Շահբուզի շրջան
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Շահապոնքի շրջան (ադրբ.՝ Şahbuz rayonu), շրջանի կարգավիճակով վարչատարածքային միավոր Ադրբեջանի Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում։ Վարչական կենտրոնը Շահբուզ քաղաքն է[1]։
Շահբուզի շրջան ադրբ.՝ Şahbuz rayonu | |
---|---|
Երկիր | Ադրբեջան |
Կարգավիճակ | Շրջան |
Մտնում է | Նախիջևանի Ինքնավար Հանրապետության կազմի մեջ |
Ներառում է | 24 բնակավայր |
Վարչկենտրոն | Շահբուզ |
Խոշորագույն քաղաք | Շահբուզ |
Ամենաբարձր կետ | Սալվարդ (3161 մ) |
ԲԾՄ | 1263 մետր |
Հիմնական լեզու | Ադրբեջաներեն |
Բնակչություն (01․01․2017) | 24,900 |
Ազգային կազմ | Ադրբեջանցիներ |
Տարածք | 83,658 |
Հիմնադրված է | Օգոստոսի 8, 1930 թվական թ. |
ISO 3166-2 կոդ | AZ-SAH |
Փոստային ինդեքսներ | 7100 |
Ավտոմոբիլային կոդ | 71 |
Շահբուզի շրջանը ձևավորվել է 1930 թվականի օգոստոսի 8-ին։ 1963 թվականի հունվարի 4-ին շրջանը լուծարվում է և ներառվում Նախիջևանի շրջանի (ներկայիս Բաբեկի շրջանի) կազմում։ 1965 թվականի հունվարի 6-ին կրկին վերականգնվում է շրջանի կարգավիճակը[1]։
Շահբուզի շրջանը հյուսիս-արևելքում սահմանակից է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի և Սյունիքի մարզերին[1]։
Շահբուզի շրջանի ընդհանուր տարածքը կազմում է 83,658 կմ2։ Վարչական կենտրոնը Շահբուզ քաղաքն է։ Բացի վարչական կենտրոնից շրջանն ունի նաև 1 ավան և 22 գյուղ[1]։
Շրջանի տարածքը զբաղեցնում են Զանգեզուրի և Վայքի լեռները։ Շրջանի ամենաբարձր կետը Սալվարդ լեռն է, որն ունի 3161 մ բարձրություն[1][2]։
Շահբուզի շրջանի տարածքով հոսում են Նախիջևան, վերջինի վտակներ հանդիսացող Շահպոնք, Սալվարդ և այլ գետեր։ Շրջանի տարածքում են գտնվում Հեյդար Ալիևի ջրամբարը, Բաթաբաթի լիճը և այլն[1]։
Տարվա եղանակով պայմանավորված՝ Շահբուզի շրջանի կլիման փոփոխական է։ Ամռանը կլիման չոր է, իսկ ձմռանը՝ ցուրտ[1]։
2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ շրջանի բնակչությունը 24,900 է[1]։
Տնտեսության հիմնական ճյուղը գյուղատնտեսությունն է։ Զարգացած են հատկապես մեղվապահությունն ու անասնապահությունը[1]։
Շահբուզի շրջանում գործում է 23 հանրակրթական դպրոց, 6 արտադպրոցական և 1 նախադպրոցական դաստիարակության հաստատություն, 2 մանկական երաժշտական դպրոց, ինչպես նաև 29 գրադարան[1]։
Շրջանում գործում է մեկ թանգարան, «Արազ» կինոթատրոնը[1]։
Շրջանն ունի առողջապահական մի շարք հաստատություններ, այդ թվում՝ շրջանի կենտրոնական հիվանդանոց, 2 տարածքային հիվանդանոց, 10 բժշկական ամբուլատորիա, 11 ֆելդշերա-մանկաբարձական կենտրոններ, 1 ֆելդշերական հենակետ, հիգիենիկ և համաճարակաբանական կենտրոն[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.