Նիկոլայ Եժով
From Wikipedia, the free encyclopedia
Նիկոլայ Իվանովիչ Եժով (ռուս.՝ Николай Иванович Ежов, ապրիլի 19, 1895(1895-04-19)[3] կամ 1895[4], Սանկտ Պետերբուրգ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[3] - փետրվարի 4, 1940(1940-02-04)[3][5], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3]), հայտնի նաև Արյունալի թզուկ (ռուս.՝ кровавый карлик) մականվամբ[6][7], ռուս խորհրդային կուսակցական գործիչ, ԽՍՀՄ պետանվտանգության գլխավոր կոմիսար (1937 թվականի հունվարի 28-ից[8], 1941 թվականի հունվարի 24-ին զրկվել է կոչումից[9]), ԽՍՀՄ Ներքին գործերի ժողկոմ (1936-1938), ՀամԿ(բ)Կ ԿԿ կուսակցական վերահսկողության հանձնաժողովի նախագահ (1935—1939), ՀԱՄԿ(բ)Կ ԿԿ կազմբյուրոյի անդամ (1934—1939), ՀԱՄԿ(բ)Կ ԿԿ քարտուղար (1935—1939), ՀԱՄԿ(բ)Կ ԿԿ քաղբյուրոյի անդամության թեկնածու (1937—1939), Ջրային տրանսպորտի ժողկոմ (1938—1939)։
Նիկոլայ Եժով Николай Ежов | |||
| |||
---|---|---|---|
ապրիլի 8, 1938 - ապրիլի 9, 1939 | |||
Նախորդող | Վյաչեսլավ Մոլոտով | ||
Հաջորդող | Նիկոլայ Պախոմով | ||
| |||
սեպտեմբերի 26, 1936 - նոյեմբերի 25, 1938[1] | |||
Նախորդող | Հենրիխ Յագոդա | ||
Հաջորդող | Լավրենտի Բերիա | ||
| |||
հոնվարի 27, 1937 - նոյեմբերի 25, 1938 | |||
| |||
հոկտեմբերի 12, 1937 - մարտի 3, 1939 | |||
| |||
փետրվարի 1, 1935 – - մարտի 3, 1939 | |||
Կուսակցություն՝ | Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության (1917–1939) | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և ռազմական գործիչ | ||
Դավանանք | աթեիզմ | ||
Ծննդյան օր | 1895 մայիսի 1 | ||
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն | ||
Վախճանի օր | 4 փետրվարի 1940(1940-02-04) (տարիքը 44) | ||
Վախճանի վայր | Մոսկվա, ՌԽՍՖՀ, ԽՍՀՄ | ||
Թաղված | Դոնսկոե գերեզմանատուն | ||
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ՌԽՖՍՀ և ԽՍՀՄ | ||
Ամուսին | Անտոնիա Տիտովա (1919-1930) Եվգենիա Ֆայգենբերգ (1930-1938) | ||
Զավակներ | Նատալյա Եժովա, ավելի ուշ՝ Խայուտինա (որդեգրված) | ||
Ինքնագիր | |||
Պարգևներ | |||
1936-1938 թվականներին՝ ստալինյան բռնաճնշումների ժամանակահատվածում, ղեկավարելով Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատը (ՆԿՎԴ), մասնակցություն է ունեցել Խորհրդային Միության ողջ տարածքում իրականացված զանգվածային ձերբակալություններին և մահապատիժներին։ 1937 թվականը, որի ժամանակ խորհրդային բռնաճնշումները հասել էին գագաթնակետին, իր ազգանվամբ կոչվել է «եժովշինա» (ежовщина)[6]։
Ի վերջո, Եժովը ձերբակալվել է 1939 թվականին, իսկ մեկ տարի անց գնդակահարվել «հակասովետական պետական հեղաշրջում նախապատրաստելու» մեղադրանքով[10]։