![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/ad/Utopia_Woodcut_%2528Holbein%252C_1518%2529.jpg/640px-Utopia_Woodcut_%2528Holbein%252C_1518%2529.jpg&w=640&q=50)
Ուտոպիա
From Wikipedia, the free encyclopedia
Ուտոպիա (հին հունարեն՝ οὐ «ոչ» + τόπος «տեղին», այլ տարբերակով հին հունարեն՝ εύ «օգուտ, շահ», այն է` «շահավետ տեղ»[1]), իդեալական հասարակականի պատկերն անցյալում կամ մտապատկերային, ենթադրյալ ապագայի, կամ իբրև թէ ինչ-որ տեղ գոյություն ունեցող, կամ ինչ-որ երկրում գոյություն ունեցած կամ գոյություն ունեցող (անհամասեռություն), կամ սոցիալապես վերափոխված, կյանքում իդեալի մարմնավորման տանող։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/ad/Utopia_Woodcut_%28Holbein%2C_1518%29.jpg/640px-Utopia_Woodcut_%28Holbein%2C_1518%29.jpg)
Գրականության մեջ 10-11-րդ դարերի ուտոպիան, ինչպես նաև հակաուտոպիաները, նայվում են գիտական ֆանտաստիկայի ժանրում[2]։ Կ. Ռյոմերն առաջարկում է հետևյալ դասակարգումը գրական ժանրերի։ Ուտոպիան դա ենթադրյալ մշակույթի մանրամասն նկարագրությունն է, որն ընթերցողին ներկայացնում է ալտերնատիվ իրականության պատկեր սեփական ժամանակակիցության և ինտելեկտուալ էմոցիոնալ դիրքերի։ Եթե հեղինակը կամ ընթերցողը ընդունում են նկարագրվող իրականությունը իբրև գոյություն ունեցող իրականությանը գերազանցող, դա ուտոպիա է`ավելի կոնկրետ`իսկակական ուտոպիա։ Եթե նկարագրվող իրականությունը տխուր է և զգալիորեն զիջում է օբյեկտիվին, այդ դիստոպիա է կամ անտիուտոպիա[3]։
Ընդունված է ուտոպիան բաժանել «վերակառուցող ուտոպիայի», որը առաջարկում է հասարակության ռադիկալ վերափոխում, ինչպես նաև «փախուստի ուտոպիա» սոցիալական իրականությունից[4][5][6]։ Ուտոպիան ինչպես հասարակական գիտակցության յուրահատուկ ձև ավանդաբար ներառել է այնպիսի գծեր, ինչպես սոցիալական իդեալի իմաստավորում, արդեն գոյություն ունեցողի քննադատություն, ինչպես նաև փորձ գերազանցել հասարակության ապագան[7] :
Ժամանակակաից փիլիսոփայական և հանրային գիտություններում ընդունված է տարանջատել ուտոպիան ուտոպիզմից։ Ուտոպիզմը գիտակցության ձև է, ինչպես երևում է ներունակ է մարդկային բնությանը և արտահայտված է երազանքների տարբեր ձևերով ներկայի կամ ապագայի իդեալական աշխարհի` ներառելով դրախտը, Կոկանը — «կաթնային գետերով և թթվաշ ափերով երկիրը», և այլն), բայց ավելի հաճախ չունի պոզիտիվ իրացում։ Ուտոպիան իբրև գեղարվեստական ժանր և սոցիալ քաղաքական ծրագրավորում ծագում է նոր ժամանակ, մարդկանց`պատմությունը ընդունելու փոփոխության հետ կապված Ուտոպիան կապված է առաջընթացի հետ, բայց կարող է վերաբերվել նաև, ուղղված լինել անցյալին (օրինակ «նախնադարյան կոմունիզմը» կամ «կորուսված դրախտը»)։ Ուտոպիական հասարակության կերպարը կապված է ապագայի ձևի հետ, ուստի կարող է ազդել սոցիալական զարգացման վրա։ XIX դարից հասարակական գիտակցության և սոցիալական գիտությունների մեջ «ուտոպիա» հասկացությունը և «սսոցիալիզմը» դարձել են մեծ մասամբ միմյանց հետ կապված Ուտոպիական պրոյեկտները (անիրագործելի) պատմության մոդերն պրոյեկտներ են սոցիալական շատ փիլիսոփաների կողմից, այդ թվում` մարքսիզմը այդ թվում` մարքսիստները, իրագործման ընթացքում պարզվեց ֆաշիստական, տոտալիտար են[8] Սովետական Միությունում ստալինյան ռեժիմը, օրինակ, ասոցացվում է «իշխանության ուտոպիա»[9]։ Այդ պատճառով ուտոպիան հաճախ կապվում է տոտալիտարիզմի և իշխանության հետ իբրև այդպիսին Ուտոպիական գիտակցությունը հիմնված է ռուսսոյակն նախադրյալների, ամբողջական մարդու` հնարավորության հանդեպ ունեցած հավատի, որի բնույթը օգուտն է, իսկ լավ հասարակությունը տալիս է բոլոր հնարավորությունները մաքսիմալ լիարժեք հնարավորություն բոլոր ընդունակությունների բացահայտման համար Ժամանակակից աշխարհում ուտոպիայի տեղը զբաղեցնում են էսկապիկ աշխարհները մասսայական կուլտուրայի և ֆանտաստիկ գրականության։ Կարծիք է արտահայտվում, որ ժամանակակից գլոբալիզացման պրոեկտը, ինչպես նախապատմական լիբերալիզմն ինքն իրենով ուտոպիական է։