Նիժնի Նովգորոդի արվեստի պետական թանգարան
From Wikipedia, the free encyclopedia
Նիժնի Նովգորոդի պետական արվեստի թանգարան (ՆՊԱԹ), Ռուսաստանի հնագույն թանգարաններից մեկը, Նիժնի Նովգորոդի մարզի կերպարվեստի խոշորագույն թանգարանը։ Թանգարանը բացվել է 1896 թվականի հունիսի 25-ին (հուլիսի 7)՝ դառնալով ռուսական նահանգի առաջին հանրամատչելի թանգարաններից մեկը։
Արագ փաստեր Նիժնի Նովգորոդի արվեստի պետական թանգարան, Տեսակ ...
Նիժնի Նովգորոդի արվեստի պետական թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Նիժնի Նովգորոդ |
Կայք | artmuseumnn.ru |
Փակել
Ներկայումս թանգարանի էքսպոզիցիան գտնվում է երկու շենքերում, որոնք դաշնային նշանակության ճարտարապետության և քաղաքաշինության հուշարձաններ են.
- Ռազմական նահանգապետի տունը (Կրեմլ, շենք 3)
- Վաճառական Դ. Վ. Սիրոտկինի տունը (Վերին Վոլժսկայա Նաբերեժնայա, տուն 3)
2020 թվականի մարտի 17-ից թանգարանի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է հատուկ կարգադրությամբ՝ COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածման սպառնալիքի պատճառով[1]։