From Wikipedia, the free encyclopedia
Նինա Վասիլենկո (ռուս.՝ Нина Константиновна Василенко, դեկտեմբերի 6, 1906, Կիև, Ռուսական կայսրություն - ապրիլի 26, 1999, Կիև, Ուկրաինա), ուկրաինացի և խորհրդային նկարիչ-մուլտիպլիկատոր, ռեժիսոր և սցենարիստ։ Աշխատել է նկարված մուլտիպլիկացիայի ժանրում, Իպոլիտ Լազարչուկի և Իրինա Գուրվիչի հետ միասին կանգնած է եղել ուկրաինական մուլտիպլիկացիայի ակունքներում «Կիևնաուչֆիլմում»։
Նինա Վասիլենկո | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | դեկտեմբերի 6, 1906 |
Ծննդավայր՝ | Կիև, Ռուսական կայսրություն |
Վախճանի թիվ՝ | ապրիլի 26, 1999 (92 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Կիև, Ուկրաինա |
Քաղաքացիություն՝ | ԽՍՀՄ Ուկրաինա |
Մասնագիտություն՝ | նկարչուհի, մուլտիպլիկատոր, կինոռեժիսոր և սցենարիստ |
IMDb։ | ID 4710797 |
Ծնվել է 1906 թվականի դեկտեմբերի 6-ին։
Սովորել է Բարձրագույն գեղարվեստա-տեխնիկական արվեստանոցներում՝ Վլադիմիր Ֆավորսկու արվեստանոցում[1]։
1928-1931 թվականներին սովորել է Մոսկվայի պոլիգրաֆիական ինստիտուտում։
Ուսումն ավարտելուց հետո աշխատել է Կիևյան ստուդիայում որպես գեղարվեստական ֆիլմերի նկարիչ-մուլտիպլիկատոր։
1960-1975 թվականներին աշխատել է «Կիևնաուչֆիլմ» ստուդիայում որպես ռեժիսոր-մուլտիպլիկատոր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.