From Wikipedia, the free encyclopedia
Նիկեփոր Փոկաս (հուն․՝ Νικηφόρος Β΄ Φωκᾶς, 912[1], Կապադովկիա, Բյուզանդական կայսրություն[2][3][4] - դեկտեմբեր 969[1], Կոստանդնուպոլիս[5][6][7]), բյուզանդական կայսր (963-969), ծագումով Փոկասների հայկական տոհմից։ Նրա հայրը կոչվում էր Վարդան և ուներ մագիստրոսի բարձր պատվաստիճան։ 954-ին նշանակվել է Արևելքի զորքերի սպարապետ, բազմաթիվ ճակատամարտերում հաղթել է արաբներին, 961-ին ազատագրել 135 տարի արաբական տիրապետության տակ գտնվող Կրետեն։ Գահ է բարձրացել արևելյան նահանգների ավագանու և զորքերի աջակցությամբ։ Ուժեղացրել է բանակը, այդ նպատակով ծանրացրել հարկերը, պայքարել է եկեղեցու հարստացման դեմ։ Կրետեի նվազած քրիստոնյա բնակչությունն ստվարացնելու նպատակով այնտեղ գաղթեցրել է բազմահազար հայերի, որոնց բնակավայրերի անունները՝ Արմենի (հայեր), Արմենոխորի (հայերի գյուղ) են պահպանվում են ցայսօր։
Նիկեփորոս Փոկաս | |
---|---|
Ծնվել է | 912[1] |
Ծննդավայր | Կապադովկիա, Բյուզանդական կայսրություն[2][3][4] |
Մահացել է | դեկտեմբեր 969[1] |
Մահվան վայր | Կոստանդնուպոլիս[5][6][7] |
Գերեզման | Սուրբ Առաքյալների եկեղեցի |
Քաղաքացիություն | Բյուզանդական կայսրություն |
Մասնագիտություն | ռազմական գործիչ և զինվոր |
Ամուսին | Թեոֆանո |
Ծնողներ | հայր՝ Bardas Phokas the Elder?[8] |
Զբաղեցրած պաշտոններ | Բյուզանդիայի կայսր |
Nikephoros II Phokas Վիքիպահեստում |
Նիկեփոր II դադարեցրել է արաբներին վճարվող հարկը և երկարատև պատերազմներ մղել նրանց դեմ։ Նիկեփոր II, հայազգի զորավարներ Լևոն Փոկասը (Նիկեփոր II-ի եղբայրը), ապագա կայսր Հովհաննես Չմշկիկը, Միքայել Բուրցեսը արաբներից գրավել են Կիլիկիայի բազմաթիվ բնակավայրեր (Ադանա, Մամեստիա, Տարսոն ևն), Անտիոքը, Կիպրոս կղզին ևն։ Տարած խոշոր հաղթանակների համար Նիկեփոր II-ին անվանել են «սարակինոսների սև մահ»։ Նիկեփոր II-ի օրոք գրավվել է Տարոնը, այնտեղ վերացվել Բագրատունիների իշխանությունը և դարձվել բանակաթեմ։ Նիկեփոր II 963-ին Աթանասիոս Աթոնացոլ գործակցությամբ Քաղկիդիկե թերակղզում հիմնել է Աթոնի Մեծ Մայրավանքը և Սուրբ լեռան (Այոն Օրոս) ցայսօր գոյատևող միաբանությունը։ Սպանվել է 969 թ. դեկտեմբերին իր ննջասենյակ ներխուժած Հովհաննես Չմշկիկի և նրա հոմանուհի՝ կայսրուհի Թեոփանոյի դավադրությամբ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.