From Wikipedia, the free encyclopedia
Նիկոլայ Իվանի Լոբաչևսկի (ռուս.՝ Николай Иванович Лобачеевский, նոյեմբերի 20 (դեկտեմբերի 1), 1792[1][2][3], Նիժնի Նովգորոդ, Ռուսական կայսրություն[4] - փետրվարի 12 (24), 1856[1][5][2][…], Կազան, Կազանի գավառ, Կազանի գուբերնիա, Ռուսական կայսրություն[4]), ռուս մաթեմատիկոս։
Նիկոլայ Լոբաչևսկին 1807-1811 թվականներին ուսանել և ապա դասավանդել է Կազանի համալսարանում, որտեղ 1816 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում։ 1820-1822 թվականներին եղել է այդ համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի դեկան, 1827-1846 թվականներին՝ ռեկտոր։ 1830 թվականին Լոբաչևսկին հրատարակել է իր նոր ստեղծած երկրաչափության հիմունքները, որոնք թերևս սկզբում չընդունվեցին, բայց հետագայում մեծ ազդեցություն ունեցան XIX դարի մաթեմատիկական մտածողության վրա։
Նիկոլայ Լոբաչևսկին աշխատանքներ ունի հանրահաշվի, մաթեմատիկական անալիզի, հավանականությունների տեսության, մեխանիկայի, ֆիզիկայի, աստղագիտության վերաբերյալ։ Լոբաչևսկին ստեղծել է նոր՝ Էվկլիդեսյանից տարբեր երկրաչափություն՝ Լոբաչևսկու երկրաչափությունը, որն արմատապես փոխեց տարածության բնույթի մասին մինչ այդ իշխող պատկերացումները և մեծապես խթանեց մաթեմատիկական մտածողության զարգացմանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.