քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Նենսի Պատրիսիա դը Ալեսանդրո Փելոսի (անգլ.՝ Nancy Patricia D'Alesandro Pelosi, մարտի 26, 1940[4][5][6][…], Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ[7][8]), ամերիկացի քաղաքական գործիչ։
Նենսի Փելոսի անգլ.՝ Nancy Pelosi | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական կուսակցություն[1] |
---|---|
Կրթություն՝ | Trinity Washington University? (1962) և Institute of Notre Dame? (1958)[2] |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ազգություն | իտալական ծագումով ամերիկացի |
Դավանանք | կաթոլիկություն[3] |
Ծննդյան օր | մարտի 26, 1940[4][5][6][…] (84 տարեկան) |
Ծննդավայր | Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ[7][8] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ի ծնե անուն | անգլ.՝ Nancy Patricia D'Alesandro |
Հայր | Թոմաս դ'Ալեսանդրո կրտսեր |
Մայր | Annunciata M. "Nancy" D'Alesandro?[9] |
Ամուսին | Փոլ Փելոսի |
Զավակներ | Ալեքսանդրա Փելոսի, Փոլ Փելոսի կրտսեր, Քրիստին Փելոսի և Nancy Corinne Prowda? |
Կայք՝ | pelosi.house.gov |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Նենսի Պատրիսիա դը Ալեսանդրո Փելոսին ծնվել է 1940 թ-ի մարտի 26-ին Բալթիմորում, Մերիլենդ, ԱՄՆ։ Ամերիկացի քաղաքական գործիչ և ներկայացուցիչների պալատի խոսնակն է։ Նա ընտրվել է որպես պալատի անդամ Կալիֆորնիա նահանգից դեռևս Ջորջ Վոկեր Բուշի նախագահության ժամանակ։ Հետագայում մնացել է որպես խոսնակ նաև նախագահ Բարաք Օբամայի նախագահության ընթացքում։ Նա ներկայացուցիչների պալատում հայկական խմբի անդամ է։ Նրա հայրը՝ Թոմաս դը Ալեսանդրոն (en) եղել է Կոնգրեսի անդամ, իսկ հետո նաև Բալթիմորի քաղաքապետ։ Նույն պաշտոնում հետագայում եղել է նաև նրա եղբայրը։
2007 թվականի հոկտեմբերի կեսերին, այն բանից հետո, երբ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը որոշում էր ընդունել 1915 թվականին Օսմանյան թուրքերի կողմից հայերի բնաջնջումը որպես ցեղասպանություն որակելու մասին, Փելոսին խոստացավ քվեարկության դնել այդ ցեղասպանության ընդունման բանաձևը[21]։ Բանաձևի նախագիծը նախազգուշացումներ առաջացրեց նախագահ Բուշի կողմից և կատաղի քննադատություն Թուրքիայի կողմից, ընդ որում Թուրքիայի վարչապետն ասաց, որ բանաձևի ընդունումը կվտանգի ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները[22]։ Այն բանից հետո, երբ Ներկայացուցիչների պալատի աջակցությունը թուլացավ, բանաձևի հովանավորները հրաժարվեցին քվեարկության իրենց կոչից, և հոկտեմբերի վերջին Փելոսին ետ կանչեց ցեղասպանության ընդունման բանաձևն առանց քվեարկության։
Բանաձևն ընդունվել է Փելոսիի՝ խոսնակի պաշտոնում երկրորդ ժամկետում։ 2019 թվականի հոկտեմբերին Ներկայացուցիչների պալատը քվեարկել է 405 կողմ, 11 դեմ՝ հաստատելով բանաձևը։
2022 թվականի ապրիլի 30-ին Փելոսին Կիևում հանդիպել է նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ խոստանալով ԱՄՆ-ի աջակցությունը Ուկրաինային ռուսական ներխուժման ժամանակ[23][24]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.