From Wikipedia, the free encyclopedia
Նիկոլայ Իվանովիչ Ռիժկով (ռուս.՝ Николай Иванович Рыжков, սեպտեմբերի 28, 1929[1], Դիլեևկա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2][3][4] և Ձերժինսկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 28, 2024[5][6], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս պետական և կուսակցական գործիչ։
Նիկոլայ Ռիժկով ռուս.՝ Николай Рыжков | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 28, 1929[1] |
Ծննդավայր | Դիլեևկա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2][3][4] կամ Ձերժինսկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | փետրվարի 28, 2024[5][6] (94 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Ուրալի պետական տեխնիկական համալսարան և Mechanical engineering institute of the Donbass state mechanical engineering academy? |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, ճարտարագետ, պետական գործիչ, հիշատակագիր, ոչ գեղարվեստական գրող և գլխավոր գործադիր տնօրեն |
Աշխատավայր | Ուրալի ծանր մեքենաշինության գործարան |
Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ կառավարության ղեկավար, Ֆեդերացիայի խորհրդի անդամ և Պետական Դումայի անդամ |
Կուսակցություն | անկախ քաղաքական գործիչ, ԽՄԿԿ և People's Patriotic Union of Russia? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրո, Դաշնային Խորհուրդ, 3rd State Duma of the Russian Federation? և 2nd State Duma of the Russian Federation? |
Nikolay Ryzhkov Վիքիպահեստում |
Ավարտել է Կրամատորսկի մեքենայաշինական տեխնիկումը, ապա Ուրալի ճարտարագիտական ինստիտուտը։ 1971-1985 թվականներին զբաղեցրել է պետական և կուսակցական բարձր պաշտոններ. 1985-1991 թվականներին՝ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին նշանակվել է Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքները ԽՍՀՄ մասշտաբով համադրելու և տուժածներին օգնություն ցույց տալու համար ստեղծված ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի հանձնաժողովի նախագահ։ Եղել է աղետից տուժած վայրերում, հսկայական կազմակերպչական աշխատանք կատարել բնակչությանն անհետաձգելի օգնություն ցույց տալու, ավերված քաղաքներն ու գյուղերը վերականգնելու ուղղությամբ։
Ռիժկովը միջազգային ասպարեզում հանդես է եկել հայանպաստ ելույթներով, կարևորել Հայաստան-Ռուսաստան ռազմավարության անհրաժեշտությունը։
Գյումրիում տեղադրված է Ռիժկովի հուշատախտակը՝ դիմաքանդակով, Սպիտակում՝ կիսանդրին։ 2008 թվականի դեկտեմբերի 5-ին արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի բարձրագույն կոչման[7]։
Տեսանյութեր
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.