հայազգի բյուզանդական զորավար, պետական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Ներսես պատրիկ (Նարսես ներքինի[4], հուն․՝ Ναρσής, 478, Կոստանդնուպոլիս - 574[1] կամ 568[2], Հռոմ[3]), հայազգի բյուզանդական զորավար, պետական գործիչ։ Բարձր պաշտոններ է զբաղեցրել կայսր Հուստինիանոս I-ի (527-565) արքունիքում։ Եղել է պետական գանձապահ Բյուզանդիայում[4]։
Ներսես պատրիկ Նարսես | ||
| ||
---|---|---|
| ||
555 - | ||
Մասնագիտություն՝ | սպա և ռազմական գործիչ | |
Ազգություն | հայ | |
Ծննդյան օր | 478 | |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս | |
Վախճանի օր | 574[1] կամ 568[2] | |
Վախճանի վայր | Հռոմ[3] | |
Քաղաքացիություն | Բյուզանդական կայսրություն |
Ըստ Պրոկոպիոս Կեսարացու Ներսեսը ծագումով Պարսկահայաստանից էր[5]։
530 թվականին, Սատաղի ճակատամարտից հետո, որպես կայսերական գանձապահ, Կոստանդնուպոլսում իր մոտ ընդունել է հռոմեացիների կողմը անցած Ներսեսին ու Հրահատին (Արատիոս) և մեծ քանակությամբ դրամ նվիրել նրանց։ Սահակը (Իսաակեսը)՝ Ներսեսի ու Արատիոսի կրտսեր եղբայրը իմանալով դա, գաղտնի բանակցությունների մեջ է մտնում հռոմեացիների հետ և Թեոդուսպոլսի սահմաններին մոտ գտնվող Բոլոս ամրոցը հանձնում է նրանց՝ գիշերով գաղտնի բացելով ամրոցի դարպասը[5]։
Աչքի է ընկել 532 թվականին, «Նիկա» ապստամբության ճնշման ժամանակ։ 536 թվականին եղել է զորավար Բելիսարիոսի օգնականը Հյուսիսային Աֆրիկայում։ 538-539 թվականներին զորքով, որի զգալի մասը կազմված էր հայ ռազմիկներից և հրամանատարներից, ուղարկվել է Իտալիա՝ գոթերի դեմ պատերազմում Բելիսարիոսին օգնության, սակայն, գժտվելով նրա հետ, ետ է կանչվել։ Իտալիայում բյուգանդական կայսրության խախտված դիրքերը վերականգնելու նպատակով Հոատինիանոս I-ը Ներսեսին, իբրև գլխավոր հրամանատար, վերստին ուղարկել է Իտալիա։ 552 թվականին Ներսեսը մի քանի ճակատամարտում ջախջախել է գոթերին, գրավել Հռոմը, Իտալիայի մեծագույն մասը ենթարկել կայսրությանը։ 554 թվականին գլխովին ջախջախել է Իտալիա ներխուժած ֆրանկների և ալեմանների 75 հազարանոց զորքը։ 555 թվականին Ներսեսը նշանակվել է Իտալիայի կառավարիչ։ Վերականգնել և բարեկարգել է Իտալիայի շատ քաղաքներ, այդ թվում՝ Հռոմը, Ռավեննան, Մեդիոլանումը (այժմ՝ Միլան) և այլն։ Վարել է ստրկատիրությունը և հռոմեական հարկային համակարգը վերականգնելու քաղաքականություն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.