Նովի Յիչին
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Նովի Յիչին (չեխ․՝ Nový Jičin [ˈnoviː ˈjɪtʃiːn], գերմ.՝ Neutitschein[7]), քաղաք Չեխիայում՝ Մորավա-Սիլեզյան երկրամասի նույնանուն շրջանում[8], որի վարչական կենտրոնն է։ Ընկած է Յիչինեկ գետի ափին, մերձակա ամենախոշոր բնակավայրից՝ Օստրավա քաղաքից, որը նաև երկրամասի վարչական կենտրոնն է, 34 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք։ Զբաղեցնում է 36,521371 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2022 թվականի հունվարի 1-ի տվյալներով եղել է շուրջ 23 հազար։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Նովի Յիչին | |||||
ֆր.՝ Neutitschein չեխ․՝ Nový Jičín[1] | |||||
| |||||
Երկիր | Չեխիա | ||||
Համայնք | Նովի Յիչինի շրջան և Q89209186?[2] | ||||
Ներքին բաժանում | Bludovice?[3], Kojetín?[3], Loučka?[3], Straník?[3], Žilina?[3] և Q56413476? | ||||
Առաջին հիշատակում | 1313[4][5] | ||||
Մակերես | 36,521371 կմ² | ||||
ԲԾՄ | 285 մետր | ||||
Բնակչություն | ▼22 993 մարդ (հունվարի 1, 2024)[6] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Փոստային դասիչ | 741 01[2] | ||||
Ավտոմոբիլային կոդ | T | ||||
Պաշտոնական կայք | novyjicin.cz | ||||
| |||||
Քաղաքի պատմական կենտրոնը լավ պահպանված է, գտնվում է պետության պահպանության ներքո՝ որպես քաղաքային ճարտարապետության պատմա-մշակութային հուշարձան-արգելոց։ Հին քաղաքամասում առանձնահատուկ ուշադրության են արժանանում ճշգրիտ քառակուսու ձև ունեցող հրապարակը՝ կամարաշարով և Վերածննդի դարաշրջանի կառույց համարվող հին փոստատնով։ Հիշարժան պատմական հուշարձաններից են նաև գոթիկա ճարտարապետական ոճի կառույց համարվող Ժերոտինսկի ամրոցը (1538—1541), նրա տարածքում գործող Ազգային պատմության թանգարանը։ 2001 թվականին Նովի Յիչինը հռչակվել է «Տարվա պատմական քաղաք», իսկ 2015 թվականին Մասարիկի հրապարակը արժանացել է «Չեխիայի ամենագեղեցիկ հրապարակ» կոչման[9]։ Այդ նույն տարում քաղաքի երկաթուղային կայարանը ճանաչվել է «Չեխիայի ամենագեղեցիկ կայարան»[10]։
Նովի Յիչինը համբավվել է գլխարկների արտադրությամբ և ստացել է «Գլխարկների քաղաք» մականունը։ Գլխարկներ թողարկող «Տոնակ» գործարանը, որ հիմնադրվել է 1799 թվականին, գործում է նաև մեր օրերում։ Կան նաև մեքենաշինական, բրդյա գործվածքների, կարի ձեռնարկություններ։
Պատմական փաստաթղթերում քաղաքն առաջին անգամ հիշատակվել է 1313 թվականին։ Նրա տարեգրությունը չեխ և գերմանացի ժողովուրդների պատմության միահյուսման նմուշօրինակ է։
Նովի Յիչինը բարեկամական սերտ կապեր է հաստատել հետևյալ քաղաքների հետ[11] (այդ բարեկամությունն արտահայտվում է տոնավաճառներին, փառատոներին, մշակութային, մարզական և այլ միջոցառումներին փոխադարձաբար մասնակցելով)[12].
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.