![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/de/Home-made_almond_milk%252C_November_2012.jpg/640px-Home-made_almond_milk%252C_November_2012.jpg&w=640&q=50)
Նուշի կաթ
From Wikipedia, the free encyclopedia
Նուշի կաթ, չբովված և աղացած նուշի ու ջրի խառնուրդից ստացվող ըմպելիք։ Ըստ իր համի՝ հիշեցնում է պրոտեինային ըմպելիքներ[1]։ Նման է սոյայի կաթին և բուսական կաթի մյուս տեսակներին[2]։
Արագ փաստեր Նուշի կաթ, Տեսակ ...
Նուշի կաթ | |
---|---|
![]() | |
Տեսակ | սննդային բաղադրամաս և ըմպելիք |
Ենթատեսակ | Բուսական կաթ, վեգան և ոչ ալկոհոլային խմիչք |
Ստեղծման տարի | 1200 |
![]() |
Փակել
Միջին դարերում նուշի կաթը հաճախ կիրառվում էր հրուշակագործության մեջ՝ որպես կովի կաթի փոխարինիչ, քանի որ առանց սառնարանի դրա պիտանելիության ժամկետն ավելի երկար է, քան կենդանիների կաթի դեպքում։ Բացի այդ, այն կարելի էր օգտագործել պահքի ժամանակ։ Ռուսական կայսրությունում նուշի կաթը հայտնի էր օրշադ (օշարակ)[3] անվամբ։
Նուշի կաթը կարող են խմել և սննդի պատրաստման մեջ կիրառել բուսակերները, ինչպես նաև այն մարդիկ, ովքեր չեն մարսում կենդանիների և սոյայի կաթը։ Այն չի պարունակում լակտոզա և խոլեսթերին։ Նուշի կաթը կալցիումի հիանալի աղբյուր է հանդիսանում։