Հռոմի պապ From Wikipedia, the free encyclopedia
Նիկողայոս V (լատին․՝ Nicolaus PP. V, աշխարհիկ անունը՝ Թոմմազո Պարենտուչելլի, իտալ.՝ Tommaso Parentucelli; ենթդ․ նոյեմբերի 15, 1397[1][2], Սարցանա, Ջենովայի Հանրապետություն - մարտի 24, 1455[1], Հռոմ, Պապական մարզ )՝ Հռոմի պապ 1447 թվականի մարտի 6-ից մինչև 1455 թվականի մարտի 24-ը։
Նիկողայոս V Nicolaus PP. V | ||
| ||
---|---|---|
1447թվականի մարտի 6 — 1455թվականի մարտի 24 | ||
Եկեղեցի՝ | Հռոմեա-կաթոլիկական եկեղեցի | |
Նախորդող՝ | Եվգինեոս IV | |
Հաջորդող | Կալիստոս III | |
Կրթություն | Բոլոնիայի համալսարան | |
Մասնագիտություն | գրադարանավար, կաթոլիկ քահանա և կաթոլիկ եպիսկոպոս | |
Ծննդյան անուն | Թոմմազո Պարենտուչելլի | |
Բնօրինակ անուն ծննդյան պահին: |
Tommaso Parentucelli | |
Ծնունդ | նոյեմբերի 15, 1397 (626 տարեկան) Ջենովայի հանրապետություն | |
Մահ | մարտի 24, 1455[1] (57 տարեկան) Հռոմ | |
Թաղված է | Հռոմի Սուրբ Պետրոս տաճար, Vatican Grotto | |
Հոգևոր աստիճանի ընդունում | 1422 | |
Եպիսկոպոսական ձեռնադրություն | 1444 | |
| |
Թոմմազո Պարենտուչելլին ծնվել է 1397 կամ 1398 թվականի նոյեմբերի 15-ին Սարցանայում (Լիգուրիա), բժշկի ընտանիքում։ Հայրը մահացել էր, երբ նա դեռ պատանի էր։ Սովորել է Բոլոնյայում և Ֆլորենցիայում՝ 1422 թվականին ստանալով աստվածաբանության աստիճան։ Լինելով երիտասարդ վանական՝ ծառայել է կարդինալ Նիկկոլո Ալբերգատիի՝ Ֆլորենտական ունիայի համահեղինակներից մեկի մոտ։ Նշանակվելով Բոլոնյայի եպիսկոպոս՝ Պարենտուչելլին կատարել է պապական լեգատի գործառույթներ Գերմանիայում և Նեապոլում։
Թոմմազոյի հաջող դիվանագիտական կարիերան նրա համար բարձր պաշտոն ապահովեց. Հռոմ վերադառնալով՝ նա պապական կոնկլավի կողմից 1447 թվականին ընտրվեց Հռոմի պապ։ Նա ընդունեց Նիկողայոս V անունը՝ ի պատիվ իր բարերար Նիկկոլո Ալբերգատիի։
Նրա պոնտիֆիկատի ութ տարիները կարևոր դեր խաղացին համաշխարհային քաղաքական, գիտական և գրականության պատմության մեջ։ Նա նշանակալիորեն նպաստեց Վիեննայի կոնկորդատների կնքմանը. այդ պայմանագրերը (1448) կանոնակարգում էին պապության և գերմանական իշխանությունների միջև եղած փոխհարաբերությունները։ Նա մարդ էր առանց անձնական մեծ ամբիցիաների, ով խոնարհվում էր անտիկ ավանդույթների առջև։ Համարվում է Վատիկանի գրադարանի, որը մինչև այսօր էլ դասական գրականության ձեռագրերի ամենաարժեքավոր հավաքածուն է, հիմնադիրը։
1450 թվականը հոբելյանական տարի էր Հռոմի համար, և բազմաթիվ ուխտավորների նվիրաբերությունները նպաստեցին քաղաքի մշակութային զարգացմանը։ 1452 թվականի մարտին նա Սուրբ Պետրոսի տաճարում Ֆրիդրիխ III-ին թագադրեց որպես Հռոմեական Սրբազան Կայսրության կայսր։ Հռոմում Նիկողայոս V-ը ներկայացնում էր Վերածննդի դարաշրջանի թարմ ոգին։ Նրա առաջին խնդիրը դարձավ քաղաքի պաշտպանական կառույցների ամրապնդումը, նոր փողոցների անցկացումը և ջրամատակարարման վերականգնումը։
Նիկողայոս V-ը ձգտում էր խաղաղություն հաստատել քրիստոնյաների շրջանում։ 1452 թվականին հրապարակել է Romanus Pontifex բուլլան, որը վավերացնում էր պորտուգալացիների կողմից աֆրիկյան հողերի նվաճումը և այդտեղի բնակիչների ստրկացումը։ Բուլլան պորտուգալացիներին թույլատրում էր հավակնել նաև Արևմտյան Աֆրիկայի հողերին և բռնազավթել դրանք։ 1453 թվականի մայիսի 23-ին 53-օրյա պաշարումից հետո թուրքական զորքերի կողմից Կոստանդնուպոլիսը։ Քրիստոնեական Բյուզանդական կայսրությունը դադարեց գոյություն ունենալ։ Այդ լուրը ցնցեց Եվրոպան, բայց Նիկողայոս V-ի ջանքերը՝ խաչակրաց արշավանք սկսել Օսմանյան կայսրության դեմ աջակցության չարժանացան թագավորական պալատներում։ Կյանքի վերջին տարիները հոդատապով տառապող պապը նվիրեց արվեստի գործերով Հռոմը զարդարելուն։ Նա ցանկանում էր վերակառուցել Վատիկանյան տաճարը, բայց դրան ո՛չ նրա ուժերը, ո՛չ միջոցները չհերիքեցին։ Ոմն Ստեֆանո Պորկարո անդադար դավադրություններ էր նյութում Պապի դեմ։ Մի քանի անգամ պապական պահակախմբի կողմից բռնվելով՝ նա ներման արժանացավ։ Պապը նույնիսկ նրան պարգևատրեց ոսկով և նշանակեց Կամպանյայի նահանգապետ։ Չնայած դրան, Պորկարոն վերադարձավ Հռոմ, որպեսզի կրկին հակապապական դավադրություն կազմակերպի. այդ ժամանակ Նիկողայոս V-ը նրան մահվան դատապարտեց։ Հումանիստները Հռոմում պապական այդ որոշումը որակեցին որպես անտիկ փիլիսոփայության կողմից պրոպագանդվող իդեալներին հակասող որոշում։
Նիկողայոս V-ը մահացել է 1455 թվականի մարտի 24-ին։ Ըստ ավանդության, մահվան մահիճում նա արտաբերել է՝ «Որպես սարցանացի Թոմմազո, ես մեկ օրվա մեջ ավելի երջանիկ եմ եղել, քան այժմ՝ մեկ տարում»։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.