գիւղ ՀՀ Վայոց ձորի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Նոր Ազնաբերդ, գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[2]։
Գյուղ | |||
---|---|---|---|
Նոր Ազնաբերդ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Վայոց ձորի մարզ | ||
Համայնք | Վայոց Ձորի մարզ և Ազիզբեկովի շրջան | ||
Այլ անվանումներ | Գյուլստան | ||
ԲԾՄ | 1630 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 140[1] մարդ (2008) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Մարզկենտրոնից 42 կմ հարավ-արևելք, Ճահուկ գետի վերին հոսանքի ձախակողմյան վտակի ափին, Վայոց ձորի լեռների հարավային բարձրադիր լանջին։
Իթռղանը վերանվանվել է Գյուլստան 1935 թ. հունվարին[3], ապա` Նոր Ազնաբերդ` 1991 թ. ապրիլի 3-ին։
Գյուղի միջով անցնում է Ճահուկ և Լվիս կոչվող գետակները։ Գյուղը սահմանակից է Նախիջևանի Բզկով գյուղին, որի հետ ունի մոտ 5 կմ սահման, սահմանակից է նաև մարզի Խնձորուտ և Սերս համայնքներին։ Մարզկենտրոնից հեռու է 46 կմ, ծովի մակերևույթից բարձր է 1630 մ։
Գյուղի ընդհանուր տարածքը կազմում է 1191 հա։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Նոր Ազնաբերդի մշտական բնակչությունը կազմել է 126, առկա բնակչությունը՝ 122 մարդ[4]։ Մինչև 1989 թ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով[3][5]։ Նոր Ազնաբերդի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և դաշտավարությամբ։
1991 թվականին գյուղի մուտքի մոտ՝ Տաք ջուր կոչվող տարածքում, տեղադրվել է ղարաբաղյան շարժման զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող և խաչքար։
Ճահուկ գետի վրա են գտնվում Վերին Շենիկ գյուղի ավերակները։
Գյուղը կրթական հաստատություն չունի, երեխաները հաճախում են հարևան Խնձորուտ գյուղի դպրոցը։ Գյուղն ունի մշակույթի տուն, որը չի գործում։