![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/5c/Olchon1.jpg/640px-Olchon1.jpg&w=640&q=50)
Շամանկա ժայռ
From Wikipedia, the free encyclopedia
Շամանկա ժայռ (Скала́ Шама́нка[1] (նաև՝ Բուրխան հրվանդան/мыс Бурха́н[2], Շամանի հրվանդան/Шама́нский мыс[2][3], Քարանձավային հրվանդան/Пеще́рный мыс[2][4])), ժայռ Ռուսաստանի Դաշնության ասիական մասում՝ Բայկալ լճի Օլխոն կղզում, այդ կղզու ամենամեծ բնակավայրի՝ Խուժուր ավանի մերձակայքում։ Ընկած է Մերձբայկալյան ազգային պարկի տարածքում[5], ունի բնության և պատմության հուշարձանի կարգավիճակ, համարվում է Ասիայի ինը սրբավայրերից մեկը[6]։ Օլխոն կղզու մասն է համարվում, թեև հեռանկարում կարող է կարող է դիտարկվել որպես առանձին կղզի. ափի հետ միացած է մի նեղլիկ ու ցածրադիր պարանոցով։
![A shaman in front of Shaman Rock, a Buryat. Olkhon Island](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c9/Khagdaev_02.jpg/640px-Khagdaev_02.jpg)
Ժայռը երկգագաթ է, կազմված է կվարցի երակներ կրող բյուրեղային կրաքարերից, մարմարներից[3][7], նրան հարող ափը բաղկացած է գրանիտի ապարներից, իսկ պարանոցը՝ բերուկներից[4]։
Հրվանդանի «Բուրխան» անվանումն ի հայտ է եկել 17-րդ դարի վերջերին Մերձբայկալյան տարածաշրջան տիբեթական բուդդայականության մուտք գործելուց հետո, որը մասամբ փոխարինել է շամանությանը[4]. բուդդայական բուրյաթները «Բուրխան» են անվանել Բայկալի աստվածությանը, հրվանդանն ու միջանցիկ քարանձավն էլ համարել են այդ դիցի կեցավայրը[3]։
Շամանկա ժայռը, որ նախկինում անվանվել է Քար-տաճար, հաճախ է հայտնվում Բայկալին նվիրված ֆիլմերում, լուսա}}</ref>:
Ժայռի երկու գագաթներից մեկի բարձրությունը 30 մետր է, մյուսինը՝ 42 մետր[8]։ Ժայռի ափամերձ մասում է գտնվում Շամանի քարանձավը, որի երկարությունը մոտավորապես 12 մետր է, լայնությունը՝ 4,5 մետր, բարձրությունը՝ 1-ից մինչև 6,5 մետր[8]։ Հնում այդ քարանձավում զոհաբերություններ և շամանական այլ ծեսեր են կատարվել, իսկ բուրյաթների շրջանում բուդդայականության տարածվելուց հետո այնտեղ եղել է նաև Բուդդայի զոհասեղան-խորանը։ Ժայռի արտաքին մակերեսին՝ արևմտյան կողմում, դարչնագույն ապարներից բնական ճանապարհով հյուսվել է մի պատկեր, որը վիշապի նմանություն ունի[9][10]։ Առատ զոհաբերություններ և պաշտամունքային ճոխ ծեսեր են կատարվել նաև անմիջականորեն հենց ժայռի մոտ։
![The image resembles a dragon](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e9/Shaman_Rock_dragon.jpg/640px-Shaman_Rock_dragon.jpg)