangri-La) հորինված վայր է, որը նկարագրվել է 1933 թ.-ին բրիտանական հեղինակ Ջեյմս Հիլթոնի «Կորած հորիզոն» վեպում։ Հիլթոնը Շանգրի-Լան նկարագրում է որպես առեղծվածային, ներդաշնակ հովիտ, որը մեղմորեն ուղղորդվում է լամաիստական վանքից, որը տեղակայված է Կունլուն լեռների արևմտյան ծայրամասում։ Շանգրի-Լան դարձել է ցանկացած երկրային դրախտի հոմանիշ, մասնավորապես առասպելական Հիմալայական ուտոպիայի` մշտապես երջանիկ երկիր, մեկուսացված աշխարհից։ Վեպում մարդիկ, ովքեր ապրում են Շանգրի-Լա քաղաքում, գրեթե անմահ են, ապրում են հարյուրամյակներ և շատ դանդաղ են ծերանում արտաքինով։ Անունը նաև հարուցում է Արևելքի էկզոտիկիզմի պատկերները։ Որոշ հետազոտողների կարծիքով, Հիլթոնի Շանգրի-Լան համարվում է Շանբալա հորինված երկրի գրական այլաբանությունը։ Շանգրի-Լա անունը ամենայն հավանականությամբ առաջացել է տիբեթերենից՝ "Շանգ" (Տանշիլոպից հյուսիս գտնվող Ու-Ցանգի թաղամաս[1])+ «ռի» (լեռ) + «լա» (լեռնանցք) = Շանգ լեռան լեռնանցք։
![]() |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Հին տիբեթյան գրություններում յոթ այդպիսի վայրերի գոյության մասին հիշատակվում է որպես Նգե-Բեյյուլ Քեմբալունգ։ Քեմբալունգը մի քանի բեյուլներից մեկն է, որոնք ենթադրվում է, որ ստեղծվել են Պադմամբամբավայի կողմից IX դարում, որպես սրբավայրեր բուդդիստների համար։