Նոքսվիլ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Նոքսվիլ (անգլ.՝ Knoxville), քաղաք ամերիկյան Թենեսի նահանգում. Նոքս շրջանի վարչական կենտրոնը[2]։ Արևելյան Թենեսիում խոշորագույն և ամբողջ նահանգում մեծությամբ երրորդ բնակավայրն է (հաջորդում է Նեշվիլին ու Մեմֆիսին)[3]. 2019 թվականի հուլիսի 1-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 187.603[4]: Նույնանուն մետրոպոլիսային տարածքի գլխավոր բնակավայրն է, տարածք, որի բնակիչների թիվը 2015 թվականին կազմում էր 868.546[5]:
Բնակավայր | |||
---|---|---|---|
Նոքսվիլ | |||
անգլ.՝ Knoxville | |||
| |||
Երկիր | ԱՄՆ | ||
Համայնք | Նոքս շրջան | ||
Հիմնադրված է | 1786 թ. | ||
Առաջին հիշատակում | 1786 | ||
Մակերես | 269,798769 կմ², 269,793619 կմ² | ||
ԲԾՄ | 270±1 մետր | ||
Բնակչություն | ▲190 740 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | ||
Հեռախոսային կոդ | 865 | ||
Փոստային դասիչ | 37902 | ||
Պաշտոնական կայք | knoxvilletn.gov(անգլ.) | ||
| |||
Նոքսվիլը հիմնադրվել է 1786 թվականին, անվանակոչվել Ջորջ Վաշինգտոնի կառավարության կազմում որպես ռազմական նախարար պաշտոնավարած Հենրի Նոքսի պատվին, եղել է Թենեսի նահանգի առաջին մայրաքաղաքը և այդ կարգավիճակը պահպանել մինչև 1815 թվականը (1797 թվականից)։ 1855 թվականին երկաթուղին հասել է Նոքսվիլ՝ նպաստելով բնակավայրի բուռն թափով զարգացմանը։ Քաղաքացիական պատերազմի տարիներին թեժ մարտերի վայր է դարձել, ձեռքից ձեռք անցել։ Պատերազմից հետո վերազարթոնք է ապրել, վերածվել արդյունաբերական ու առևտրային կենտրոնի։ 1982 թվականին այստեղ անցկացված համաշխարհային տոնավաճառը նոր զարկ է տվել քաղաքի տնտեսական զարգացմանն ու կառուցապատման աճին[6]։ Նոքսվիլում են գտնվում Pilot Flying J խոշոր ընկերության գլխավոր գրասենյակն ու արտադրական ձեռնարկությունը։ Բացի այդ, այս քաղաքում են Թենեսիի համալսարանի գլխավոր մասնաշենքն ու ուսանողական ավանը, Թենեսիի հովտի վարչական մարմինները, նահանգային գլխավոր դատարանը, համազգային ու տարածաշրջանային նշանակության մի ամբողջ շարք հիմնարկ-ձեռնարկություններ։ Նոքսվիլը համարվում է նաև ապալաչյան մշակույթի պահպանության ու զարգացման կենտրոններից մեկը, ինչպես նաև՝ Great Smoky Mountains ազգային պարկի դարպասներից մեկը[7][8]։
Նոքսվիլ (ՄաքԳի Թայսոն օդանավակայան), 1981−2010 normals,[Ն 1] extremes 1871–present[Ն 2]ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °F (°C) | 77 (25) |
83 (28) |
88 (31) |
93 (34) |
96 (36) |
105 (41) |
105 (41) |
102 (39) |
103 (39) |
96 (36) |
85 (29) |
80 (27) |
105 (41) |
Միջին բարձր °F (°C) | 47.3 (8.5) |
52.3 (11.3) |
61.4 (16.3) |
70.3 (21.3) |
78.1 (25.6) |
85.4 (29.7) |
88.2 (31.2) |
87.8 (31) |
81.8 (27.7) |
71.2 (21.8) |
60.4 (15.8) |
49.8 (9.9) |
69.6 (20.9) |
Միջին ցածր °F (°C) | 29.2 (−1.6) |
32.4 (0.2) |
39.2 (4) |
47.3 (8.5) |
56.2 (13.4) |
64.7 (18.2) |
68.7 (20.4) |
67.8 (19.9) |
60.4 (15.8) |
48.5 (9.2) |
39.0 (3.9) |
31.7 (−0.2) |
48.8 (9.3) |
Ռեկորդային ցածր °F (°C) | −24 (−31) |
−10 (−23) |
1 (−17) |
22 (−6) |
32 (0) |
42 (6) |
49 (9) |
49 (9) |
35 (2) |
24 (−4) |
5 (−15) |
−6 (−21) |
−24 (−31) |
Տեղումներ դյույմ (մմ) | 4.32 (109.7) |
4.26 (108.2) |
4.34 (110.2) |
4.01 (101.9) |
4.51 (114.6) |
3.81 (96.8) |
5.08 (129) |
3.27 (83.1) |
3.24 (82.3) |
2.51 (63.8) |
4.01 (101.9) |
4.50 (114.3) |
47,86 (1215,6) |
Ձյան տեղումներ դյույմ (սմ) | 2.7 (6.9) |
1.6 (4.1) |
0.9 (2.3) |
0.5 (1.3) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
trace | 0.8 (2) |
6.5 (16.5) |
Միջ. տեղումների օրեր (≥ 0.01 in) | 11.2 | 11.0 | 12.0 | 10.7 | 11.4 | 11.4 | 11.3 | 8.8 | 7.7 | 8.2 | 9.9 | 11.6 | 125.2 |
Միջ. ձնառատ օրեր (≥ 0.1 in) | 1.5 | 1.2 | 0.6 | 0.1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0.8 | 4.2 |
% խոնավություն | 71.7 | 68.0 | 64.8 | 63.3 | 70.8 | 73.5 | 75.7 | 76.3 | 76.1 | 73.0 | 71.8 | 72.9 | 71.5 |
Միջին ամսական արևային ժամ | 135.8 | 145.3 | 208.9 | 256.6 | 287.2 | 291.1 | 287.3 | 278.0 | 232.3 | 217.2 | 151.7 | 122.5 | 2613,9 |
Տոկոս հնարավոր արևի լույս | 44 | 48 | 56 | 65 | 66 | 67 | 65 | 67 | 62 | 62 | 49 | 40 | 59 |
աղբյուր: NOAA (relative humidity and sun 1961–1990)[9][10][11] |
21-րդ դարի առաջին տասնամյակի ընթացքում Նոքսվիլի բնակչության թիվն աճել է շուրջ 3 տոկոսով[12]։ Բնակիչների միջին տարիքը կազմել է 32.7[13]:
2017 թվականի տվյալներով քաղաքում ապրում էր 187 347 մարդ[14], որոնց 18,9%-ը՝ 18-ից ցածր, 13,2%-ը՝ 65-ից բարձր տարիքի[15]։ Կանայք կազմել են բնակչության 52,1%-ը։ Սպիտակամորթ էին բնակիչների 75,2%-ը, սևամորթ՝ 17,5%-ը, հնդկացիներ՝ 0,5%-ը[15]։
Քաղաքում բավական բարձր է աղքատության մակարդակը՝ 25%, այն դեպքում, երբ նահանգում այդ ցուցանիշը 16.1% է, ամբողջ ԱՄՆ-ում՝ 15.1%[12][16]:
2006 թվականին Տնտեսական հետազոտությունների ինստիտուտի անցկացրած ուսումնասիրությունների արդյունքներով Նոքսվիլը համարվել է բարձրագույն ուսումնական հաստատությունների նորավարտների ապրելու համար առավել բարենպաստ բնակավայրերից մեկը[17]։ 2014 թվականին Forbes ամսագիրը Նոքսվիլը ներառել է Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ ապրուստի տեսակետից առավել բարենպաստ բնակավայրերի առաջին հնգյակում[18]։
Ռասայական կազմը | 1970[19] | 1990[19] | 2000[20] | 2010[20] | 2018 est.[21] |
---|---|---|---|---|---|
Սպիտակամորթներ | 87.0% | 82.7% | 79.9% | 76.1% | 75.3% |
Աֆրաամերկացիներ/սևամորթներ | 12.7% | 15.8% | 16.0% | 17.1% | 17.5% |
Ասիացիներ | 0.2% | 1.0% | 1.5% | 1.7% | 1.8% |
Ամերիկացի բնիկներ | 0.1% | 0.2% | 0.3% | 0.4% | 0.5% |
Հավայացիներ և խաղաղօվկիանոսյան այլ կղզիների ներկայացուցիչներ | - | - | 0.0% | 0.2% | 0.1% |
[Այլ ռասաների պատկանողներ | 0.1% | 0.2% | 0.7% | 2.2% | 1.8% |
Երկու և ավելի ռասայի ներկայացուցիչներ | - | – | 1.6% | 2.5% | 3.0% |
Նոքսվիլում սուրբծննդյան բազմազան միջոցառումները ձգվում են մինչև ութ շաբաթ։ Դրանցից առավել հիշարժան են Singing Christmas Tree-ն, չմուշկներով սահքն ու սառցադաշտային զանազան խաղերն ու մրցույթները[22][23]։
Նոքսվիլը բարեկամական և գործընկերային հարաբերություններ է հաստատել հետևյալ քաղաքների հետ[24].
Ամբողջությամբ կամ մասնակիորեն Նոքսվիլում են նկարահանվել հետևյալ ֆիլմերը.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.