From Wikipedia, the free encyclopedia
Վայքի լեռներ, Դարալագյազի լեռնաշղթա, Հայոցձորի լեռնաշղթա, Հարավային Դարալագյազի լեռնաշղթա, Վայքի լեռնաշղթա, Վայոց ձորի լեռնաշղթա, լեռնաշղթա Հայաստանի հարավարևմտյան մասում, Զանգեզուրի լեռնաշղթայի արևմտյան լեռնաճյուղը։ Տ-աձև ձգվում է զուգահեռականին մոտ ուղղությամբ։ Ունի ծալքաբեկորավոր կառուցվածք։ Կազմված է կրաքարերից, կրաքարային մերգելներից, ավազաքարերից, կոնգլոմերատներից, հյուսիս-արևելքում՝ անդեզիտներից, դացիտլիպարիտներից։ Երկարությունը 64 կմ է, առավելագույն բարձրությունը՝ 3120 մ (Գոգի լեռ)[1][2]։ Արևմտյան մասը աստիճանաբար ցածրանում, ճյուղավորվում և ձուլվում է Նախիջևանի հարթավայրին։ Կան մինչև 150 մ բարձրության էքստրուզիվ, կոնաձև գմբեթներ։
Վայքի լեռնաշղթա | |
---|---|
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | Հայաստան և Ադրբեջան |
Վարչատարածքային միավոր | Վայոց Ձորի մարզ և Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն |
Լեռնաշղթա | Զանգեզուրի լեռներ |
Բարձրություն (ԲԾՄ) | 2503 մետր |
Երկարություն | 70 կմ |
Մեծագույն գագաթ | Գոգի |
Հյուսիսային լանջը էրոզիոնդենուդացիոն աստիճաններով ցածրանում է դեպի Արփայի հովիտը։ Կան քարայրեր։ Հարավային և հարավարևմտյան լանջերը ավելի մասնատված են, ցածրանում են դեպի Միջինարաքսյան իջվածքը։ Լանջերի ստորին մասերում զարգացած է բեդլենդը։ Արփա և Նախիջևան գետերի վտակները լեռնաշղթայի լանջերին առաջացրել են ջրհավաք ձագարներ և էրոզիոն գոգավորություններ, որոնց մեջ աչքի է ընկնում հարավային լանջին զարգացած Զահուկի կրկեսաձև գոգավորությունը։ Արևելյան մասում կան սառցապատման հետքեր (կառեր, մորեններ)։
Բարձրալեռնային գոտում արտահայտված է սառնամանիքային հողմահարումը, 2200—2250 մ վրա շատ են քարացրոնները։ Կան ժայռային մնացուկներ, քարափներ ու դարափուլեր։ Լանջերը ծածկված են տափաստաններով, տեղ-տեղ՝ տրագանտային թփուտներով, գագաթային մասը՝ ենթալպյան և ալպյան մարգագետիններով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.