ամերիկացի դերասան From Wikipedia, the free encyclopedia
Նորման Մարկ Ռիդուս (անգլ.՝ Norman Mark Reedus, հունվարի 6, 1969[1][2], Հոլիվուդ, Բրովարդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, սցենարիստ և ռեժիսոր։ Ռիդուսի մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերից են «Խավար նավահանգիստ» (1998) և «Բլեյդ 2» (2002) ֆիլմերը։ Հանդես է գալիս նաև «Քայլող մեռյալները» հեռուստասերիալում։
Նորման Ռիդուս | |
---|---|
Ծնվել է | հունվարի 6, 1969[1][2] (55 տարեկան) |
Ծննդավայր | Հոլիվուդ, Բրովարդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ |
Կրթություն | Bethany College? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, հնչյունավորող, կինոռեժիսոր, մոդել, լուսանկարիչ և արվեստագետ |
Ընտրանի | Քայլող մեռյալները |
Համատեղ ապրող(ներ) | Հելենա Քրիստենսեն[3] և Դայան Կրյուգեր[4] |
Երեխա(ներ) | Mingus Lucien Reedus? և Nova Tennessee? |
normanreedusonline.com | |
Ռիդուսը ծնվել է 1969 թվականի հունվարի 6-ին Ֆլորիդա նահանգի Հոլլիվուդ քաղաքում, սակայն մեծացել է Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում, որտեղ էլ սկսել է մոդելի կարիերան[5]։ Տարիներ շարունակ եղել է Պրադա, Alessandro Dell'Acqua, Դուրբան, Levi Strauss & Co և Լեքսուս ապրանքանիշերի մոդել[6]։
Ռիդուսը 1997 թվականին որպես դերասան փոքր դերով առաջնաելույթ է ունեցել «Մուտանտներ» ֆիլմում։ Մեծ էկրանին նրա ամենահայտնի դերը եղել է «Սրբերը Բունդոքից» ֆիլմում (1999)[6]։ Բացի այդ, հայտնվել է բազմաթիվ ցածր բյուջետային Direct-to-video ֆիլմերում՝ սկսած 90-ական թվականների վերջերից։
2010 թվականից սկսած՝ Ռիդուսը նկարահանվել է «Քայլող մեռյալները» սերիալում՝ Դերիլ Դիքսոնի դերում։
Նորման Ռիդուսը նկարահանվել է Լեդի Գագայի 2011 թվականի մայիսի 5-ին թողարկված «Judas» երգի տեսահոլովակում։
Բացի այդ, Նորման Ռիդուսը նախատիպ է ծառայել չեղարկված «Silent Hills»[7], ապա՝ «Death Stranding» վիդեոխաղերի կերպարների։
1998-2003 թվականները Նորման Ռիդուսը հանդիպել է մոդել Հելենա Քրիստենսենի հետ։ Զույգը ունի մեկ որդի՝ Մինգուսը, որը ծնվել է 1999 թվականի հոկտեմբերի 13-ին։
2016 թվականից հանդիպել է գերմանացի դերասանուհի Դայան Քրյուգերի հետ։ 2018 թվականի նոյեմբերի 2-ին զույգը ունեցել է դուստր։
Տարի | Հայերերն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1997 | ֆ | Մուտանտներ | Mimic | Ջերեմի |
1997 | ֆ | Լողալ | Floating | Վան |
1998 | ֆ | Ես կորցնում եմ քեզ | I'm Losing You | Թոբի |
1998 | ֆ | Կիրակի օրը հասնելու վեց եղանակ | Six Ways to Sunday | Հարի Օդում |
1999 | ֆ | 8 միլիմետր | 8MM | Ուորեն Անդերսոն |
1999 | ֆ | Սրբերը Բունդոքից | The Boondock Saints | Մյորֆի ՄաքՄանուս |
2000 | ֆ | Բամբասանք | Gossip | Թրևիս |
2000 | ֆ | Ավազ | Sand | Ջեք |
2000 | ֆ | Հարվածային ձայներ | The Beatnicks | Նիկ Ներո |
2002 | ֆ | Բլեյդ 2 | Blade II | Սկադ |
2002 | ֆ | Վայրի դևեր | Deuces Wild | Մարկո |
2003 | ֆ | Ոչ ոք չպետք է իմանա | Nobody Needs to Know | Կուրտ |
2004 | ֆ | Մինչև գիշեր | Until the Night | Ռոբերտ |
2005 | ֆ | Սարսափների վարպետը | Masters of Horror | Քերբի |
2006 | հֆ | 13 գերեզման | 13 Graves | Նորման |
2006 | ֆ | Օրենք և կարգ։ Հատուկ ստորաբաժանում | Law & Order: Special Victims Unit | Դերեկ Լորդ |
2008 | ֆ | Կադիլակ ռեքորդս | Cadillac Records | Chess ընկերության երաժշտական օպերատոր |
2010 | ֆ | Քայլող մեռյալները | The Walking Dead | Դերիլ Դիքսոն |
2015 | ֆ | Արձակուրդներ | Vacation |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.