From Wikipedia, the free encyclopedia
Նիկոլայ Գրիգորևիչ Ռուբինշտեյն (ռուս.՝ Никола́й Григо́рьевич Рубинште́йн, հունիսի 2 (14), 1835[1][2][3], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2][4] - մարտի 11 (23), 1881[1][2][3], Փարիզ, Ֆրանսիա[4][1][2]), ռուս դաշնակահար, դիրիժոր, մանկավարժ, երաժշտական-հասարակական գործիչ։
Նիկոլայ Ռուբինշտեյն | |
---|---|
Ծնվել է | հունիսի 2 (14), 1835[1][2][3] Մոսկվա, Ռուսական կայսրություն[2][4] |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Մահացել է | մարտի 11 (23), 1881[1][2][3] (45 տարեկան) Փարիզ, Ֆրանսիա[4][1][2] |
Գերեզման | Դանիլով մենաստան[2][1] |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր և երաժշտության ուսուցիչ |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Մոսկվայի կոնսերվատորիա |
Կրթություն | Մոսկվայի կայսերական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ |
Nikolai Rubinstein Վիքիպահեստում |
Անտոն Ռուբինշտեյնի եղբայրը։
Դաշնամուր նվագել սովորել է մոր, այնուհետև Թ․ Կուլլակի և Ա․ Վիլլուանի մոտ։ Երաժշտական տեսական առարկաներն անցել է Զ․ Դենի մոտ՝ Բեռլինում, եղբոր՝ Ա․ Ռուբինշտեյնի հետ։
Ռուբինշտեյնի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ Մոսկվայում սկսել են գործել՝ ռուսական երաժշտական ընկերության բաժանմունքը (1860) և կոնսերվատորիան (1866, մինչև կյանքի վերջը եղել է տնօրենը և պրոֆեսոր)։
Աշակերտներից են Սերգեյ Տանեևը, Ալեքսանդր Զիլոտին, Է․ Զաուերը։ Ռուբինշտեյնն իր ժամանակի խոշոր դաշնակահարներից և դիրիժորներից էր։ Նրա ղեկավարությամբ Մոսկվայում հնչել են արևմտաեվրոպական և ռուսական կոմպոզիտորների, հատկապես Չայկովսկու երկերը (Մոսկվայի կոնսերվատորիայի ուսանողների ուժերով ներկայացվել է «Եվգենի Օնեգին» օպերայի առաջին բեմադրությունը, 1879)։
Ռուբինշտեյնին են նվիրել իրենց երկերից Ֆերենց Լիստը՝ «Ֆանտազիա», «Աթենքի փլատակների» թեմաներով, Մ․ Բալակիրևը՝ «Իսլամեյ» ֆանտազիան, Պ․ Չայկովսկին՝ դաշնամուրի 2-րդ կոնցերտը, «Ռուսական սկերցոն», «Մեծ արվեստագետի հիշատակին» դաշնամուրային տրիոն (մահվան առիթով)։ Ռուբինշտեյնի ստեղծագործական փորձերից են՝ նվագախմբային նախերգանքներ, դաշնամուրային պիեսներ, ռոմանսներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.