հարավսլավացի-մակեդոնացի հեղափոխական, երիտասարդական, արհմիութենական և բանվորական շարժման գործիչ Հյուսիսային Մակեդոնիայում From Wikipedia, the free encyclopedia
Նևենա Նիկոլովա «Դունյա» Գեորգիևա (մակեդոներեն՝ Невена Николова Георгиева-Дуња, օգոստոսի 25, 1925, Սկոպիե, Հարավսլավիայի Թագավորություն - դեկտեմբերի 16, 1942, Nezhilovo, Čaška Municipality, Հյուսիսային Մակեդոնիա[1]), հարավսլավացի-մակեդոնացի հեղափոխական, երիտասարդական, արհմիութենական և բանվորական շարժման գործիչ Հյուսիսային Մակեդոնիայում։ Հարավսլավիայի Ժողովրդական ազատագրական պատերազմի տարիներին եղել է Առաջին Սկոպիական պարտիզանական ջոկատի պարտիզանուհի (ջոկատ է ընդունվել 16 տարեկան հասակում) և առաջին կինը մակեդոնական պարտիզանական շարժման մեջ[2]։
Նևենա Գեորգիևա մակեդոներեն՝ Невена Георгиева | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 25, 1925 |
Ծննդավայր | Սկոպիե, Հարավսլավիայի Թագավորություն |
Մահացել է | դեկտեմբերի 16, 1942 (17 տարեկան) |
Մահվան վայր | Nezhilovo, Čaška Municipality, Հյուսիսային Մակեդոնիա |
Քաղաքացիություն | Հարավսլավիայի Թագավորություն |
Մասնագիտություն | պարտիզան |
Nevena Georgieva - Dunja Վիքիպահեստում |
Ծնվել է 1925 թվականի հուլիսի 25-ին Սկոպիեում։ Հարավսլավական հակաֆաշիստական պարտիզանական շարժման մեջ է եղել 1941 թվականի օգոստոսի 22-ից, երբ ընդգրկվեց Սկոպիեի պարտիզանական ջոկատի կազմում։ 1941 թվականի նոյեմբերին ջոկատի լուծարումից հետո տեղափոխվեց Վելես, այնտեղից էլ՝ Ստրումիցա։ 1942 թվականի ամռանը նա օգնեց Ստրումիցայի պարտիզանական ջոկատի կազմավորման գործում։ 1942 թվականի մայիսին հեռակա կարգով օկուպացիոն իշխանությունների կողմից հակապետական գործունեության համար դատապարտվեց 7 տարվա ազատազրկման։ 1942 թվականի սեպտեմբերին դարձավ Վելեսի Դիմիտրի Վլախովի անվան պարտիզանական ջոկատի անդամ։
1942 թվականի դեկտեմբերի 16-ին բուլղարական ոստիկանությունը և բուլղարական հակաչետնիցկյան ջոկատները Նեժիլովո բնակավայրում բռնեցին մարտում ծանր վիրավորված Նևենա Գեորգիևային և գլխատեցին։ Կտրված գլուխը տեղադրեցին ցցի վրա և շրջեցին գյուղերով՝ ժողովրդի մեջ ահ ու սարսափ տարածելու նպատակով, իսկ ավելի մեծ ազդեցություն գործելու համար այն տեղադրեցին Վելեսի կենտրոնում գտնվող շենքերից մեկի վրա[3][4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.