Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Նախիջևանի հարթավայր, Մերձարաքսյան հարթավայրի մասը Նախիջևան և Ջագրիչայ գետերի ստորին հոսանքների շրջանում, Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում։ Արևելքից և հարավ-արևելքից պարփակված է Դարիդաղ լեռնաշղթայի ճյուղավորություններով, հյուսիսից՝ Շարուրի հարթավայրով, արևմուտքից՝ Արաքս գետով։ Երկարությունը մոտ 30 կմ է, լայնությունը՝ 6–20 կմ, միջին բարձրությունը՝ 890 մ։ Ունի հյուսիս–արևելքից հարավ–արևմուտք ընդհանուր թեքություն։ Նախիջևանի հարթավայրի հատակը իջվածք է՝ լցված ցամաքային նստվածքներով։ Օգտակար հանածոներից կա քարաղ։ Մակերևույթը տափարակ է՝ տեղ–տեղ խախտված ոչ բարձր թմբաշարերով ու բլուրներով։ Կլիման խիստ ցամաքային է, չորային։ Հունվարի միջին ջերմաստիճանը –3 °C–ից մինչև––6 °C է, հուլիսինը՝ 28°С։ Տարեկան տեղումները 190–300 մմ են, վեգետացիոն ժամանակաշրջանը՝ 265 օր։ Գետերը (Արաքսի ձախափնյա վտակները)՝ Նախիջևանն ու Ջագրիչայը, հիմնականում օգտագործվում են ոռոգման համար։ Արաքսը սահմանային գետ Է, որի վրա կառուցված է «Արաքս» հիդրոտեխնիկական հանգույցը։ Հողերը գորշ են, տեղ–տեղ՝ աղակալած։ Բուսածածկույթում գերակշռում են չորասեր բույսերը։ Տարածված է օշինդրաաղուտային կիսաանապատային բուսականությունը։ Կենդանական աշխարհը հիմնականում ներկայացված է կրծողներով (ոզնի, նապաստակ, համստեր, ավազամուկ ևն), սողուններով (թաքիրային կլորագլուխ, ռադեի իժ, փոքր վիշապօձ ևն) և միջատներով։ Նախիջևանի հարթավայրում մշակում են հացահատիկ, ծխախոտ, խաղող։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 166)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.