ֆիլմ,2017 From Wikipedia, the free encyclopedia
«Շան կյանքը» (անգլ.՝ A Dog’s Purpose), ռեժիսոր Լեսի Հալսթրոմի ամերիկյան հումորա-դրամատիկական գեղարվեստական ֆիլմը։ Ստեղծվել է Կեմարոն Բրյուսի «Շան կյանքը և նպատակը» վեպի հիման վրա, որտեղ պատմվում է շան մասին, որը կարող է մահից հետո վերածնվել և ամեն վերափոխումից հետո ավելի լավ հասկանալ մարդուն և նրա խնդիրները։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի հունվարի 27-ին, իսկ Ռուսաստանում` 2017 թվականի մարտի 30-ին։
Շան կյանքը անգլ.՝ A Dog's Purpose | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | հումորային դրամա, ֆենթեզի ֆիլմ և վեպի էկրանավորում |
Հիմք | A Dog's Purpose? |
Թվական | հունվարի 26, 2017[1] և փետրվարի 23, 2017[2] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Լասե Հալսթրյոմ[3] |
Պրոդյուսեր | Գևին Փոլոն |
Սցենարի հեղինակ | Օդրի Ուելս |
Դերակատարներ | Բրիտ Ռոբերտսոն, Քեյ Ջեյ Ապա, Ջոշ Գադ, Դենիս Քուեյդ, Փեգգի Լիպտոն, Ջուլիետ Ռայլենս, Ջոն Օրտիս, Լոգան Միլլեր, Լյուկ Քերբի, Քերոլայն Քեյվ, Գաբրիել Ռոուզ, Մայքլ Բոֆշևեր[4] և Քիրբի Հաուել-Բապտիստ[4] |
Օպերատոր | Թերրի Սթեյսի |
Երաժշտություն | Ռեյչել Փորթման |
Մոնտաժ | Ռոբերտ Լեյթոն |
Պատմվածքի վայր | Չիկագո |
Կինոընկերություն | Amblin Entertainment և DreamWorks |
Տևողություն | 100 րոպե |
Բյուջե | 22 000 000 $[5] |
Շահույթ | 192 345 040 $[5] |
Հաջորդ | Շան ճանապարհորդությունը (ֆիլմ) |
Պաշտոնական կայքէջ | |
A Dog's Purpose Վիքիպահեստում |
Շները լինում են տարբեր ցեղի, տեսակի և չափի։ Նրանք մեր ամենահավատարիմ և նվիրված ընկերներն են, իսկ մենք նրանց լավ վարվելաձև ենք սովորեցնում։ Շները միշտ մեր մասին են մտածում, ճիշտ է` երբեմն էլ բեկոնի։ Նրանք բոլորը ամեն օր ուղեկցում և դիմավորում են մեզ մուտքի մոտ, համոզված լինելով, որ մինչ իրենք ունեն այնպիսի մեկը, ում կարող են լիզել և սիրել, նրանց կյանքը նպատակ ունի։
Սցենարը գրել է Օդրի Ուելսը Կեմարոն Բրյուսի և նրա կնոջ գրքի հիման վրա[6][7], ով ավելի վաղ մասնակցել է «Լեսսիի նոր արկածները» շան մասին հեռուստասերիալի սցենարի մշակմանը[8]։
Ֆիլմի թրեյլերը համացանցում հայտնվել է 2016 թվականի օգոստոսի 26-ին
2017 թվականի հունվարի 18-ին վեբ-կայք TMZ-ն ֆիլմից նկարահանման կադրեր է ցուցադրել, որտեղ գերմանական հովվաշանը, որի մականունը Հերակլ է, փորձել են իջեցնել հոսող ջրի մեջ, այն դեպքում, երբ շունը դիմադրել է[9]։ American Humane Association կազմակերպությունը հայտարարել է, որ կենդանիները նկարահանման ժամանակ չեն տուժել և այդ միջադեպը դեռևս քննվում է[10][11]։ PETA-ն կոչ է արել բոյկոտել ֆիլմը[12]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.